Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

45 views
Արխիվ > Նոյեմբեր 2014-ի գրքի առաջարկներ

Comments Showing 1-37 of 37 (37 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ողջու՜յն, մենք արդեն մի ամբողջ տարի գլորել ենք էս խմբում: Լիքը լավ ու վատ գրքեր ենք կարդացել, քննարկել, հասկացել, կիսատ թողել կամ վերջացրել:

Հիմա ժամանակն է հաջորդ ամսվա գրքերն առաջարկելու: Այստեղ կարող եք գրել այն գրքերը, որոնք կուզենայիք խմբում կարդալ նոյեմբերի ընթացքում:

Մի քանի կարևոր բան.
1. Յուրաքանչյուր մասնակից կարող է առաջարկել միայն երկու գիրք
2. Յուրաքանչյուր մասնակից կարող է առաջարկել նույն հեղինակից միայն մեկ գիրք
3. Առաջարկներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 24-ը, որից հետո կդրվեն քվեարկության և առավելագույն ձայներ հավաքած գիրքը կընթերցվի նոյեմբերի ընթացքում


message 2: by արմին (new)

արմին (tanamasi) վաու, մի տարի՞ O_o սլացիկ էր ։Դ

կրկին առաջարկում եմ Յալոմի The Schopenhauer Cure֊ը։

ու մեկ էլ Iris Murdochից The Sea, the Sea; վաղուց իր The Black Princeն եմ կարդացել, շատ հավեսն էր ու ուզում եմ ուրիշ բան էլ կարդալ։


message 3: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ի պատիվ էս տարվա Նոբելյան մրցանակակրի, առաջարկում եմ Պատրիկ Մոդիանոյի հետևյալ գիրքը. Rue des Boutiques Obscures
Անգլերեն չգիտեմ՝ կա, թե չէ, բայց ռուսերեն հաստատ կա:


message 4: by [deleted user] (new)

առաջարկում եմ կարդալ Angela's Ashes, ես սկսել եմ, լավն ա ահագին, կուզեի էլի մարդիկ լինեին կարդացող, ինձ մենակ չզգայի ։Դ

ամերիկյանի գրադարանում երկու օրինակ կա դեռ։


message 5: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Անահիտ, էս ինչ ընտիր առաջարկ էր :) Անկախ ամեն ինչից ավելացվեց to-read-ին:


message 6: by Bella (new)

Bella Baghdasaryan | 26 comments Angela's Ashes-ը կադացել եմ, իսկապես շատ լավ ու ազդեցիկ գիրք է: Սակայն նոյեմբերին ամենայն հավանականությամբ պատրաստվում եմ կարդալ Extremely Loud and Incredibly Close-y, Foer-ի գրքերից միայն Everything Is Illuminated-ն եմ կարդացել ու շատ հավանել եմ: Եթե միացողներ լինեն Extremely Loud-ին միայն ուրախ կլինեմ ;)


message 7: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Վայ, Everything Is Illuminated-ը մեր հենց անցյալ նոյեմբերի գիրքն էր :)
Ես երկուսն էլ կարդացել եմ, ասեմ, որ Everything is Illuminated-ից հետո Extremely-ն բավական հիասթափեցնող ա, չնայած էլի լավ գիրք ա :)


message 8: by Sona (new)

Sona Petrossian | 107 comments Ողջույն!!
Շնորհավոր բոլորիս 1-ամյակի կապակցությամբ, ինչ շուտ անցավ...

Առաջարկում եմ՝ Fatelessness կամ Elias Canettis 'Die Blendung' - Typische Osterreichische Nationalliteratur? :))


message 9: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Ժող, լավ առաջարկներ են: Բյուր, հաշվի առ նաև Միդլսեքսը, որ որոշել էինք մի քանի հոգով կարդալ:
Մեր մեկ տարին էլ շնորհավոր: Լավ անցավ՝ հիմնականում լավ գրքերով:


message 10: by Davit (new)

Davit | 272 comments Ինձ նոր տեղ հասավ, որ մենք արդեն 12 գիրք (ու նույնիսկ ավելի) կարդացել ենք: Մի տարեկան ենք :D Ավելի շատ կարդացած, բայց ավելի պառավ :D

Առաջարկում եմ Creatures of Light and Darkness, որի առաջին էջն եմ մենակ կարդացել և The Man Who Was Thursday ^_^


message 11: by Ani (new)

Ani Hakobyan | 3 comments Բարև մարդիկ)) էս ինչ հավես տեղ եմ ընկել ու ոնց մի տարի չեմ իմացել…))


message 12: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Բարի գալուստ, Անի ջան:


message 13: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Ժող, ո՞նց կարող եք դուք այդ գիրքը կարդալ չուզել. ՃՃՃ
Sing now, O Muse, of the recessive mutation on my fifth chromosome! Sing how it bloomed two and a half centuries ago on the slopes of Mount Olympus, while the goats bleated and the olives dropped. Sing how it passed down through nine generations, gathering invisibly within the polluted pool of the Stephanides family. And sing how Providence, in the guise of a massacre, sent the gene flying again; how it blew like a seed across the sea to America, where it drifted through our industrial rains until it fell to earth in the fertile soil of my mother's own midwestern womb.
Sorry if I get a little Homeric at times. That's genetic, too.


message 14: by Davit (new)

Davit | 272 comments Բարի գալուստ, Անի ջան :)


message 16: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Ժող, Միդլսեքսը ընտրեք, չեք փոշմանի, ես արդեն սկսել եմ, հավես է առաջ գնում, հումորն էլ տեղն է:


message 17: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ու՜խ, այ սենց, ռեկլամ արեք գրքերը :) հավես ա


message 18: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments ))))))


message 19: by Anna (new)

Anna Hayek Byurakn wrote: "Ի պատիվ էս տարվա Նոբելյան մրցանակակրի, առաջարկում եմ Պատրիկ Մոդիանոյի հետևյալ գիրքը. Rue des Boutiques Obscures
Անգլերեն չգիտեմ՝ կա, թե չէ, բայց ռուսերեն հաստատ կա:"

Missing Person http://en.wikipedia.org/wiki/Missing_...


message 20: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Մերսի :) ես էլ վերնագիրը բառացի անգլերեն էի թարգմանում, չէի գտնում: Հեսա քվեարկության մեջ էլ փոխեմ:


message 21: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Ժող, Մոդիանոյին դեռ կկարդանք, բայց որ էս հույներն ու հայերը լիքը նմանություն ունեն ու այդ ամենը շատ հավես նկարագրվում է Միդլսեքսում, էդ հաստատ է: Համ էլ հետը հունական միֆը կա և մոդեռնացված ամերիկյան կյանքը:


message 22: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Աաաա, էս ինչ մի ռեկլամ ես միացրել Արմին :D Լսի, ի դեպ, ֆբ-ի քոմենթդ տեսա: Սպասի ստեղ պատասխանեմ: Լինք չկա, սա ռեալ կյանքում հավաքվող խումբ ա, ցուցակը մեյլով են ուղարկել: Բայց էս վերջին տարվա ընթացքում կարդացածների ու կարդացվողների մեջ կա Kite Runner-ը, Middlesex-ն ու The Ocean at the End of the Lane-ը:


message 23: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հ.Գ. Համ էլ համոզեցիր, ձայնս փոխեցի:


message 24: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Հա, պարզ է:
Ուռաաա, այ թե թաքնված տաղանդ ունեմ, չգիտեի: Մտածում էի, թե համոզելուց զրո եմ: ՃՃՃՃ


message 25: by Sona (new)

Sona Petrossian | 107 comments փաստորեն լինում ա փոխել :D ես էլ եմ արդեն ուզում դա կարդամ :Դ


message 26: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Յաա, էս ի՜նչ շարմ ուներ գովազդս:
Բայց լուրջ եմ ասում, չեք փոշմանի:


message 27: by [deleted user] (new)

ես քանի որ իմ առաջարկած գիրքն արդեն վերջացնում եմ, որոշեցի ես էլ փոխեմ ձայնս ։ԴԴԴ միդլսեքս, ուրեմն միդլսեքս ։Դ


message 28: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Արմինեն խզարեց :D


message 29: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments )))))))))))


message 30: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Լավ էլ թեժ մրցակցություն է սկսվել...ՃՃՃ
Հիմա էն խեղճ Յուջընայդսն ու Ֆոերը չեն քնում, սրտի տրոփյունով սպասում են, թե իրենցից ում գիրքը կհաղթի...


message 31: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ձայնս փոխեմ, թող Ֆոերը հաղթի, էս ամիս հանգստանամ :D


message 32: by Ani (new)

Ani Hakobyan | 3 comments Ոնց որ Մոդիանո է՞ առաջարկվել։ Ինչ հայտարարել են Նոբելյան մրցանակի մասին, արդեն իր երկրորդ գիրքն եմ կարդում, իր մասին էլ հոդված եմ հասցրել գրել։ Խորհուրդ եմ տալւս ։)

հգ. կներեք քննարկումներին ակտիվ չեմ հետևում ((


message 33: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հա, բայց Մոդիանոն չընտրվեց :( Կփորձենք մյուս ամիս էլ առաջարկել: Իրոք լավ գրող ա, մինչև Նոբել ստանալը ես մի գիրք կարդացել եմ: Ուզում եմ էլի կարդալ:


message 34: by Ani (new)

Ani Hakobyan | 3 comments ժող հիմա ինչ ենք կարդում ՞


message 35: by Davit (new)

Davit | 272 comments Անի ջան, ես հիմա նոր քվեարկություն կբացեմ, քանի որ երկու գրքեր հավասար ձայներ են հավաքել, պետք ա երկուսին նորից քվեարկենք :))


message 37: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Դավիթ ջան, քանի որ դու ես մեր գրքեր գտնելու գիտակը, ապա կխնդրեի Միդլսեքսի հղում գտնել ինձ համար, խնդրում եմ: Ես մի տեղ գտել էի,միայն առաջին մասն էր, հիմա դա ավարտել եմ, շարունակությունը անփող գտնել չեմ կարողանում: ՉՉՉ


back to top