Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

70 views
2021 > Ապրիլ․ Սալլի Ռունիի «Նորմալ մարդիկ»

Comments Showing 1-39 of 39 (39 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Չնայած էս գրքի օգտին ես չէի քվեարկել, չեք պատկերացնի, թե ինչ ուրախ եմ, որ Ռունիի «Նորմալ մարդիկ» ընտրվել ա ապրիլ ամսվա համար։ Գիրքը կարդացել եմ լույս տեսնելուց անմիջապես հետո, ու լիքը հետաքրքիր քննարկելու բան կա, համ էլ հեշտ կարդացվող ա։ Մի խոսքով, կամաց-կամաց սկսեք գտնել, որ ապրիլից սկսենք։


message 2: by Rimma (new)

Rimma (rimmstein) Իսկ քննարկումները մենակ Գուդրիդզու՞մ ենք անում, թե ինչ-որ այլ ֆորմատով էլ:


message 3: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Առայժմ մենակ Գուդրիդսում, բայց մարտ ամսվանն ուզում ենք Զումով փորձարկել։ Եթե ստացվի, շարունակական կդարձնենք։ Առաջարկներ ընդունվում են :)


message 4: by Rimma (new)

Rimma (rimmstein) Զումով քննարկմանը մեծ սիրով կմիանամ :) Գուդրիդզը մի տեսակ էնքան վատ մշակված կայք ա, որ քննարկումների կենդանիությունը կարող ա տուժել:


message 5: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Դե մենք տարիներով քննարկել ենք Գուդրիդսում, բայց համաձայն եմ, բանավոր քննարկումն ավելի հետաքրքիր կարա լինի։ Կտեղեկացնեմ բանավորի մասին


message 6: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Կմիանամ էս մեկին <3


message 7: by Laura (new)

Laura Matevosyan (lauramatevosyan) | 12 comments յեեյ <3


message 8: by Knarik (new)

Knarik | 1 comments Բարև բոլորին։ Նոր եմ խմբում և մեծ սիրով կուզեմ միանալ Ապրիլին։ Պարտադիր հայերեն պիտի կարդա՞նք։ Ես գիրքն անգլերենով ունեմ։


message 9: by Bella (new)

Bella Baghdasaryan | 26 comments գիրքն արդեն պատվիրել եմ, սո կմիանամ :)


message 10: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ողջույն Քնարիկ,
բարի գալուստ։ Ոչ, գիրքը կարդում ենք մեր նախընտրած լեզվով։ Մենակ քննարկումներն են հայերեն։ Ավելին՝ եթե չեմ սխալվում, «Նորմալ մարդիկ» դեռ հայերեն թարգմանություն չունի։


message 11: by Tatevik (new)

Tatevik | 23 comments Ես նոր տեսա, որ ապրիլինը արդեն ընտրվել ա, չէի տեսել, որ արդեն սկսել եք մյուս ամսվա համար գիրք ընտրել :((( Բայց Նորմալ Փիփլին միանում եմ, ուզում է վերընթերցել։


message 12: by Maria (new)

Maria Kedavra Ես էլ կմիանամ )


message 13: by Tatevik (new)

Tatevik | 23 comments Byurakn wrote: "Չնայած էս գրքի օգտին ես չէի քվեարկել, չեք պատկերացնի, թե ինչ ուրախ եմ, որ Ռունիի «Նորմալ մարդիկ» ընտրվել ա ապրիլ ամսվա համար։ Գիրքը կարդացել եմ լույս տեսնելուց անմիջապես հետո, ու լիքը հետաքրքիր քնն..."

Կարծեմ քո րիվյուից էի գտել գիրքը :)) մերսի!


message 14: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Տաթեւիկ, հա, ինձ թվում ա՝ հայ ընթերցողների շրջանում Ռունիին ես եմ պոպուլյար դարձրել ռիվյուներով կամ ուղղակի գիրքը ձեռները դնելով :))))


message 15: by Tatevik (new)

Tatevik | 23 comments Byurakn wrote: "Տաթեւիկ, հա, ինձ թվում ա՝ հայ ընթերցողների շրջանում Ռունիին ես եմ պոպուլյար դարձրել ռիվյուներով կամ ուղղակի գիրքը ձեռները դնելով :))))"

)))) Չեմ համբերում, երբ ա նոր բան գրելու, ինչ գրել էր, կարդացել եմ՝ կարճ պատմվածքներից մինչև նովելները։


message 16: by Artak (new)

Artak Aleksanyan (artakaleksanyan) | 4 comments Byurakn wrote: "Ողջույն Քնարիկ,
բարի գալուստ։ Ոչ, գիրքը կարդում ենք մեր նախընտրած լեզվով։ Մենակ քննարկումներն են հայերեն։ Ավելին՝ եթե չեմ սխալվում, «Նորմալ մարդիկ» դեռ հայերեն թարգմանություն չունի։"


Հայերեն թարգմանությունը լույս կտեսնի մարտի 25-ին, իսկ արդեն մարտի 26-ից հասանելի կլինի գրախանութներում։


message 17: by Artak (new)

Artak Aleksanyan (artakaleksanyan) | 4 comments Գրքի քննարկմանը կարող են միանալ նաև գրքի թարգմանիչ Աստղիկ Սարգսյանը, թարգմանության խմբագիր Հասմիկ Սիմոնյանը, խմբագիր Գնել Նալբանդյանը։ Եթե ուզեք իհարկե :)


message 18: by Artak (new)

Artak Aleksanyan (artakaleksanyan) | 4 comments 29-ամյա իռլանդացի գրող Սալի Ռունիի վեպը հասցրել է դառնալ պաշտամունք նրանց շրջանում, ովքեր, ինչպես ինքը ՝ Ռունին, դեռ 30 չկան: «Նորմալ մարդիկ» վեպը «Երիտասարդ հեղինակի ստեղծագործություն» անվանակարգում ամենաշատ քննարկվող անգլալեզու գրքերից մեկն է։ 29-ամյա Սալի Ռունին իռլանդացի գրող է ու սցենարիստ, ապրում է Դուբլինում: Կարիերան սկսել է գրական ամսագրերում: Նրա առաջին՝ «Զրույցներ ընկերների հետ» վեպը հրատարակվել է 2017-ին: Մեկ տարի անց լույս է տեսել «Նորմալ մարդիկ» վեպը։ Սիրավեպի հիմքում Ռունիի «Բուժարանում» պատմվածքի երկու գլխավոր հերոսների պատմությունն է:


https://newmag.am/post/normal-people


message 19: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Վայ, արդեն հայերեն կա՞։ Իհարկե լավ կլինի, եթե թարգմանչական թիմն էլ միանա։


message 20: by Artak (last edited Mar 24, 2021 03:01AM) (new)

Artak Aleksanyan (artakaleksanyan) | 4 comments Կա արդեն հայերեն տարբերակի էջը Գուդռիդզում։
https://www.goodreads.com/book/show/5...

Գրքի էջը հրատարակչության կայքում
https://newmag.am/book/normal-people

Կա նաև հայերեն գրքի թրեյլերը
https://www.youtube.com/watch?v=bZ0Gm...


message 21: by Rimma (new)

Rimma (rimmstein) Էնքան եմ ուրախանում, որ արդի բեսթսելլերները արագ թարգմանվում ու հրատարակվում են Հայաստանում: Շնորհակալություն լավ աշխատանքի համար:


message 22: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Tatevik wrote: "Byurakn wrote: "Տաթեւիկ, հա, ինձ թվում ա՝ հայ ընթերցողների շրջանում Ռունիին ես եմ պոպուլյար դարձրել ռիվյուներով կամ ուղղակի գիրքը ձեռները դնելով :))))"

)))) Չեմ համբերում, երբ ա նոր բան գրելու, ին..."

Հա, ես էլ եմ իրա գրած ամեն բառ կարդացել, էդ թվում նաև էսսեները։
Էս տարի լույս կտեսնի նույն գիրքը :) Beautiful World, Where Are You?-ն սեպտեմբերին կլինի։ Ինձ թվում ա՝ սաղ աշխարհն ա շունչը պահած նոր գրքի սպասում։


message 23: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Rimma wrote: "Էնքան եմ ուրախանում, որ արդի բեսթսելլերները արագ թարգմանվում ու հրատարակվում են Հայաստանում: Շնորհակալություն լավ աշխատանքի համար:"

Հա, ես էլ ահավոր ուրախացա։ Սրանից հետո հայերեն թարգմանությունը մարդկանց ձեռը կդնեմ :)))


message 24: by Tatevik (last edited Mar 24, 2021 04:04AM) (new)

Tatevik | 23 comments Byurakn wrote: "Էս տարի լույս կտեսնի նույն գիրքը"

Էս մասը չհասկացա🤔


message 25: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
նոր պիտի ասեի՝ նոր գիրքը


message 26: by Tatevik (new)

Tatevik | 23 comments "Byurakn wrote: "նոր պիտի ասեի՝ նոր գիրքը"
Ես էլ ասեցի բան եմ բաց թողում։


message 27: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Արդեն ապրիլն ա։ Սկսե՞լ եք կարդալ։ Առաջին տպավորություննե՞ր


message 28: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Գրքից էս մեջբերումը թողնեմ էստեղ․ “It was culture as class performance, literature fetishised for its ability to take educated people on false emotional journeys, so that they might afterwards feel superior to the uneducated people whose emotional journeys they liked to read about.”

Հետաքրքիրն էն ա, որ Ռունին էս և նախորդ գրքերով դարձավ հենց էդ հեղինակը, որին միջին խավը կարդում ա ու իրան լավ զգում։


message 29: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
կարդացել եմ գրքի 25% դեռ ու մինչև այս պահը այնպիսի տպավորություն է, որ ես թիրախային ընթերցողների խմբի մեջ չեմ: Մինչ այս պահը գիրքը կարծես նկարագրի դեռահասական տարիքի համար արդիական իրադարձությունների մասին: Սպասում եմ անսպասելի շրջադարձի, այլապես ձանձրալի է թվում:


message 30: by Laura (new)

Laura Matevosyan (lauramatevosyan) | 12 comments Ես վերջացրի։ Դեռ չեմ հասցրել մտածել, մարսել ու review գրել, բայց կանեմ մոտ ժամանակ ։)


message 31: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments Սպասում եմ զումով քննարկմանը, իսկ մինչ այդ գրքի իմ ընկալումը

https://www.goodreads.com/review/show...


message 32: by Hasmik (new)

Hasmik Kyureghyan | 5 comments Arpi wrote: "կարդացել եմ գրքի 25% դեռ ու մինչև այս պահը այնպիսի տպավորություն է, որ ես թիրախային ընթերցողների խմբի մեջ չեմ: Մինչ այս պահը գիրքը կարծես նկարագրի դեռահասական տարիքի համար արդիական իրադարձություննե..."

իմ համար էլ էր այդպես


message 33: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Լուսինե ջան, ահագին հետաքրքիր էր անդրադարձդ։ Անհամբերությամբ կսպասեմ քննարկմանը։

Իսկ մինչ այդ քննարկման օրվա ու ժամի հետ կապված առաջարկներ կա՞ն։

Թարգմանչական թիմը միանու՞մ է մեզ։


message 34: by Rimma (new)

Rimma (rimmstein) Եթե կարելի ա շաբաթ-կիրակի անենք, որ բոլորիս ժամային գոտիներին հնարավորինս հարմար լինի:


message 35: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ես այս կիրակի չեմ կարողանա միանալ, եթե հնարավոր է շաբաթ օրը կազմակերպենք:


message 36: by Lusine (last edited Apr 19, 2021 08:07AM) (new)

Lusine Mkrtchyan | 220 comments Աշխատանքային օրերը բացի հինգշաբթիներից ցանկացած օր Երևանի ժամանակով երեկոյան 7-ից հետո։ Շաբաթ կիրակի կարող եմ միանալ ցանկացած ժամի։


message 37: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Arpi wrote: "ես այս կիրակի չեմ կարողանա միանալ, եթե հնարավոր է շաբաթ օրը կազմակերպենք:"

Մայիսի 1-ին հարմար կլինի՞։ Ուղղակի էս շաբաթ-կիրակի մտածում եմ դեռ շուտ ա։


message 38: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
շատ ավելի հարմար կլինի Բյուրակն ջան:


Անի Կուռոյան | 21 comments Բարի օր

Սալի Ռունիի ,,նորմալ մարդիկ,,-ը բարձր գնահատելու համար պետք է կամ պատկանել տվյալ մշակույթին, կամ լինել դեռահաս: Բավականին տհաճ էր լսելը (գիրքը աուդիո տարբերակով էր): Սերը և հարաբերությունները որոնք մանրամսան նկարագրում էր Սալին արժեքազրկում էր այն ինչը կարող է և պետք է պատկանի միայն երկուսին… Նրանց հարաբերությունները ընդհանուր առմամբ մեկ բառով՝ դեռահասի խաղ ու կռիվ էր ինձ համար: Նրանք հասուն չէին ու գուցե դրա համար նրանց միասնությունը ժամանակավոր էր….. Ամեն պահի երբ առաջանում էր միտք ,,ահա լավ է կարծես խաղաղվում են,, մի բան փչանում էր:

Ինձ համար երկու տեսարան կար որ մարդկային էության խորքը ցույց տվեց: Առաջինը Մարիաննայի անկեղծանալն էր հոր՝ իրեն, մորը ծեծելու մասին: Երկրորդը միջադեպ Իտալիայում երբ Քոննելը Մարիաննային հեռու տարավ հին ընկերոջից:

Տհաճ էր Մարիաննա Լուկաս զույգի լուսանկարչության էպիզոդը: Ինձ համար շատ ծիծաղելի էր Մարիաննայի վարքը հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ինքն էր իր զուգընկերներից պահանջում կոպտություն, հետո էլ զայրանում: Քոննելի հետ էլ նույն կերպ վարվեց բայց տղան իրեն ճիշտ պահեց չհամաձայնելով ապտակել: Եթե սիրում ես իրոք չես կարող ցավեցնել կարծում եմ ու Քոննելի սերը Մարիաննայի հանդեպ ավելի բարձր մակարդակի վրա էր իմ կարծիքով, քան Մարիաննայի սերը Քոննելի հանդեպ: Ինձ համար որպես ընթերցողի Մարիաննայի Քոննելին բաց թողնելը (Ամերիկա մեկնելը) ոչինչ չասաց թեև Սալին փորձում էր բացատրել ինչ որ բաներ…

Հ. Գ
Իռլանդայում մարդկանց միմյանց հետ շփվելու մշակույթից տեղյակ չեմ ու չեմ հասկանում թե Սալին ինչ էր ուզում փոխանցել իր այս գրքով: Եթե գրախանութներում պահարան լիներ կնքված ,,բեսթսելլեր որը վերադարձնում եմ հեղինակին,, ես այնտեղ կդնեի Սալիի գիրքը ու էլի մի քանի գիրք որոնք ճանաչում են բերում գրողին բայց տհաճություն են պարգևում ընթերցողին: Գրականությունը ներկայացնում է իրողությունը, բայց եթե դա աղբ է պետք չէ դրան նվիրել ժամանակ…


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread