Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
Ուղեղ մարզելու ընթերցումներ
>
Ընթերցումներ ուղեղի մարզանքի համար
date
newest »
newest »
Համոզված ե՞ս, ահավոր դժվար ա կարդալ :D Առանց նոթեր պահելու, օրինակ, անհնար ա ամեն ինչ հիշել, ես տենց մի անգամ կեսից թողեցի, նորից սկսեցի, ու ոնց որ լրիվ ուրիշ գիրք կարդամ :DՄինչև հաստատ որոշելդ էս անպայման կարդա․ http://infinitesummer.org/archives/215
+զուգահեռ Elegant Complexity: A Study of David Foster Wallace's Infinite Jest-ն եմ կարդում, որը Infinite Jest-ի վերլուծություն ա ու ահավոր շատ օգնում ա տարբեր reference-ներ հասկանալու համար։
աաաաա՜ »Brush up on your Hamlet: It’s no coincidence that the first two words of Hamlet are “Who’s there?” and the first two words of Infinite Jest are “I am”. Even the novel’s title was lifted from the play.
սրանից հետո հաստատ սկսում եմ ։Ճ
բայց միայն հենց թեզ֊մեզ պրծնեմ նոր երևի ։Դ
էպոպեյական գիրք ա երևում ։Ճ
խոչո՛ւ
Հա, ինքը էն գրքերից ա, որ պահ կա՝ ամեն բառի կողքը սրտիկներ ես ուզում շարել, պահ էլ կա՝ ուզում ես գիրքը շպրտել պատուհանից դուրս։Ի դեպ, կարծեմ Իսահակյանում կա։ Իմ փորձից կարամ ասեմ, որ ավելի լավ ա գրքով կարդալ, ոչ թե էլեկտրոնային տարբերակով։
Եթե ամեն օր գոնե մի քանի էջ կարդալ, հունի մեջ ես ընկնում հեշտ, բայց որ թողնում ես մի երկու շաբաթ, հետո փորձում ես մի նախադասություն կարդալ, ահավոր ա :D
.. ինչը բացատրում ա, թե ինչի ես մի քանի ամիս ա էդ գիրքը չեմ բացել :D Հատկանշական ա, որ ուղեղի գերծանրաբեռնվածության մասերին դեռ չէի էլ հասել
Բացի նշվածներից, բնականաբար հիշվում ա նաև James Joyce - Ulysses: Չնայած որ զգում եմ, իմ մոտ նույն խնդիրներն ա առաջացնելու, ինչ Infinite Jest-ը:
Մեկ էլ իրականում The Dark Tower-ն էլ ա հենց տենց տիպի գրքերից` շատ reference-ներ ա պարունակում, թե` Քինգի մնացած ստեղծագործություններին, թե` մշակութային կամ դիցաբանական մանրուքների:
Մեկ էլ իրականում The Dark Tower-ն էլ ա հենց տենց տիպի գրքերից` շատ reference-ներ ա պարունակում, թե` Քինգի մնացած ստեղծագործություններին, թե` մշակութային կամ դիցաբանական մանրուքների:
Ուլիսին ես էլ դեմ չեմ, ուզում եմ մի անգամ էլ կարդալ :D
Բայց Infinite Jest-ն էնքան ռեկլամեցիք, որ իմ հավեսն էլ եկավ:
Կուզեի Ջոյսի Finnegans Wake-ն առաջարկել, բայց ասում են՝ սա Ուլիսից ավելի ջանջալ ա:
Բայց Infinite Jest-ն էնքան ռեկլամեցիք, որ իմ հավեսն էլ եկավ:
Կուզեի Ջոյսի Finnegans Wake-ն առաջարկել, բայց ասում են՝ սա Ուլիսից ավելի ջանջալ ա:
Ամեն դեպքում ավելացնում եմ լիստում։ Ի՞նչ անենք, poll բացե՞նք, մի երկու օր քվեարկենք, մարտի 1-ից կարդանք։
Կամ լավ, սպասենք, տեսնենք Ready Player One-ն ու S.-ն ինչ են անում էն մյուս poll-ում։ Բյուր, հիմնական poll-ի արդյունքը վաղն ե՞ս ասելու։
Չէ, հիմնականն արդեն փակվել ա էսօր: Նենց որ արդեն կարաս բացես: Լսի, սպասի քեզ էլ մոդերատոր սարքեմ, որ էս թեմատիկի հարցերով զբաղվես:
Ես մեկ էլ Ստիվեն Քինգի The Plant-ն եմ առաջարկում։Ինքը նամակների տեսքով սերիական նովել ա, ու ոնց հասկանում եմ, Քինգը չի ավարտել պատմությունը։ Ես երեկ եմ սկսել կարդալ, տենց հետաքրքիրոտ ա ու գիրքն էլ կարճ ա, 291 էջ։ Քինգի սայտից էլ կարելի ա անվճար քաշել pdf-ը։
Բայց բացի նրանից, որ նամակների տեսքով ա, ուրիշ տենց բարդություն էս գիրքն առանձնապես չունի, ուղղակի շատ հավես ֆորմատով ա։
Բայց նամակները բարդությու՞ն են: Տենց շատ գրքեր կան, որ նամակների հավաքածու են, շատ թեթև են կարդացվում (օրինակ՝ Դրակուլան :D)
Նե, դրա համար էլ ասեցի, որ ֆորմատի համար եմ դնում :) Կարող ա վաղը փոշմանեմ, հանեմ լիստից, որովհետև աչքիս ես էս շատ արագ եմ կարդալու :D
Իմ գլխից լրիվ թռել էր․ Дом, в котором...-ն ավելացնում եմ ցանկում, մյուս անգամ poll-ում կդնենք։Ի դեպ, չընտրված գրքերը միշտ հաջորդ անգամներին էլ դնենք քվեարկության։
ես էլ արդեն երկու ամիս ա սկսած եմ, մոտ 20% կարդացել եմ, բայց բան չի մտել ուղեղս: մտածում եմ՝ նորից սկսեմ, բայց արդեն խմբակային :D
Ժող, էս իմ սիրած թեման է: Ուռռա: Հուսով եմ՝ կհասցնեմ նաև այս խմբում լինել: Միայն չհասկացա, թե որ գիրքն եք ընտրել, որտեղ կարող եմ ինքս առաջարկներ անել:
Եթե հիմա Վուլֆ ենք կարդում, շատ ընտիր է: Ես իր շատ գործեր եմ կարդացել, այդ թվում՝ To The Lighthouse-ը: «Օռլանդո»-ի մասին անգամ հոդված եմ գրել: Այս ընթերցումները ամիսներո՞վ են, թե՞ ոնց:
Արմինե, քվեարկությունը դեռ գնում ա, վաղը վերջին օրն ա․https://www.goodreads.com/poll/show/9...
Կարդալու ժամանակը կախված ա գրքից, օրինակ, Infinite Jest-ին մի տարի ա պետք մինիմում :D
օհ, ես փաստորեն To The Lighthouse-ը կարդացել էի, Օռլանդոն էի կիսատ թողել: Արդեն բայց ոչ մեկից էլ ոչինչ չեմ հիշում, էնպես որ հաշիվ չի
Ժող, եթե առաջարկներ հիմա էլ կարող ենք անել, նաև ավելացնում եմ Ռոջեր Ժելյազնիի «Լույսի իշխանը»: Իմ կարծիքով, շատ ուժեղ գիրք է:
Նելլի, Օռլանդոն իզուր ես կիաստ թողել, երևի հունի մեջ չես ընկել, բայց հաստատ արժե շարունակել: Այդ գործի մասին կարող եմ շատ գրել, կամ կարող եմ քեզ առանձին հոդվածս ուղարկել, բայց, չգիտեմ, գուցե կուզես ավարտել, նոր գրքի մասին որևէ բան կարդալ: Միայն կարող եմ ասել, որ ավարտին հասցրու, չես փոշմանի:
Ջոն, կարելի ա։ Infinite Jest-ին զուգահեռ հաստատ պետք ա ուրիշ բաներ էլ կարդալ, թե չէ կգժվենք։ IJ-ին երևի մի տարի պետք ա մինիմում։ Ես վերսկսել եմ 2013-ի սեպտեմբերին ու հիմա մոտավորապես 40%-ի վրա եմ հլը։
Արմինե, համոզեցիր, Օռլանդոն նոր գնեցի, մոտակա ժամանակները խմբից անկախ կսկսեմ նորից, միգուցե` հեշտ գնա ավելի, քան նախորդ անգամ :)
Ու հա, հոդվածն էլ գրքից հետո մեծ հաճույքով կկարդամ
Ու հա, հոդվածն էլ գրքից հետո մեծ հաճույքով կկարդամ
Նու՜, ես մտածում էի «բարդ գրքի» հետ զուգահեռ իմ գրքերը կարդալ :Դհամ էլ մյուս բաժինների գրքերը կան ու կան
Infinite Jest-ն ու Ready Player One-ը հավասար են, էնպես որ էդ երկուսի միջև նոր քվեարկություն մինչև մարտի 3-ը։ https://www.goodreads.com/poll/show/9...
Հա, ժող, ես էլ եմ արմինի հետ համաձայն. բարդ գրքին զուգահեռ մենք մեր գրքերը, խմբի հիմնական գիրքն ու մյուս թեմատիկները կարանք կարդանք: Թե չէ երկու բարդ գիրք իրար զուգահեռ կգժվենք:
Books mentioned in this topic
Lord of Light (other topics)To the Lighthouse (other topics)
To the Lighthouse (other topics)
Дом, в котором... (other topics)
Дом, в котором... (other topics)
More...
Authors mentioned in this topic
Roger Zelazny (other topics)Virginia Woolf (other topics)
Mariam Petrosyan (other topics)
James Joyce (other topics)
James Joyce (other topics)
More...




Ադմիններին կխնդրեմ էս թեմայի համար նոր թղթապանակ սարքել, որովհետև ես էդ իրավունքը չունեմ։
Ինձ թվում ա՝ դեռ քվեարկության համար շուտ ա, բայց առաջարկենք նենց գրքեր, որոնցում լիքը Easter egg-եր, reference-ներ կան այլ գրքերի/փոփ մշակույթի, գրքեր, որոնք մենակով դժվարանում եք կարդալ կամ որ հետաքրքիր ֆորմատի մեջ են։ Էս թեմայում մի քիչ ավելի մանրամասն եմ բացատրել՝ թե ինչ նկատի ունեմ։
Հիմա տենց երկու գիրք (Ready Player One, S.) հիմնական ընթերցանության քվեարկությունում են, բայց ամեն դեպքում դրանք էլ նշեմ ցանկում։ Բացի դրանից ես արդեն տարուց ավել դեռ Infinite Jest-ն եմ կարդում, եթե ուզում եք, կարող եք միանալ, ես հլը հաստատ մի քանի ամիս ձգելու եմ։
Հետագայում առաջարկած գրքերն էս պոստի ցանկում կավելացնեմ․
Ernest Cline - Ready Player One
J.J. Abrams - S.
David Foster Wallace - Infinite Jest
James Joyce - Ulysses
James Joyce - Finnegans Wake
Mariam Petrosyan - Дом, в котором...
Virginia Woolf - To the Lighthouse
Roger Zelazny - Lord of Light