Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

note: This topic has been closed to new comments.
40 views
Հոկտեմբեր 2015. Sci-Fi > Հոկտեմբերի գրքի առաջարկներ. գիտական ֆանտաստիկա

Comments Showing 1-16 of 16 (16 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Nelly (last edited Sep 10, 2015 12:27PM) (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Որպես sci-fi-ի կարոտ մնացած անձ, առաջարկում եմ հոկտեմբեր ամսվա ընթերցանությունը սահմանափակել հենց այդ ժանրով: «Սահմանափակել»-ն, իհարկե, ուժեղ էր ասված, որովհետև այս ժանրն իր մեջ ինչ ասես չի ներառում, ու հեչ պարտադիր չի, որ ռոբոտների կամ տիեզերագնացների մասին գիրք ընտրենք (բայց ինչի՞ չէ): Այնպես որ` փորփրեք ձեր to-read ցուցակներն ու առաջարկեք յուրաքանչյուրդ ամենաշատը երկու գիտաֆանտաստիկ գիրք, տարբեր հեղինակների կողմից գրված:

Հիշեցնեմ, որ առաջարկություններն ընդունվում են մինչև սեպտեմբերի 17–ը, իսկ 18-ին կսկսվի քվեարկությունը:


message 2: by արմին (new)

արմին (tanamasi) ^_____________________________________________^ Նելլի՜, էս ինչ լավ բան ես արել։ ես էլ վերջերս լիքը սայֆայ գրքեր եմ հավաքել թու րիդիս մեջ, իսկապես կփորփրեմ ։ՃՃ


message 3: by արմին (last edited Sep 10, 2015 01:36PM) (new)

արմին (tanamasi) բարդ ընտրություն էր ։Ճ որոշեցի կողմնորոշվել գրքերի հաստությամ և ահա ամենակարճերը ։Ճ տենց մի 380-480 էջ ։Ճ
Steelheart․ ես հիմա լսում եմ Սանդերսոնի գրելու մասին ռադիո փոդքասթները, ու ինքը տենց հումորով, սրամիտ դեմք ա։ կարծում եմ իրա գրքերն էլ պետք ա տենցը լինեն։ շատ չոր սայ֊ֆայ չի, ֆենտեզիոտ ա։
Snow Crash․ Սթեփհենսոնը Սանդերսոնի խորհուրդ տված հեղինակն ա, չեմ հիշում կոնկրետ ինչն էր էս գրքում հետաքրքիր, բայց կամ ժամանակների, կամ էլ շարադրման դեմքի հետ ա խաղ արել հեղինակը։ ինչ֊որ տենց բան, եթե չեմ սխալվում։ համարվում ա դասականներից

երկու գիրքն էլ մրցանակներ ունեն, լիքը լավ արձագանքներ ու այլ տենց ֆորմալ բաներ․․․


message 4: by արմին (new)

արմին (tanamasi) մեկ էլ տատանվում էի Վոնեգուտի 9 էջանոց սայֆայ պատմվածքը առաջարկելու վրա ։ԴԴ


message 5: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Էս ինչ լավ միտք ա :)
Ամբողջ to-read-ումս մենակ մի սայ-ֆայ գտա, էդ էլ առաջարկում եմ.
Ռեյ Բրեդբերիի The Illustrated Man-ը:
Քանի որ ես կլասիկ սայ-ֆայի սիրահար եմ, երևի մոտ օրերս մի բան էլ Ուելսից կառաջարկեմ: Ուղղակի պետք ա փորփրեմ, տեսնեմ ինչ չեմ կարդացել, դա էլ առաջարկեմ:


message 6: by Nelly (last edited Sep 11, 2015 01:21PM) (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
մոդերներով աշխուժացանք :D

օքեյ, ես առաջարկում եմ նախ` Arthur C. ClarkeChildhood's End: Ինչքան ռեվյու կարդում եմ, բոլորը "masterpiece" են անվանում, ու պնդում են, որ 2001: A Space Odyssey-ից հազար գլուխ լավն ա: Իսկ էդ շատ, շա՜տ հետաքրքիր էր:

Ու քանի որ սայֆայը հայտնի ա հանճարեղ կարճ պատմվածքներով, երկրորդ առաջարկած գիրքս գիտական ֆանտաստիկայի տարբեր ժամանակների լավագույն պատմվածքների հավաքածու ա. Masterpieces: The Best Science Fiction of the 20th Century: Սկսած Հայնլայնից, Ազիմովից ու Բրեդբերիից ու վերջացրած Ջորջ Ր.Ր. Մարթինով` ով ասես էս գրքում ներկայացված ա: Մեկ էլ reddit-ի սայֆայի բաժիններում երկու քայլ չես կարա անես առանց էս գրքի մասին կարդալու: Դարձել ա գիտաֆանտաստիկ ժանրի սիրահարների Աստվածաշունչ:


message 7: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Էս ժանրից քանի որ շատ քիչ գործեր եմ կարդացել, երևի նոր բան չառաջարկեմ, բայց Բրեդբերիին կմիանամ


message 8: by արմին (new)

արմին (tanamasi) Ինձ էս վերջին հավաքածուն դզեց ^____^ ես դա եմ ընտրելու


message 9: by մառա (last edited Sep 13, 2015 09:58AM) (new)

մառա Ուխ, նենց լավ բաներ եք առաջարկել, ավելացնելու բան չունեմ: Երևի կքվեարկեմ Childhood's End-ի կամ վերջին հավաքածուի օգտին^^


message 10: by արմին (new)

արմին (tanamasi) ուհ, Բյուր, փաստորեն «իլյուսթրեյթիդ մենը» հորոր ա ։Ճ ու՜հ, ինձ վերջերս ձգում ա հորորի վրա։ ուզեցի կարդալ ։ՃՃ


message 11: by [deleted user] (new)

Բրեդբերի Ազիմով բան շատ ա կարդացվել, ու մի տեսակ ես իրենցից հոգնած եմ ։Դ ժողովածու էլ չէի ուզի, որովհետեւ կարճ պատմվածքներ քննարկելը հավես չի։ դրա համար․
էս մեկ՝ The Man in the High Castle /թեթեւ/
էս երկուս՝ Neuromancer /մի քիչ թերթել եմ, վերջն ա ^_^/


message 12: by Sona (new)

Sona Petrossian | 107 comments ես էս թեմայից չկամ, տակ շտօ ինչ էլ ընտրվի, դա էլ կկարդամ ))


message 13: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Անահի՜տ, Neuromancer-ը ես էլ եմ շատ ուզում կարդամ, բայց տրիլոգիայի առաջին մասն ա, չգիտեմ, ինչքանով իմաստ ունի մենակ դա կարդալ:

Իսկ կարճ պատմվածքներ քննարկելու փորձ ունեցել ենք, առնձին ամեն մեկի համար թոփիկ ենք բացում: Սայֆայ պատմվածքները շատ հաճախ վերջն են, ու ավելի փախած իդեաներ են ներկայացնում, քան նովելները:


message 14: by Hrant (new)

Hrant Hovhannisyan | 6 comments Շատ լավ միտքա, ես ել մտածում էի ինչ կարդամ, Նելլ ջան, սպասեմ ինչ կասես.


message 15: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Հրանտ, դու էլ գրքեր առաջարկի, մի ամաչի ))


message 16: by Hrant (last edited Sep 17, 2015 06:08AM) (new)

Hrant Hovhannisyan | 6 comments Отклонение от нормы-Джон Уиндем
Пикник у обочини-Братья Стругацкие
Չնայած գիտաֆանտաստիկ չի այդքան, բայց կարելիա կարդալ։


back to top
This topic has been frozen by the moderator. No new comments can be posted.