Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2021
>
Ապրիլ․ Սալլի Ռունիի «Նորմալ մարդիկ»
date
newest »
newest »
message 1:
by
Byurakn
(new)
Mar 15, 2021 01:50PM
Mod
reply
|
flag
Առայժմ մենակ Գուդրիդսում, բայց մարտ ամսվանն ուզում ենք Զումով փորձարկել։ Եթե ստացվի, շարունակական կդարձնենք։ Առաջարկներ ընդունվում են :)
Զումով քննարկմանը մեծ սիրով կմիանամ :) Գուդրիդզը մի տեսակ էնքան վատ մշակված կայք ա, որ քննարկումների կենդանիությունը կարող ա տուժել:
Դե մենք տարիներով քննարկել ենք Գուդրիդսում, բայց համաձայն եմ, բանավոր քննարկումն ավելի հետաքրքիր կարա լինի։ Կտեղեկացնեմ բանավորի մասին
Բարև բոլորին։ Նոր եմ խմբում և մեծ սիրով կուզեմ միանալ Ապրիլին։ Պարտադիր հայերեն պիտի կարդա՞նք։ Ես գիրքն անգլերենով ունեմ։
Ողջույն Քնարիկ,
բարի գալուստ։ Ոչ, գիրքը կարդում ենք մեր նախընտրած լեզվով։ Մենակ քննարկումներն են հայերեն։ Ավելին՝ եթե չեմ սխալվում, «Նորմալ մարդիկ» դեռ հայերեն թարգմանություն չունի։
բարի գալուստ։ Ոչ, գիրքը կարդում ենք մեր նախընտրած լեզվով։ Մենակ քննարկումներն են հայերեն։ Ավելին՝ եթե չեմ սխալվում, «Նորմալ մարդիկ» դեռ հայերեն թարգմանություն չունի։
Ես նոր տեսա, որ ապրիլինը արդեն ընտրվել ա, չէի տեսել, որ արդեն սկսել եք մյուս ամսվա համար գիրք ընտրել :((( Բայց Նորմալ Փիփլին միանում եմ, ուզում է վերընթերցել։
Byurakn wrote: "Չնայած էս գրքի օգտին ես չէի քվեարկել, չեք պատկերացնի, թե ինչ ուրախ եմ, որ Ռունիի «Նորմալ մարդիկ» ընտրվել ա ապրիլ ամսվա համար։ Գիրքը կարդացել եմ լույս տեսնելուց անմիջապես հետո, ու լիքը հետաքրքիր քնն..."Կարծեմ քո րիվյուից էի գտել գիրքը :)) մերսի!
Տաթեւիկ, հա, ինձ թվում ա՝ հայ ընթերցողների շրջանում Ռունիին ես եմ պոպուլյար դարձրել ռիվյուներով կամ ուղղակի գիրքը ձեռները դնելով :))))
Byurakn wrote: "Տաթեւիկ, հա, ինձ թվում ա՝ հայ ընթերցողների շրջանում Ռունիին ես եմ պոպուլյար դարձրել ռիվյուներով կամ ուղղակի գիրքը ձեռները դնելով :))))")))) Չեմ համբերում, երբ ա նոր բան գրելու, ինչ գրել էր, կարդացել եմ՝ կարճ պատմվածքներից մինչև նովելները։
Byurakn wrote: "Ողջույն Քնարիկ,բարի գալուստ։ Ոչ, գիրքը կարդում ենք մեր նախընտրած լեզվով։ Մենակ քննարկումներն են հայերեն։ Ավելին՝ եթե չեմ սխալվում, «Նորմալ մարդիկ» դեռ հայերեն թարգմանություն չունի։"
Հայերեն թարգմանությունը լույս կտեսնի մարտի 25-ին, իսկ արդեն մարտի 26-ից հասանելի կլինի գրախանութներում։
Գրքի քննարկմանը կարող են միանալ նաև գրքի թարգմանիչ Աստղիկ Սարգսյանը, թարգմանության խմբագիր Հասմիկ Սիմոնյանը, խմբագիր Գնել Նալբանդյանը։ Եթե ուզեք իհարկե :)
29-ամյա իռլանդացի գրող Սալի Ռունիի վեպը հասցրել է դառնալ պաշտամունք նրանց շրջանում, ովքեր, ինչպես ինքը ՝ Ռունին, դեռ 30 չկան: «Նորմալ մարդիկ» վեպը «Երիտասարդ հեղինակի ստեղծագործություն» անվանակարգում ամենաշատ քննարկվող անգլալեզու գրքերից մեկն է։ 29-ամյա Սալի Ռունին իռլանդացի գրող է ու սցենարիստ, ապրում է Դուբլինում: Կարիերան սկսել է գրական ամսագրերում: Նրա առաջին՝ «Զրույցներ ընկերների հետ» վեպը հրատարակվել է 2017-ին: Մեկ տարի անց լույս է տեսել «Նորմալ մարդիկ» վեպը։ Սիրավեպի հիմքում Ռունիի «Բուժարանում» պատմվածքի երկու գլխավոր հերոսների պատմությունն է:https://newmag.am/post/normal-people
Կա արդեն հայերեն տարբերակի էջը Գուդռիդզում։ https://www.goodreads.com/book/show/5...
Գրքի էջը հրատարակչության կայքում
https://newmag.am/book/normal-people
Կա նաև հայերեն գրքի թրեյլերը
https://www.youtube.com/watch?v=bZ0Gm...
Էնքան եմ ուրախանում, որ արդի բեսթսելլերները արագ թարգմանվում ու հրատարակվում են Հայաստանում: Շնորհակալություն լավ աշխատանքի համար:
Tatevik wrote: "Byurakn wrote: "Տաթեւիկ, հա, ինձ թվում ա՝ հայ ընթերցողների շրջանում Ռունիին ես եմ պոպուլյար դարձրել ռիվյուներով կամ ուղղակի գիրքը ձեռները դնելով :))))"
)))) Չեմ համբերում, երբ ա նոր բան գրելու, ին..."
Հա, ես էլ եմ իրա գրած ամեն բառ կարդացել, էդ թվում նաև էսսեները։
Էս տարի լույս կտեսնի նույն գիրքը :) Beautiful World, Where Are You?-ն սեպտեմբերին կլինի։ Ինձ թվում ա՝ սաղ աշխարհն ա շունչը պահած նոր գրքի սպասում։
)))) Չեմ համբերում, երբ ա նոր բան գրելու, ին..."
Հա, ես էլ եմ իրա գրած ամեն բառ կարդացել, էդ թվում նաև էսսեները։
Էս տարի լույս կտեսնի նույն գիրքը :) Beautiful World, Where Are You?-ն սեպտեմբերին կլինի։ Ինձ թվում ա՝ սաղ աշխարհն ա շունչը պահած նոր գրքի սպասում։
Rimma wrote: "Էնքան եմ ուրախանում, որ արդի բեսթսելլերները արագ թարգմանվում ու հրատարակվում են Հայաստանում: Շնորհակալություն լավ աշխատանքի համար:"
Հա, ես էլ ահավոր ուրախացա։ Սրանից հետո հայերեն թարգմանությունը մարդկանց ձեռը կդնեմ :)))
Հա, ես էլ ահավոր ուրախացա։ Սրանից հետո հայերեն թարգմանությունը մարդկանց ձեռը կդնեմ :)))
Գրքից էս մեջբերումը թողնեմ էստեղ․ “It was culture as class performance, literature fetishised for its ability to take educated people on false emotional journeys, so that they might afterwards feel superior to the uneducated people whose emotional journeys they liked to read about.”
Հետաքրքիրն էն ա, որ Ռունին էս և նախորդ գրքերով դարձավ հենց էդ հեղինակը, որին միջին խավը կարդում ա ու իրան լավ զգում։
Հետաքրքիրն էն ա, որ Ռունին էս և նախորդ գրքերով դարձավ հենց էդ հեղինակը, որին միջին խավը կարդում ա ու իրան լավ զգում։
կարդացել եմ գրքի 25% դեռ ու մինչև այս պահը այնպիսի տպավորություն է, որ ես թիրախային ընթերցողների խմբի մեջ չեմ: Մինչ այս պահը գիրքը կարծես նկարագրի դեռահասական տարիքի համար արդիական իրադարձությունների մասին: Սպասում եմ անսպասելի շրջադարձի, այլապես ձանձրալի է թվում:
Սպասում եմ զումով քննարկմանը, իսկ մինչ այդ գրքի իմ ընկալումը https://www.goodreads.com/review/show...
Arpi wrote: "կարդացել եմ գրքի 25% դեռ ու մինչև այս պահը այնպիսի տպավորություն է, որ ես թիրախային ընթերցողների խմբի մեջ չեմ: Մինչ այս պահը գիրքը կարծես նկարագրի դեռահասական տարիքի համար արդիական իրադարձություննե..."իմ համար էլ էր այդպես
Լուսինե ջան, ահագին հետաքրքիր էր անդրադարձդ։ Անհամբերությամբ կսպասեմ քննարկմանը։
Իսկ մինչ այդ քննարկման օրվա ու ժամի հետ կապված առաջարկներ կա՞ն։
Թարգմանչական թիմը միանու՞մ է մեզ։
Իսկ մինչ այդ քննարկման օրվա ու ժամի հետ կապված առաջարկներ կա՞ն։
Թարգմանչական թիմը միանու՞մ է մեզ։
Աշխատանքային օրերը բացի հինգշաբթիներից ցանկացած օր Երևանի ժամանակով երեկոյան 7-ից հետո։ Շաբաթ կիրակի կարող եմ միանալ ցանկացած ժամի։
Arpi wrote: "ես այս կիրակի չեմ կարողանա միանալ, եթե հնարավոր է շաբաթ օրը կազմակերպենք:"
Մայիսի 1-ին հարմար կլինի՞։ Ուղղակի էս շաբաթ-կիրակի մտածում եմ դեռ շուտ ա։
Մայիսի 1-ին հարմար կլինի՞։ Ուղղակի էս շաբաթ-կիրակի մտածում եմ դեռ շուտ ա։
Բարի օրՍալի Ռունիի ,,նորմալ մարդիկ,,-ը բարձր գնահատելու համար պետք է կամ պատկանել տվյալ մշակույթին, կամ լինել դեռահաս: Բավականին տհաճ էր լսելը (գիրքը աուդիո տարբերակով էր): Սերը և հարաբերությունները որոնք մանրամսան նկարագրում էր Սալին արժեքազրկում էր այն ինչը կարող է և պետք է պատկանի միայն երկուսին… Նրանց հարաբերությունները ընդհանուր առմամբ մեկ բառով՝ դեռահասի խաղ ու կռիվ էր ինձ համար: Նրանք հասուն չէին ու գուցե դրա համար նրանց միասնությունը ժամանակավոր էր….. Ամեն պահի երբ առաջանում էր միտք ,,ահա լավ է կարծես խաղաղվում են,, մի բան փչանում էր:
Ինձ համար երկու տեսարան կար որ մարդկային էության խորքը ցույց տվեց: Առաջինը Մարիաննայի անկեղծանալն էր հոր՝ իրեն, մորը ծեծելու մասին: Երկրորդը միջադեպ Իտալիայում երբ Քոննելը Մարիաննային հեռու տարավ հին ընկերոջից:
Տհաճ էր Մարիաննա Լուկաս զույգի լուսանկարչության էպիզոդը: Ինձ համար շատ ծիծաղելի էր Մարիաննայի վարքը հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ինքն էր իր զուգընկերներից պահանջում կոպտություն, հետո էլ զայրանում: Քոննելի հետ էլ նույն կերպ վարվեց բայց տղան իրեն ճիշտ պահեց չհամաձայնելով ապտակել: Եթե սիրում ես իրոք չես կարող ցավեցնել կարծում եմ ու Քոննելի սերը Մարիաննայի հանդեպ ավելի բարձր մակարդակի վրա էր իմ կարծիքով, քան Մարիաննայի սերը Քոննելի հանդեպ: Ինձ համար որպես ընթերցողի Մարիաննայի Քոննելին բաց թողնելը (Ամերիկա մեկնելը) ոչինչ չասաց թեև Սալին փորձում էր բացատրել ինչ որ բաներ…
Հ. Գ
Իռլանդայում մարդկանց միմյանց հետ շփվելու մշակույթից տեղյակ չեմ ու չեմ հասկանում թե Սալին ինչ էր ուզում փոխանցել իր այս գրքով: Եթե գրախանութներում պահարան լիներ կնքված ,,բեսթսելլեր որը վերադարձնում եմ հեղինակին,, ես այնտեղ կդնեի Սալիի գիրքը ու էլի մի քանի գիրք որոնք ճանաչում են բերում գրողին բայց տհաճություն են պարգևում ընթերցողին: Գրականությունը ներկայացնում է իրողությունը, բայց եթե դա աղբ է պետք չէ դրան նվիրել ժամանակ…






