Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

Angela’s Ashes (Frank McCourt, #1)
This topic is about Angela’s Ashes
74 views
Հուլիս 2017 > Կարդում ենք Angela's Ashes

Comments Showing 1-9 of 9 (9 new)    post a comment »
dateUp arrow    newest »

Byurakn (byurie) | 1133 comments Mod
Վերջապես ընտրվեց իմիգրանտների թեմայով գիրքը․
Frank McCourt - Angela's Ashes
Էստեղ անդրադարձ է կատարվում ԱՄՆ-ի իռլանդացի իմիգրանտներին։ Քանի որ գիրքը մեծ է ու քանի որ ընտրության պրոցեսը նախատեսվածից երկար տևեց, առաջարկում եմ գրքին նվիրել նաև ամբողջ օգոստոս ամիսը, իսկ սեպտեմբերից թարմ ուժերով ու թարմ կանոններով նոր գրքեր կընտրվեն։

Ուրեմն, սկսենք այս գիրքը։

Կարող եք նաև գրքի էլեկտրոնային տարբերակի հղումներ դնել էստեղ։


Byurakn (byurie) | 1133 comments Mod
Մարդիկ, կարդացող կա՞, թե՞ ես մենակ եմ։


message 4: by արմին (new)

արմին (tanamasi) Ես էս ամիս ընդհանրապես չեմ կարդում։ Հատկապես էմիգրացիայի մասին ։Դ


Byurakn (byurie) | 1133 comments Mod
Ժող, ահավոր լավ գիրք ա։ Չեք պատկերացնի ինչ եք կորցնում չկարդալով։
Էն որ միաժամանակ համ լացելու ա, համ էլ ծիծաղալու։ Ամեն մի կերպարի ձայնն ու առոգանությունը տեքստից ոնց որ լսես։ Երբ ասվում ա՝ ինքնակենսագրություն ա, մարդու հավեսը փախնում ա գիրքը բացելու, բայց սա շատ գեղարվեստական ձևով ա գրված։ Ամեն կերպարը շնչող արարած ա, հերթով բոլորին սիրահարվում ես։ Ու հա, լացելու աստիճանի տխուր ա։


message 6: by Nelly (new) - added it

Nelly Aghabekyan | 310 comments Mod
ես արդեն մի երկու ամիս ա` կարդալու ժամանակ չեմ գտնում: Բայց ուզում եմ սա կարդամ: Բայց մի քանի սկսած–չավարտած գիրք ունեմ, կնեղանան, եթե մի հատ էլ նորը սկսեմ:


Byurakn (byurie) | 1133 comments Mod
Դե էդ մի քանիսը վերջացրու, միացի։ Իրոք շատ լավն ա, նենց եմ ուզում մեկի հետ քննարկեմ, ոչ ոք չկա :D

Ի դեպ, մի հետաքրքիր փաստ գրքի մասին․ գրքի հրատարակվելուց հետո լիքը մարդիկ, որոնք Անջելային ճանաչել են, հայտարարել են, որ գրքում ամեն ինչ սուտ ա։ Անջելան ինքն էլ ՄաքՔուրթի ելույթներից մեկի ժամանակ դահլիճից գոռացել ա, որ էդ սաղ սուտ ա։

Ես էդ կարծիքին չեմ իհարկե, որտև իմ հասկանալով ճիշտը մի հատ չի (թող ինձ ների քյառթու աշխարհը), ու ՄաքՔուրթը զուտ իրա ընկալումն ա նկարագրում, ոչ թե օբյեկտիվ իրականությունը։


Varser Zakaryan (varserzakaryan) | 8 comments Թեև շատ ուշացած եմ գրում, բայց ես արդեն երևի օգոստոսի կեսերից կարդում եմ գիրքը, ու իրոք, իրոք, ինձ շատ դուր է գալիս: Կյանքի բոլոր կողմերը կան, բոլոոոր: Որ դեռևս փոքր Ֆրենքին իրեն շրջապատողներին չի նկարագրում առանձնապես կամ չի մեկնաբանում, ուղղակի ցիտում ա նրանց խոսքերը, միայն դա հերիք է, որ ինքդ պատկերացնես՝ ով ինչպիսին ա: Շատ տխուր ա, ինչ խոսք, էդ անվերջ կորստի ցավը, որ չես հասցնում մեկից վերականգնվես, մյուսն ա գալիս, հետո էդ չքավորությունը, որից ազատվել չի լինում, սովորական մարդկային բարությունը, Ֆրենքիի երեխայական մտքերը, կին-տղամարդ դերաբաշխումը: Էնքաաան պարզ ա ասվում էդ ամենի մասին, հասարակ բառերով, ամեն նախադասության տակ պարագրաֆներ կարող էին լինել: Ամեն ինչ մեկնաբանել ինքս էլ չեմ կարող, իրոք, ինձ համար շատ հետաքրքիր է: Ընթացքի մեջ է դեռ: Հույս ունեմ մինչև վերջ նույն ոգևորվածությամբ կկարդամ: Որևէ մեկը վերջացրել է՞:


Byurakn (byurie) | 1133 comments Mod
Հա, ես վերջացրել եմ։ Իրոք հրաշալիագույն գիրք ա։


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread


Books mentioned in this topic

Angela’s Ashes (other topics)

Authors mentioned in this topic

Frank McCourt (other topics)