Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
Ֆանտաստիկ ընթերցանություն
>
Թեմատիկ ֆանտաստիկ ընթերցանություն
Ուրեմն ես առաջարկում եմ ընտրել հատորավոր գրքերից ։Ճառաջինը՝
Terry PratchettThe Color of Magic. ես առաջի երեքը կարդացել եմ, բայց եռեսունից ավել գիրք կա մեջը ։Ճ թեթև, տեղ֊տեղ երեխայական, ֆենթեզիոտ ու ջրի նման կարդացվող կախարդներով, օդի մեջ մագիայով ու հրեշներով հեքիաթային գրքեր են։
Robert Asprin Another Fine Myth չեմ կարդացել, բայց ասում են՝ էպոպեական ա ։Ճ մի քանի տող եմ կարդացել ինչ֊որ մեջտեղի գրքերից ու հավեսն էր․ էլի հրաշագործներ, վիշապներ ու ոսկիներ։ տենց
հեսա նայեմ էլ ինչ ունեմ վ չեռտոգախ ռազումա ։Ճ
դուք էլ առաջարկեք
Հա, տարբերակներ էլ կան Տոլկինի Միդլ Ըրթը
և
Սթիվեն Քինգի Դարք Թաուերը
բայց ես դրանց վրա շատ չեմ պնդում ։Ճ
Եթե Սթիվեն Քինգի Դարք Թաուերը կարդաք, ես կմիանամ, մնացածին կողմ չեմ:Բայց այս թեմատիկ բաժանումը լավ գաղափար է, ապրեք:
Frank Herbert-ի Dune սերիան շատ լավն է: Իմ կարդացած սերիաներից լավագույնը: Շատ թերություններ ունի, բայց ընդհանուր կոնցեպտը, կերպարները և շոշափված թեմաները շատ ուժեղ են:
Ես ֆանտաստիկայի մեծ սիրահար չեմ, բայց Փրեթչետ ուզում եմ կարդալ: Ուղղակի ինձ վախեցնում ա երեսունից ավելի գրքերի քանակը: Ես շատ-շատ 1 կամ 2 գիրք կարդամ :D բայց եթե ընտրվի, դու, Արմին, կարդալու ես 4-ից, իսկ ես՝ 1-ից, էդ դեպքում կորում ա թեմատիկ ընթերցանության իմաստը :D Էդ դեպքում, ավելի լավ ա ընտրել ինչ-որ էպոպեական բան (Another fine myth) կամ առաջարկել The Neverending Story -- Michael Ende գիրքը:
Ես առաջարկվածներից դե Dark Tower-ին եմ միշտ կողմ (վերակարդալու), բայց ոնց մյուս thread-ում ասեցի, ամառվա կողմ նոր, որովհետև դրա հետ կապված մի 4-5 գիրք դեռ ունեմ վերջացնելու, I need to experience it fully, էլի :DHunger Games-ը կարդացել եմ, շատ լավն ա, շատ հեշտ ա կարդացվում։
Տոլկիենի Middle Earth-ից Սիլմարիլիոնը, Հոբիթն ու Մատանիներն եմ կարդացել։ Հոբիտը հեշտ ա, Մատանիները ու հատկապես Սիլմարիլիոնը շատ դժվար են առաջ գնում, հաշվի առեք ;)
Dark Tower-ը վերակարդալուց հետո ես Հարրի Փոթերը վերջապես կուզենամ կարդալ, ո՞վ կմիանա, էդ երևի աշնան կողմերը։
Dune-ին հլը պատրաստ չեմ։
Նենց որ կոնկրետ հիմա Դավիթի առաջարկած Neverending Story-ին եմ կողմ (չարյաց փոքրագույնն ա, էջերը քիչ են :D):
։Դ ես միգուցե միանամ Շերլոքին, բայց տեղային՝ մի երկու տարի առաջ ինչ֊որ չափով վերընթերցել եմ արդեն․ համ էլ ինքը ֆանտաստիկայի չի ձգում ։ՃԻնձ Հարիից երկու գիրք ա մնացել, էդ էլ ուզում եմ այս ամիսներին պրծնել (ինձ ահավոր սփոյլ են արել ։Չ) ։Ճ
Դավ, ես էլ մտածում էի, որ քանի որ գրքերը շատ են, ապա կարող ենք ոմանց համար «կիսատ» հատորներն էլ ընտրել։ Թե չէ միշտ մեկը կգտնվի ամեն շարքի համար, որ մի գիրք կարդացել ա։ Համ էլ վերընթերցնելը կա ու կա ։Ճ
Թե չէ ես Հոբիտն եմ կարդացել, Հուրինի երեխաները Տոլկինից։
Իսկ ահավոր թեթևներից Макс Фрай Волонтеры вечности եմ կարդում հիմա։Պռոսը եթե որոշենք տժժալ մինչև լուրջ բան կարդալը։ Ու էլի՝ մի գիրք կարդացել եմ։
ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, էկեք The Kingkiller Chronicle սերիան կարդանք, որովհետև հեղինակը վերջն ա :DThe Name of the Wind

Հա, վերջն ա ։ԴՉորս ։Ճ
եթե սթիվեն քինգ կարդանք ։Դ
իրականում կարող ենք ոչ թե քվեարկել, այլ քցել֊բռնել իրար համոզել ։Դ
Էկեք հիմա չկարդանք Քինգ, էլի, ինձ սպասե՜ք։ Թե չէ որ մենակ վերակարդամ Dark Tower-ը, էմոցիաներն ինձ խեղդելու են, չկարողանամ նորմալ կիսվել :D
Վայ, ճիշտ ա, չորսն ենք:Քինգն էլ զարմանալու մարդ ա, ամեն հաջորդ գիրքը նախորդից մի լավ հաստ ա, լավ ա գոնե 16 գիրք ա գրել նույն շարքում :D :D
Dark Tower-ի հետ կապված գրքերից ինձ մնացել ա կարդալ Rose Madder, The Regulators, Bag of Bones, From a Buick 8, Shardik (ու կարող ա մի քանի գիրք էլ ավելանա, բայց խոստանում եմ շատ արագ չրթել :D):
Զատո Քինգը շատ հեշտ ա կարդացվում, Դավիթ։ Դու սայ-ֆայ չես սիրում, բայց քեզ կարող ա դուր գա իրա գրելու ձևը, ինքը լրիվ ուրիշ ա ^_^
Հա, ես հավատում եմ քեզ, ուղղակի, ինչքան էլ հեշտ կարդացվի, ախր հազար+ էջ :O հազարը իմ համար անվերջության պես մի բան ա, եթե 16-ով բազմապատկված ա :DԵթե ընտրվի, մենակ 1-ին գիրքը կկարդամ, մեկ ա ինքը շարունակելու միքտ սկզբում չի ունեցել:
Առաջին գիրքը սկզբում պատմությունների շարք ա եղել, որոնք տարբեր ամսագրերում են տպագրվել, բայց Քինգը երբ էդ բոլորը մի գրքի մեջ ա հավաքել, զգացել ա, որ շարունակություն ա ուզում գիրքը, նենց որ կիսատ պատմություն ա խայտառակ cliffhanger-ով ;) (համ էլ սաղ էդ quest-ը մի հատ նենց գժանոց բան ա, որ եթե կարդաս, հետո փոշմանելու ես, որ տենց բան ես ասել առաջին գրքի մասին :D )Համ էլ Dark Tower-ի գրքերը տենց ահավոր երկար չեն, ամենաերկարը #7-ն ա, որը 1050 էջ ա (մնացածը 300-900 էջի սահմաններում են, ընդ որում մի 3 գիրք լավ կարճոտ են)։ Ու նորից եմ ասում, Քինգի 1000 էջը ահավոր խաղ ու պար ա, չես էլ զգում, թե ոնց ա թռնում։
Ինձ խոստացի, որ եթե առաջին գիրքն ես մենակ ուզում կարդալ, ուրեմն ընդհանրապես չես կարդա :D
Ես ուզում եմ բոլորը կարդամ, բայց ուզելն ու անելը տարբեր բաներ են ու կապ չունի ինչքան հետաքրքիր լինի, ես շարքով գրքերից շուտ ձանձրանում եմ :DԼավ, քանի որ խոստանալու պահ ա, խոստանում եմ 1-ից հետո 2-րդն էլ կարդամ (շուտ եմ ասել, էլ ինձնից խոստումներ պոկել չկա :P), իսկ հետո արդեն ազարտը ցույց կտա :D
Ուշադրություն ընտրություններ ։Ճhttps://www.goodreads.com/poll/show/9...
Արդյունքները հատուկ չեմ փակել, որ կարողանանք համաձայնեցնել պատասխանները ։Պ
թե չէ երկու փուլով պետք է ընտրենք՝ մաղենք ձայն չստացածները, ապա մնացածից մաղենք ու էլի մաղենք։
արմին wrote: "Հա, ի դեպ, ովքեր նախապես գիտեն, որ չեն կարդալու ինչ էլ ընտրվի ինչ անե՞նք, խնդրե՞նք չքվեարկել։"ես երևի չքվեարկեմ, քանզի ֆանտաստիկային հեռու եմ :Դ
Isk ete kardal@ kapvac a @ntrutyan het? Asenq LOTR indz voch mi ban es ashxarhum chi stipi kardal, bayc mnacacin dem chem :D
ուրիշ բան ա, որ իմ ուզած բանը չի քվեարկում մեկը, ով կարդալու ա, ուրիշ բան ա, երբ չկարդացողն ա քվեարկում՝ որովհետև իրնքը հետաքրքրված էլ չի քվեարկության մեջ։ Այսինքն՝ իր քվեարկածն էլ չի կարդալու։Ու ես հենց պրինցիպիալ չկարդացողների հետ եմ, ասենք որ «ես ֆանտաստիկա չեմ սիրում ու չեմ կարդալու» տարբերակով։
Ուրեմն՝ քվեարկության առաջին տեղում են The Dark Tower և Another Fine Myth հավասար ձայներով։
Հիմա էլ դրանց միջև քվեարկե՞նք ։Ճ
Ֆսյո, Dark Tower-ն ընտրվեց։Մնում է որոշել, թե ինչ ենք անում ժամկետների համար՝ ամեն գրքի համար առանձի՞ն հատկացնենք՝ ասենք մի կամ երկու ամիս, թե՞ բոլորը մի տեղ բրջենք՝ ով երբ ուզի կարդա։
Ես ամեն մեկին մի ամսի կողմնակից եմ։ Տենց ութ ամսում կպրծնենք։
Գայանեն հիմա լացում ա :D :DԱրմին, մենք քո հնարավորությունը չունենք, առնվազն երկու ամիս ամեն գրքին որ հասցնենք -.-
Հա, լացում եմ :D Զատո սերիայի հետ կապված գրքեր եմ մեկ ա հիմա կարդում, նենց որ հետաքրքիր contribution-ներ էլ կանեմ :DԻնձ թվում ա՝ գրքերից ա կախված։ Առաջին ամեն երեք գրքին մի ամիսը լավ ա։ Չորրորդ, հինգերորդ գրքերին՝ երկու-երկու ամիս։ Վեցերորդ գիրքը կարճ ա, մի ամիս։ Իսկ յոթերորդ գրքին մի․․ ըըը․․ երեք ամիս՞ :D
Սենց որ մտածում եմ, չորրորդ գրքին էլ կարելի ա երեք ամիս տալ :D Տենց երկար չի, ոնց որ վերջինը, բայց ձգձգած ա։
Ի դեպ, 4.5-ը՝ The Wind Through the Keyhole-ը, չորրորդից հետո մի կարդացեք, լուրջ եմ ասում, պահեք վերջին գրքից հետո։ Էդ էլ ա կարճ, մի ամիս էլ դրան։
Ձեզ հետաքրքիր տարի ա սպասվում :D
Ու մեկ էլ առաջին գրքի երկու տարբերակ կա։ Առաջին անգամ կարդացողների համար վերամշակված տարբերակն ա պետք, կարծեմ 2003-ին թողարկված։ Եթե նախաբանում 19 թվի մասին ա խոսվում, ուրեմն էդ ա։Դավիթ, հիշում ե՞ս, որ իմ համար օրիգինալ տարբերակը գտել էիր․ այ էդ չկարդաս :D
I'm Long days and pleasant nights!

իմ հնարավորությունները հիմա ես էլ չունեմ ։Ճ թեզաճզմ եմ եղել ։Չհա՝ ամեն գրքին անհատական մոտեցումը լավն ա՝ ըստ հաստության֊բարդության։ Դու էլ մեզ խորհրդառու, Գայանե ։Ճ
Մեկ էլ ամեն գրքին նո՞ր քննարկման թեմա բացե՞նք, թե սաղ մի տեղ իրար գլխի կհավաքվենք ու ժխոռ կանենք ։Ճ ի՞նչ եք կարծում։
աաաա, դու արդեն բացի ֆան արթի թեման, հեսա արագ ֆոլդր բացեմ ֆանտաստիկի բոլոր թեմանրի համար, այ մեջն էլ բացի
Հա, ես ձեր կուրատորն եմ աչքիս լինելու :DԻմ կարծիքով ամեն գրքին առանձին թեմա ա պետք։ Չնայած բոլորն իրար կպած են շարունակում, բայց ամեն մեկը լրիվ առանձին թեմա ա։
Ու մեկ էլ ասեմ, որ Ստիվեն Քինգ չկարդացած մարդկանց համար The Dark Tower-ը շատ լավ սկիզբ ա։ Մինչև էդ ես մի քանի պատմվածքներ էի կարդացել, դուրս շատ չէր էկել (Քինգը չի կարողանում տեղավորվել քիչ էջերի վրա, զոռով չի), բայց DT-ից հետո տարավ։
Books mentioned in this topic
American Gods (other topics)The Maze Runner (other topics)
The Wind Through the Keyhole (other topics)
The Dark Tower (other topics)
Another Fine Myth (other topics)
More...
Authors mentioned in this topic
Макс Фрай (other topics)Michael Ende (other topics)
Frank Herbert (other topics)
Harry Harrison (other topics)
Suzanne Collins (other topics)
More...



սա ֆանտաստիկայի թեմատիկ ընթերացանության էջն է, որտեղ կընտրենք թե ինչ գիրք/գրքեր ենք ուզում կարդալ, ընտրենք ինչ ժամանակահատվածում ենք կարդում ու քննարկման համար այլ էջ կարող ենք բացել
եթե պետք լինի։։Ճ
մեզ հաճելի ֆանտազվել