Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

American Psycho
This topic is about American Psycho
48 views
Արխիվ > Օգոստոսի գիրքը՝ American Psycho. քննարկում

Comments Showing 1-29 of 29 (29 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Mari (new) - added it

Mari (voltera) | 199 comments Mod
Շատ տարօրինակ կերպով էս ամիս ընտրվեց Bret Easton EllisAmerican Psycho-ն: Գիրքը հրատարակվել է 1991 թ. ու էկրանավորվել՝ 2000 թ.: Պարունակոմ է սեքսի, բռնության տեսարաններ, արգելվել է Ավստրալիայի նահանգ Քուինսլենդում, Գերմանիայում:
Էս գրքի օգտին բոլոր քվեարկողներին կխնդրեի պատասխանատու լինել ու անպայման կարդալ գիրքն ու եթե հնարավոր է՝ մասնակցել քննարկումներին:
Ընթացքում ֆիլմն էլ կարող ենք քննարկել:

Սրանք էլ հղումները.
Ռուսերեն- http://www.litmir.co/bd/?b=31434
Անգլերեն- http://www.kobobook.net/Classics/Elli...


message 2: by Mari (new) - added it

Mari (voltera) | 199 comments Mod
ես վաղվանից կսկսեմ ^__^ դուք էլ միացեք


Bella Baghdasaryan | 26 comments արդեն սկսել եմ, հույս ունեմ լավը կլինի :3


message 4: by արմին (new) - added it

արմին (tanamasi) ռուսերեն թարգմանությունը ինչ վատն ա։ ամբողջ ոճը փոխած ա։ բնօրինակն էլ լավ բարդ երկար նախադասություններով ա ։Դ


message 5: by Mari (new) - added it

Mari (voltera) | 199 comments Mod
ուրիշ թարգմանություն կարանք գտնել, եթե ճարվի իհարկե


message 6: by արմին (new) - added it

արմին (tanamasi) հա, փնտրում էի, չգտա դեռ


Nelly Aghabekyan | 310 comments Mod
ես Կորտասարը դեռ պիտի վերջացնեմ, նոր անցնեմ սրան: Բայց ֆիլմը տեսել եմ (ու էն էլ քանի՜ անգամ :D), նենց որ գիտեմ, ինչ ա սպասվում ))


Sona Petrossian | 107 comments ես հեսա Հեմինգուեյը վերջացնեմ, կանցնեմ սրան. քվեարկել եմ ֆսյո-տըկի :D


Nelly Aghabekyan | 310 comments Mod
կարդացող չունե՞նք: Ես պատահաբար ուրիշ գիրք էլի սկսեցի, բայց եթե իմանամ, որ գոնե մի հոգի քննարկման հավես ունի, սա էլ կսկսեմ:


message 10: by Mari (new) - added it

Mari (voltera) | 199 comments Mod
էսօր սկսելու եմ, ընթացքում կքննարկենք: կարծեմ մի քանիսը սկսել են արդեն, բայց ձեն ձուն չկա դեռ


message 11: by արմին (new) - added it

արմին (tanamasi) ես ուզում եմ սկսեմ, բայց քաթչ 22֊ը վերջացնեմ նոր ։Դ տենց ամսվա կեսերից երևի


message 12: by Mari (new) - added it

Mari (voltera) | 199 comments Mod
ոնցն ա՞ ի դեպ էդ քաթչը


message 13: by արմին (new) - added it

արմին (tanamasi) ըստ ինձ՝ միջինոտ։ լրիվ ոնց որ երկրորդ համաշխարհայինի Շվեյկը լինի։


message 14: by Mari (new) - added it

Mari (voltera) | 199 comments Mod
էս ինչ շատ ա ավելորդ ինֆորմացիան, ինչ որ անկապ ֆիրմաների, եսիմինչերի անուններ են անընդհատ:


Bella Baghdasaryan | 26 comments գիրքը նոր վերջացրեցի կարդալ, դեռ տպավորությունների տակ եմ: Դաժան էր ու մառազմատիկ, բայց ընդհանուր առմամբ դուրսս եկավ: Հետաքրքիր էր կարդացվում))


մարիօ (mariooo) | 18 comments Համարյա կեսը կարդացել եմ, էս ի՞նչ ա տո։ Սենց հիստերիկ գիրք կարդացած չկայի դեռ, նենց տպավորություն ա, որ հեղինակը աշխարհի աբիժնիկն ա։ Ես սովորաբար համակրանք եմ ունենում բացասական կերպարների նկատմամբ, բայց էս մեկը էդ դեպքը չի, ակնհայտ զզվանք ա առաջացնում մոտս։ Ագրեսիան մեջն ահավոր շատ ա։ Բայց հեշտ ա կարդացվում ու արագ, էն ախմախ նկարագրությունները չհաշված, ուղղակի դա էլ ա պետքական ու հատուկ ա արված ինձ թվում ա, որ լարվածությունը պահի։ Հա, մեկ էլ դիալոգներն են դուրս գալիս, աբսուրդի ժանրից են, բայց շատ լավն են, թեկուզ հնչած ոչ մի կարծիքի հետ համաձայն չեմ :D էս երկու օրը կվերջացնեմ, ավելի ամբողջական կարծիք ասեմ։))


մարիօ (mariooo) | 18 comments Կարդացի վերջացրի, նախնական կարծիքս ահագին փոխվեց գրքի վերջում, եթե կարդացող կա, քննարկենք, թե չէ չեմ մենախոսելու :/ :D Բայց թույն գործ ա ժող, կարդացեք։


message 18: by արմին (new) - added it

արմին (tanamasi) իսկ քաթչ 22֊ը լավն ա ^____^ ։Դ


message 19: by Sona (new) - rated it 2 stars

Sona Petrossian | 107 comments ես նոր եմ սկսել...մի քիչ Բեգբեդեր, մի քիչ Սարտր ա հիշեցնում գրելաոճը:


message 20: by Mari (new) - added it

Mari (voltera) | 199 comments Mod
հեչ առաջ չի գնում :/


message 21: by Sona (new) - rated it 2 stars

Sona Petrossian | 107 comments էս ինչ մանրամասն նկարագրություն ա էտ տղայի առավոտվա տուալետի հետ կապված :D p.s. ինչ էլ հավես :D


message 22: by արմին (new) - added it

արմին (tanamasi) հա, էդ առավոտվա զուգվել֊զարդարելը գիրքը շարունակելու ամեն ցանկություն ճմռթում ա գցում ա զիբիլը ։Ճ եթե շարունակությունն էլ ա էս մանրամասնությամբ ու հանգամանալիությամբ լինելու, ես չեմ դիմանա


message 23: by Sona (new) - rated it 2 stars

Sona Petrossian | 107 comments մեկ էլ ամենանեռվայնացնողը էտ բոլոր մարդկանց, կերպարների հագուկապի, արդուզարդի բրենդների թվարկումն ա...


message 24: by Sona (new) - rated it 2 stars

Sona Petrossian | 107 comments էս psycho-ն խի առաջ չի գնում?! :/


message 25: by Mari (new) - added it

Mari (voltera) | 199 comments Mod
ես չկարացա էլ շարունակել, երևի լավ չէի տրամադրվել: Սկիզբը ձգեց ահագին, հետո անհամացավ:
եթե մի օր որոշեմ բոլոր կիսատ թողած գրքերը վերջացնել, կարող ա սրա հերթն էլ հասնի


Nelly Aghabekyan | 310 comments Mod
ես դեռ կարդում եմ, մի 30% ա մնացել, մի կերպ ինձ կհամոզեմ: Բայց հա, շատ դանդաղ ա գնում: Մենակ մի բան հաստատ ա` կինոն վերանայելու ցանկությունը ահավոր, ահավոր ուժեղ ա էս գրքի պատճառով:


message 27: by արմին (new) - added it

արմին (tanamasi) իմ մոտ էլ ա կիսատ, ես էլ երևի մի օր կվերջացնեմ ։Դ


Nelly Aghabekyan | 310 comments Mod
աաա, ես վերջացրեցի, ու ահավոր խառն եմ: Նենց խառն եմ, որ չեմ հասկանում նորմալ` իսկականից հավանել ե՞մ գիրքն իրա հիստերիկությամբ, ագրեսիայով, անտարբերությամբ ու որոշակի մակերեսությամբ, թե՞ ուղղակի էնքան ա Բեյթմանը (Բետմենը. կերպարներից մեկը մի գլխում Բետմեն անվանեց, ու վսյո, ինքը Բետմենն ա: Հատկապես որ ֆիլմում էլ Քրիսթիան Բեյլն ա խաղում) կրկնել ամեն ինչ, էնքան ժամանակ եմ իր գլխում անցկացրել, որ արդեն իր նման էլ մտածում եմ, չափից դուրս ազդվել եմ: Չգիտեմ: Ամեն դեպքում` հաստատ չեմ փոշմանում, որ էսքան ժամանակ տրամադրեցի ու կարդացի:

Հիմա ուզում եմ ինչ-որ խելացի մարդկանց վերլուծություններ կարդալ, որ հասկանամ` էդ Patty Winters Show-ն իրակա՞ն էր, թե՞ ամեն գլուխը նկարագրող սիմվոլի դեր էր կատարում: Կամ ասենք հագուստն ու ապրանքները ուղղակի Ուոլլ սթրիթի մարդկանց սնափառությունն ու դատարկամտությունն էին բնորոշում, թե՞ ինչ-որ այլ, ավելի խորը սիմբոլիզմ էին, որ ես չեմ հասկացել:

Ու Բեյթմանի ընդհանրապես ի՞նչն էր իրական, ինչը՞` սուտ: Սուտ կա՞ր որ: Կամ կարո՞ղ ա իրականում նա ընդհանրապես ոչ փսիխոպատ էր, ոչ հարուստ էր, ոչ էլ Ուոլլ Սթրիթում էր աշխատում, այլ ասենք պարզապես էն բազմաթիվ Նյու-Յորքյան մուրացկաններից մեկն էր, որոնց մասին էդքան պատմում էր:

Էսքան հարց առաջացնող ու մտածելու տեղ տվող գիրքն անհնար ա անվանել վատ: Կարող ա` ստիլիստիկան դժվարացնում էր կարդալը, կամ կերպարներից ոչ ոքի հանդեպ սիմպատիայի նշույլ անգամ չէր առաջացնում, բայց ինքս ինձ համար ես շուտվանից որոշել եմ` եթե գրքի մասին շարունակում եմ մտածել այն վերջացնելուց հետո, ուրեմն` լավն էր: Անկախ մինուսներից: Համ էլ` պլյուսները անհամար շատ ավելի շատ էին:


message 29: by Sona (new) - rated it 2 stars

Sona Petrossian | 107 comments ես երևի ուժ գտնեմ իմ մեջ ու ավարտեմ էս գիրքը :Դ 30%-ի վրա կանգնել եմ: Կինոն դեռ չեմ նայել, մտածում էի կարդալուց հետո նայեմ


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread


Books mentioned in this topic

American Psycho (other topics)

Authors mentioned in this topic

Bret Easton Ellis (other topics)