Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
note: This topic has been closed to new comments.
Արխիվ
>
Փետրվար 2015. առաջարկներ
date
newest »
newest »
Ապրես, Նելլի ջան: Թող այս տարին էլ գրքաշատ լինի: Ինձ համար ոնց որ լավ է սկսվել: Հիմա ուզում եմ սկսել Օրհան Փամուկի <Ստամբուլ. Հիշողություններ> գիրքը: Ինչո՞ւ հենց Փամուկը: Նախ՝ <Միջին սեռ>-ից հետո թուրք-հունական թեմաների շոշափումից հանգիստ կարելի է անցնել նաև երկրորդ կողմի դիտարկումներին: Երկրորդ՝ մեր դարավոր թշնամուն մենք այդպես էլ միակողմանի ենք ծանոթ, իսկ այս վեպը խոստանում է բացել թուրքի աշխարհը իր զավակների միջոցով, ինչը պակաս հետաքրքիր չէ: Երրորդ՝ էս Փամուկը Նոբելյան մրցանակակիր է, բա իրենից մի գործ չկարդանք: Չորրորդ՝ ասում են՝ ահագին հետաքրքիր գիրք է, հայերի մասին էլ լիքը բան կա գրած:
Դեռ այսքանը...ՃՃՃ
Նելլի, շնորհակալություն թեման բացելու համար :)
Փետրվարի համար առաջարկում եմ.
Stoner
Stoner-ի մասին ասում են՝ լավագույն վեպն է, որ չես կարդացել: Ինչ-որ տարօրինակ կերպով ժամանակին չգնահատված, բայց վերջերս շատ պոպուլյար դարձած գիրք է: Այստեղ գրադարաններում հերթեր են այն կարդալու համար, խանութներում շատ արագ վաճառվում է, իսկ goodreads-ի ընկերներիցս շատերը կարդում են այն: Դրա համար մտածեցի՝ ինչու՞ մենք էլ չփորձենք:
Էս ամիս մենակ էս մեկը :)
Փետրվարի համար առաջարկում եմ.
Stoner
Stoner-ի մասին ասում են՝ լավագույն վեպն է, որ չես կարդացել: Ինչ-որ տարօրինակ կերպով ժամանակին չգնահատված, բայց վերջերս շատ պոպուլյար դարձած գիրք է: Այստեղ գրադարաններում հերթեր են այն կարդալու համար, խանութներում շատ արագ վաճառվում է, իսկ goodreads-ի ընկերներիցս շատերը կարդում են այն: Դրա համար մտածեցի՝ ինչու՞ մենք էլ չփորձենք:
Էս ամիս մենակ էս մեկը :)
https://www.goodreads.com/book/show/1... համար առաջարկում եմ Հոմերոսի «Ոդիսական»ը, եթե մինչ այժմ չենք կարդացել խմբի շրջանակներում
Կարծում եմ, որ <Ոդիսական>ը կարդալուց առաջ լավ կլինի <Իլիական>ը կարդալ: Համենայն դեպս՝ բանասիրականում մեզ առաջին կուրսում հենց այդպես ուղորդեցին:
ես առաջարկում եմ․ ա) Vladimir Dudintsev֊ի Белые одежды, որի բազամսերիանոց ֆիլմն եմ տեսել ու թեման շատ է դուրս եկել։ Սովետում գիտնականների ու գիտական հայտնագործությունների, խարդավանքների, իշխանությունների ու գիտության հարաբերությունների մասին է։
բ) Stephen Fry-ի The Star's Tennis Balls, որի աուդիոգիրքն էլ ունեմ, որ հենց ինքը Ֆրայն է կարդու ու ինքը ընդհանրապես շատ հավես է ընթերցում; կարող եմ կիսվել ։Ճ
Ես արդեն կարդում եմ Փամուկի նշածս գիրքը: Չեմ հավանում, բայց որ սկսել եմ, պիտի վերջացնեմ, դրա համար էլ անգամ առաջարկելուց հետո ինքս չքվեարկեցի այդ գրքի օգտին:
Առաջարկում եմ Հետհեղափոխությունն՝ իր եզրերով չեք պատկերացնի, ինչ ակտուալ է, եթե քաղաքականությունից հեռու չեք կամ փորձում եք հասկանալ, ինչի է երկիրը էնքան ծուռ ինչքան որ ծուռ է, 2000-ականների մասին է։ կամ էլ Հրանտ Մաթևոսյանի Տաշքենդը
Մարա՜տ, քվեարկությունը արդեն եղել է ու հաղթող էլ կա՝ https://www.goodreads.com/poll/show/1...Կարող ես այս գրքերը հաջորդ ամսվա համար առաջարկել։
արմին wrote: "Մարա՜տ, քվեարկությունը արդեն եղել է ու հաղթող էլ կա՝ https://www.goodreads.com/poll/show/1...Կարող ես այս գրքերը հաջորդ ամսվա համար առաջարկել։"
Կներեք, չէի տեսել, իսկ հաղթող գրքի ռուսերենով - գերմաներենով տարբերակ կա՞, կհուշե՞ք։ Շնորհակալ կլինեմ
Արդեն բացեցի թեմա գիրքը բեռնելու վերաբերյալ` https://www.goodreads.com/topic/show/... հետագա մեկնաբանությունները շարունակենք այնտեղ ;)
This topic has been frozen by the moderator. No new comments can be posted.
Books mentioned in this topic
Հետհեղափոխությունն՝ իր եզրերով (other topics)The Clown (other topics)
The Elementary Particles (other topics)
Five Moral Pieces (other topics)
Mythologies (other topics)
More...
Authors mentioned in this topic
Umberto Eco (other topics)Roland Barthes (other topics)
Vladimir Dudintsev (other topics)
Stephen Fry (other topics)






Սկսենք փետրվարի ընթերցանության առաջարկները: Ինչպես միշտ, յուրաքանչյուրս կարող ենք առաջադրել միայն երկու գիրք: Առաջարկները կընդունվեն մինչև հունվարի 17-ը, 18-ից կսկսենք քվեարկել: