Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
This topic is about
M Train
Սեպտեմբեր 2016
>
Ինքնակենսագրություն. Կարդում ենք Փաթի Սմիթի M Train-ը
date
newest »
newest »
Ով հավես ունի, խորհուրդ եմ տալիս անպայման աուդիո գիրքը լսել: Փաթին ինքն ա կարդում, էնքան էներգիա կա իրա ձայնի մեջ:
Հեսա գրքերս դասավորեմ, սկսեմ կարդալ (հավանաբար մյուս շաբաթվա կեսերից): Գիրքը առել եմ մի քանի ամիս առաջ, դեռ չեմ բացել:

Օհ, աուդիոգիրքն աչքիս լավ միտք ա, ես վերջերս կարդալու ժամանակ չեմ գտնում, բայց գործ անելով լսել կհասցնեմ :)
Թե չես գտնում, ասա ուղարկեմ:
Մի երկու բառ էլ Փաթի Սմիթի մասին ասեմ, որ էս գիրքը ճիշտ կոնտեքստում հասկացվի: Ուրեմն երբ 80-ականների վերջին Փաթին ամուսնացավ Ֆրեդ Սոնիք Սմիթի հետ, դադարեցրեց երաժշտական գործունեությունը, ու երկար ժամանակ իրանից ձեն-ձուն չկար: Բայց 94 թվին ամուսինը մահացավ: Դրանից հետո Փաթին վերադարձավ ստեղծագործական դաշտ (ալբոմներ թողարկեց, գրքեր գրեց, M Train-ը երկրորդն ա):
M Train-ը հենց էդ կորստից հետո գրված գիրքն ա, էն միայնության մասին ա, որ մարդ ունենում ա սիրելի մեկին կորցնելուց հետո:

ես անվճար քաշեցի աուդիոգիրքը Audible-ի trial-ին գրանցվելուց: Մի ամիս անվճար կարող եմ օգտվել, հետո նոր cancel անեմ, երբ վճարովի դառնալու ժամանակը գա:
Ուղարկեցի :)
Կարդու՞մ եք ժողովուրդ: Ես վերջապես գրքերս դասավորեցի, գտա M Train-ը, նենց որ կսկսեմ օրը մի քանի էջ կարդալ: Գիրքն աուդիոգրքի համեմատ լրիվ ուրիշ զգացողություն ա:

լսելով շատ հակասական կարծիք ա կազմվում գրքի մասին: Մի կողմից` ռոմանտիկ, թախծոտ, նոստալգիայով լի պատմություններ են Սմիթի կյանքից, մյուս կողմից` ակնհայտ զգացվում ա, որ տեքստը տեղտ-տեղ հումորով, կատակներով ա գրված, բայց հեղինակի կարդալուց էդ կատակները բոլորովին չեզոքանում են:
Մեկ էլ մոնոտոն ա՞ շատ, թե՞` ինձ ա աուդիոգրքի ֆորմատն անսովոր ու դրա համար մոնոտոն թվում:

Չէ, համաձայն եմ, իրոք մոնոտոն ա: Բայց Փաթիի տոնն ա տենց, որ երգերն էլ լսես, չէի ասի մոնոտոն, բայց նենց բազմատոնությամբ չեն փայլում:
Ընդհանրապես, աուդիոգրքերը մոնոտոն չեն լինում, բայց դա ինձ ահավոր ներվայնացնում ա: Լիքը կարդացողներ իրանց անձից էնքան բան են դնում, որ ներվերդ գնում են: Ասենք, Սիդհարթան մի հատ շոտլանդացի նվնվալով էր կարդում: Ու էդ նվնվոցի պատճառով գիրքը հեչ դուրս չեկավ:

ես դեռ միայն առաջին մասն եմ լսել: աուդիոգրքերին, տեքստը չտեսնելուն, չվերադառնալուն (թեև տեխնիկապես հնարավոր է) սովոր չեմ ու մի քիչ դժվարանում եմ:ձայնի չեզոքությունը հավանում եմ, ոնց որ հանգիստ ինչ որ բան պատմի, տեղ-տեղ նույնիսկ ներակայության պատրանքի տպավորություն կա:
Ես գտա ինձ հարմար լսելու արագությունը. 1.25x արագությամբ Փաթիի ձայնն էդքան էլ ուժեղ քնաբեր չի, ու շատ ավելի առույգ ա թվում, քան` նորմալ արագությամբ: Մոնոտոնությունն էլ խնդիր չի, սովորեցի արդեն:
Գրքի կեսն անցել եմ: Մուրակամի կարդալու հավես ա բացում :D Մեկ էլ իմ պես սերիալներով տարված մարդ ա, փաստորեն: Ու կարգին no bullshit բնավորություն ունի, չնայած ռոմանտիկ խառնվածքին: Մեկ էլ չափից դուրս շատ ա սուրճ խմում: Ես սպասում էի ավելի շատ գնացքով ճանապարհորդություն, ու ավելի քիչ` սրճարաններ, բայց սենց էլ ա լավ: Ու չնայած սաք ու ցրիվ թեմաներից շատ եմ խառնվում ու մտքի թելը կորցնում եմ, մեկ ա` գնալով գիրքը դուրս գալիս ա:

Ժող, ես էլ եմ ուզում միանալ։ Եթե էլ․ գիրքը կամ աուդիոգիրքն ուղարկեք armineph86@yahoo.com հասցեիս, շնորհակալ կլինեմ։
ես վերջացրել եմ, ի դեպ: Մոտ 3.5 աստղի ռեյթինգ էի ուզում տալ, բայց կլորացրեցի վերև: Մեկնումեկդ էլ որ ավարտեք, քննարկենք :)
Ուռա՜ ^_^
Ես լսեցի, էն էլ արագացրած, որ ձանձրույթից չքնեմ: Նորմալից լավ դանդաղ ա խոսում Փաթին, փաստորեն, 1.25 արագությամբ հասարակ մահկանացու ձայն ու առոգանություն ստացվեց, լսելը լավ հեշտացավ:
Տենց էլ պատկերացնում էի, որ կարդալու էֆեկտը լրիվ ուրիշ կլինի: Հաճելի, հարուստ լեզվով գրված գիրք ա, ու վիզուալ հաստատ ավելի շատ կտպավորի: Սենց ես ոչ մի մեջբերում չհիշեցի, օրինակ, ու որոշ նախադասություններ հաստատ պահանջում են, որ իրանց վերընթեռնես ու համն ու հոտը մի լավ առնես, պոեզիան զգաս, իսկ լսելով դա հնարավոր չի:
Լիքը անսպասելի բան կար: Օրինակ` սպասում էի, որ հա գնացքներում կլիներ, բայց տեղը շատ ավելի հոգեհարազատ դրվագներ եղան, կաֆեներում միայնակ սիրելի անկյունում նստած սուրճ ու մտածմունքներ: Իմ ներքին 18 տարեկան Նելլին էդ առումով 60-ն անց Փաթի Սմիթից չի տարբերվում, հատկապես որ իմ խառը-մառը անկապ մտքերով լցված տետրերն էլ են կարդացածս գրքերից ու նայած կինոներից/սերիալներից ոգևորված: Նոստալգիա առաջացրեց :) Մյուս կողմից, ափսոս ա, որ Փաթիի յուրահատկությունը ու իրական արժեքը տենց չէր զգացվում. հաստատ Մուրակամիի, սերիալների, մահացած մեծերի ու սիրելի մարդկանց մասին մտածելով չի սահմանափակվում iconic երաժիշտներից մեկի կյանքը: Աշխարհին լիքը բան ա տվել, ինչի մասին ես գրեթե պատկերացում չունեմ, ու գրքից էլ գիտելիքներս չավելացան: Չափից դուրս համեստ ա՞ Փաթին, թե՞ ուղղակի սեփական հաջողություններն ու կարյերան նրա համար մի մեծ արժեք չեն ներկայացնում, որ կես բերան չխոսաց դրանց մասին:

Կարդալն ուրիշ էֆեկտ էր էն իմաստով, որ էս էն գրքերից ա, որ պիտի դանդաղ կարդաս, անընդհատ նույն պարբերությանը հետ գաս, հետուառաջ անես, երբ հավեսդ տա, բարձրաձայն կարդաս։ Ու էս խմբի շրջանակներում արագի մեջ կարդալը մի տեսակ էն չէր: Նենց որ շատ գոհ եմ, որ նախկինում աուդիո գիրքը լսել եմ։ Աուդիոն լրիվ ուրիշ էր. էդ ամբողջ էմոցիոնալ ֆոնը փոխանցվում էր ինձ։ Լսում էի ամեն անգամ հեծանիվով գործի գնալուց։
Գիրքը մի առավելությունի ունի (կամ երևի թերություն ա, չգիտեմ)։ Մեջը ֆոտոներ կան։ Էն որ խոսում ա որոշ ֆոտոների մասին, դրանք գրքում տպված կան, ու վիզուալ ինֆորմացիա են հաղորդում։
Կարծում եմ՝ իրա կյանքին չանդրադառնալը երկու բանով ա պայմանավորված։ Մեկն էն ա, որ ինքն իրոք ահավոր համեստ կերպար ա։ Բեմ ա բարձրանում հագին սովորական մայկա ու շալվար, ոչ մի կոսմետիկա, ոչ մի ավելորդ բան մարմնին։ Հանդիսատեսի հետ շփվելուց չի խորշում։ Կատակներ ա անում։ Մյուս պատճառն էն ա, որ կոնկրետ էս գիրքը կոնկրետ ուղղվածություն ուներ։ Այսինքն, ամուսնու մահվանից հետո առաջացած միայնությունը ոնց որ ուզենա փոխանցի։ Իսկ էդ ամեն ինչը բեմի հետ էնքան էլ կապ չունի։
Իրա կարիերայի սկզբի մասին ավելի շատ խոսվում ա Just Kids-ում։ Էդ էլ ա լավ գիրք, բայց դա դասական իմաստով ինքնակենսագրություն ա։ Լրիվ գծային կառուցվածք ունի, ու պատմում ա իրա ու Ռոբերտ Մափելթորփի ջահել տարիների մասին։ 70-ականների Նյու Յորքը լրիվ էնտեղ ա իրա բոլոր տեսակի արտիստներով։
Ինձ M Train-ն ավելի ա դուր գալիս իրա կաֆեներով ու շրջապատող արվեստը նկատելով ու վերլուծելով, իրա մելանխոլիկ տրամադրությամբ ու նոստալգիայով։

Բյուրի շնորհիվ ես էլ եմ սկսել լսել աուդիոգիրքը։ Շատ սիրեցի Փաթթիի ձայնը։ Հանգստացնող է ու հասկանալի։ Դեռ առաջին մասը չեմ վերջացրել։ Հասել ենք մեքսիկական սրճարանին։

Թե չեք կարողանում գիրքը գտնել կամ քաշել, գրեք մեկնաբանություններում: