Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

Beloved (Beloved Trilogy, #1)
This topic is about Beloved
69 views
2021 > Թոնի Մորիսոնի «Սիրեցյալը» ("Beloved"). քննարկում

Comments Showing 1-28 of 28 (28 new)    post a comment »
dateUp arrow    newest »

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Շնորհակալություն բոլորին քվեարկությանն ակտիվ մասնակցելու համար։ Հայ ընթերցողների խմբի պատմության մեջ էսպիսի ակտիվ մասնակցություն դեռ չէր եղել. 45 հոգի քվեարկել են։ Հույս ունեմ՝ նույն ակտիվությամբ նաև քննարկումներին կմասնակցեք :)

Ձայների մեծամասնությամբ ընտրվել է Թոնի Մորիսոնի «Սիրեցյալը»։

Թեև ընթերցումն ու քննարկումները «պաշտոնապես» սկսվում են մարտի 1-ից, բայց ձեր նամակներից հասկանում եմ, որ շատերդ անհամբեր եք։ Էնպես որ եթե արդեն ունեք գիրքը, կարող եք սկսել ընթերցումն ու ընթացքում կամ հետո քննարկել։ Խնդրում եմ՝ քննարկման ընթացքում պահպանել խմբի կանոնները։

Այս թեմայում կարող եք նաև գրել, թե որտեղից կարելի է գիրքը ձեռք բերել (առցանց էլեկտրոնային տարբերակով, տպագրված գրադարաններում, տարբեր լեզուներով թարգմանություններ և այլն)։

Հաճելի ընթերցանություն բոլորին։


Tatev Vardapetyan | 10 comments Բոլոր գրքերս, այդ թվում նաև «Սիրեցյալը», պատվիրում եմ thriftbooks.com-ից: Second hand գրքերի կայք է, գրեթե ամեն ինչ կարելի է գտնել ու շատ էժան :) Առաքումն էլ բավականին արագ:


message 3: by Varduhi (new)

Varduhi Hovhannisyan (dreamitsfree) | 3 comments ռուսերենով կարդացողների համար, mobi էլ կա
https://knigga.org/sovremennaya-proza...


message 4: by Tigran (new) - added it

Tigran Petrosyan Tatev wrote: "Բոլոր գրքերս, այդ թվում նաև «Սիրեցյալը», պատվիրում եմ thriftbooks.com-ից: Second hand գրքերի կայք է, գրեթե ամեն ինչ կարելի է գտնել ու շատ էժան :) Առաքումն էլ բավականին արագ:"
Գլոբինգո՞վ եք եք բերում


message 5: by Laura (new)

Laura Matevosyan (lauramatevosyan) | 12 comments Էսօր գնացել էի բարեկամության անցումի տակ գտնվող գրախանութը ու էնտեղ անգլերենով կար ^_^


message 6: by Tatevik (new)

Tatevik | 23 comments Ես էս անգամ երևի բաց թողեմ, մի գիրք սկսել էի, պարզվեց Աֆրիկա էր, ճիշտ ա շատ անհաջող։ Երկու հատ նույն թեմայով իրար հետևից չեմ ձգի։


Tatev Vardapetyan | 10 comments Առաքումը օնեքսով իմ դեպքում, բայց կարծում եմ գլոբբինգն էլ կանի: (չգիտեմ app-ով ոնց են replay անում :Դ)

Մեկ էլ սենց կայք կա անվճար ներբեռնելու համար. http://libgen.is
համացանցում ամենալավն է: Գրեթե ամեն ինչ կարող եք գտնել:


message 8: by Tigran (new) - added it

Tigran Petrosyan Tatev wrote: "Առաքումը օնեքսով իմ դեպքում, բայց կարծում եմ գլոբբինգն էլ կանի: (չգիտեմ app-ով ոնց են replay անում :Դ)

Մեկ էլ սենց կայք կա անվճար ներբեռնելու համար. http://libgen.is
համացանցում ամենալավն է: Գրե..."
Լավ, շնորհակալություն


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Սկսե՞լ եք կարդալ։ Ի՞նչ առաջին տպավորություններ ունեք


մարիօ (mariooo) | 18 comments Byurakn wrote: "Սկսե՞լ եք կարդալ։ Ի՞նչ առաջին տպավորություններ ունեք"

Ես 20 տոկոսը կարդացել եմ մոտ, հեշտ ա կարդացվում, բայց շատ դժվար մարսվող գիրք ա, չեմ կարողանում շատ կարդամ, ընդմիջումներ եմ անում, որ հասկանամ ոնց, ինչ, խի։ Մեկ-մեկ ահավոր դիպուկ նախադասություններ կա, կարդում եմ, համ դզում ա, որ սիրուն ա գրած, բայց համ էլ շոկի մեջ եմ ընկնում։
Առայժմ շատ ա դուրս գալիս, անպայման կկարդամ, վերջացնեմ։


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հըմ, հա, ահագին ծանր ա։ Ընդ որում, ահագին մեծ ինֆո ա տալիս ԱՄՆ-ում ստրկատիրության մասին։ Էս գիրքը կարդալը շատ ավելի շատ ա օգնում հասկանալ ռասիզմը, քան հիմիկվա մեյնսթրիմ հեղինակների գրածները։


Tatev Vardapetyan | 10 comments շաատ սիրուն լեզվով գրված սարսափ ա: Շատ ծանր ա կարդացվում: Ես դեռ 100 էջ եմ մարսել: Գործից հետո հոգնած լրիվ տապալում ա :( ու հա, insightful ա ավելի քան վերջերս նայած ցանկացած ֆիլմ/հաղորդում էս թեմայով


Nazeny Hovakimian | 1 comments Ողջույն: Գիրքը երկու տարի առաջ եմ կարդացել ու հիմա էլ վերընթերցում եմ: Շատ ուրախացա, որ ընտրվեց - հետաքրքիր կլինի տեսնել, թե մեր հայ ընթերցողների շրջանում ինչ արձագանքի կարժանանա:
Ինձ համար շատ ուղենշային գործ է եղել ամերիկյան գրականությունն ուսումնասիրելու և հասկանալու ճանապարհին: Շատ բազմաշերտ, դետալ առ դետալ խորանալու գործ է: Բարի ընթերցում :)


message 14: by Arpi (new) - rated it 4 stars

Arpi | 201 comments Mod
ես գրքի 6% եմ կարդացել, գրքի ոճը ինձ շատ է նմանեցնում 100 տարվա մենությունը: Զգում եմ,որ գրքի նկարագրածները ավելի պատկերավոր դարձնելու համար պետք է պատմական կոնտեսքտը հասկանամ:


Tatev Vardapetyan | 10 comments Ես վերջացրի.... նենց տխուր եմ, նենց եմ սպասում քննարկմանը


Hasmik Kyureghyan | 5 comments ես էլ վերջացրի, ինձ շատ դուր եկավ <3


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ես էլ վերջացրեցի։ Մի քանի հարց գրեմ քննարկումների համար, ով ուզում ա ու քանիսին ուզում ա, թող պատասխանի։ Ուշադրություն․ հարցերից մի քանիսը կարող են սփոյլերներ պարունակել։
1. Ընդհանուր առմամբ, ի՞նչ տպավորություններ ստացաք գրքից։
2. Ինչի՞ մասին էր գիրքը։
3. Ի՞նչ կարծիք ունեք համայնքի մասին։ Ի՞նչ դեր ունեցան 124-ը պահպանելիս և քանդելիս։
4. Ո՞վ էր Beloved-ը և ո՞րն էր նրա դերը։ Ինչու՞ նա անհետացավ։
5. Ի՞նչ կարծիք ունեք Սեթի ընտրության մասին, երբ սպիտակները գալիս են իրենց տուն։ Կարելի՞ է արդարացնել։
6. Ի՞նչ եք սովորում ստրկատիրության մասին։ Ի՞նչ ազդեցություն է ունեցել սևերի վրա այն ժամանակ և հիմա։


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Գրքի առցանց քննարկումը Զումով տեղի կունենա կիրակի՝ մարտի 28-ին, ժամը Երեւանի ժամանակով 16:00: Զումի հղումը հանդիպումից մի քանի օր առաջ կուղարկեմ խմբի բոլոր անդամներին։


Vahan Ishkhanyan | 1 comments մի քանի տարի առաջ կարդացել էի ռուսերեն թարգմանությունը, ու դուրս էի գրել էս հատվածը.

«սպիտակները վստահ էին, թե ամեն սևամորթի ներսում անանցանելի ջունգլի է, այնտեղ փոթորկվում են աննավարկելի գետեր, ճյուղերի վրա օրորվում ու վայրի ձայներ են արձակում բաբուինները, քնած են թունավոր օձեր։ Իսկ կարմիր լնդերը ծարավի են իրենց քաղցր սպիտակ արյան։ Գունավորները Ինչքան ճգնում էին համոզել սպիտակներին, որ իրականում նեգրերը բարի մարդիկ են, փափուկ, խելոք, սիրող, ինչքան շատ էին տքնում, էնքան խորը անանցանելի էր դառնում ջունգլին։ Բայց այդ ջունգլին սևերը չէին բերել իրենց նախկին հայրենիքից, այլ աշխարհից։ Ոչ։ այդ ջունգլիրենրը նրանց մեջ տնկել էին սպիտակները, և դրանք ծավալվում էին, նրանց կյանքի միջով, և նույնիսկ նրանց մահից հետո ջունգլին շարունակում էր ծավալվել մինչև չգրավեցին հենց իրենց՝ սպիտակներին, ովքեր ջունգլին տնկել էին։ Նրանցից յուրաքանչյուրին ջունգլին փոխում էր անճանաչելիորեն։ Նրանք դառնում էին արնախում, անմտորեն դաժան՝ այնպիսին որ իրենք էլ չէին ուզի լինել՝ քանի որ սարսափում էին այն ջունգլիից որն իրենց ձեռքերով էին տնկել։ Այն ճյուղի վրա ճչացող բաբուինը, պարզվում է, իրենց հոգում էր, իրենց սպիտակ մաշկի տակ, և այն սարսափելի կարմիր լնդերը, իրենց սեփական լնդերն էին»


message 20: by Arpi (new) - rated it 4 stars

Arpi | 201 comments Mod
հնարավոր է գրքի քննարկումը կազմակերպել գոնե երեկոյան, ինձ մոտ առավոտյան հինգը կլինի, չեմ կարողանա մասնակցել:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Շատ լավ, փոխեցինք Երեւանի ժամով 21:00, որ հնարավորինս շատ մայրցամաքներ ընդգրկենք :)


message 22: by Arpi (new) - rated it 4 stars

Arpi | 201 comments Mod
մերսի, մինչ հանդիպում


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Գրքին անդրադարձել եմ բլոգումս. https://byurakn.wordpress.com/2021/03...
Պարունակում է սպոյլերներ։


message 24: by Arpi (new) - rated it 4 stars

Arpi | 201 comments Mod
Բյուրակն ջան արդյոք ե՞րբ կուղարկես zoom հրավերը: Այս կիրակ էինք չէ հանդիպում:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Արփի ջան, մի շաբաթ առաջ անձնական նամակով ուղարկել եմ խմբի անդամներին։ Չե՞ս ստացել։ հա, էսօր ենք հանդիպում


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հիշեցում, որ այսօր Երևանի ժամանակով ժամը 21:00-ին հանդիպում ենք քննարկելու։ Զումի հղումը պիտի որ անձնական նամակով ստացած լինեք։ Նկատի ունեցեք նաև, որ էսօր շատ երկրներում անցել են ամառային ժամանակի, ժամային գոտին ձեր պետությունում անպայման ստուգեք։


message 27: by Iren S.S. (new)

Iren S.S. (irenss) Բարև ձեզ։ Մի փոքր առաջարկ եմ ուզում անել։ Discord-ը շատ հարմար հարթակ է թե՛ տեքստային և թե՛ զանգերով քննարկումներ անցկացնելու համար։ Էնտեղ կարելի է ունենալ տարբեր բաժիններ թեմատիկ տեքստային չատերի համար, ու ի տարբերություն զումի, պետք չէ ամեն անգամ նոր հղում ստեղծել, եթե մասնակիցները արդեն սերվերում են, կարող են ցանկացած պահի միանալ ձայնային ալիքներին ու էնտեղ զրուցել։ Հիմա նաև նոր ֆունկցիա են ավելացրել panel discussion ոճի քննարկումների համար, այսինքն էնտեղ կարելի է թե՛ բաց քննարկումներ անել բոլորի մասնակցությամբ և թե ավելի կազմակերպված քննարկում "սփիքերներով" ու "հանդիսատեսով"։ Նաև կան շաբլոններ որ հեշտ լինի խումբ ստեղծել այս կամ այն թեմատիկայով։ Մի խոսքով հղումը թողնեմ էստեղ, եթե որոշեք, որ կուզեք խմբի համար սերվեր բացել, սիրով կօգնեմ տեխնիկական հարցերով :)

https://discord.com/
https://discord.com/why-discord-is-di...


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Շնորհակալություն առաջարկի համար, բայց խմբի ամբողջ իմաստը Գուդրիդսում լինելն է՝ լավ հասկանալով, որ էստեղի տեխնիկական հնարավորություններն օպտիմալ չեն (թե չէ վաղուց էինք ուրիշ հարթակ տեղափոխվել), իսկ քննարկումներն էլ ոչ ֆորմալ են, այսինքն՝ սպիկեր-հանդիսատեսի հարց չկա։


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread