Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

Stoner
This topic is about Stoner
13 views
Արխիվ > Վիլյամ Սթոուների կերպարը

Comments Showing 1-4 of 4 (4 new)    post a comment »
dateUp arrow    newest »

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ինձ խփել չկա գիրքը շուտ վերջացնելու ու աջ ու ձախ սաղին բզբզելու համար: Բայց կմեռնեի, եթե էս թեման չբացեի:

Եկեք Սթոուների կերպարը քննարկենք: Ի՞նչ կարծիքի եք նրա մասին: Ի՞նչ եք զգում նրա նկատմամբ: Սիմպատիա՞ (ասես հազար տարվա ընկեր լինի), թե՞ լրիվ անտարբեր եք: Արդյոք դժբա՞խտ մարդ էր Սթոուները: Ինչու՞ այո և ինչու՞ ոչ: Ի՞նչ բնավորության գծեր ուներ, որ խանգարում էին նրան: Ո՞ր իրավիճակում է սխալ որոշումներ ընդունում, որում՝ ոչ:

Մի խոսքով, այս թեմայում քննարկում ենք Սթոուների անձի մասին ինչ ուզում ենք:


Nelly Aghabekyan | 310 comments Mod
ես գրքի քառորդին եմ նոր հասել, ու դեռ ոչ միայն սիմպատիա չկա Սթոուների հանդեպ, այլ որոշակի տհաճ զգացմունք էլ ա առաջացնում.. խիղճն անտիպատիայի հետ խառնած: Համ շատ բանից անտեղյակ ու մի տեսակ տհաս ա թվում, համ էլ չոր ա ու մարդկային ջերմությունից զուրկ: Իսկ կինն էլ ավելի անտանելի ա


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հա, առաջին հարյուր էջը կարդալիս մտածում էի՝ լավ, ինչու՞ ա էս գիրքն էսքան շուխուռ հանել: Բայց սիմպատիան հետո ա առաջանում:

Բայց մի բան էլ կա. ամերիկացիները հեչ չեն սիրում Սթոուներին: Ինչ-որ մտածելակերպի բան ա:


Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ես էլ չսիրեցի իրեն: Հա, որոշակի սիմպատիա առաջացնում ա գրքի երկրորդ կեսում, բայց ավելի շուտ խղճում էի, քան կարեկցում: Վերջերում որ մի քիչ ինքնավստահություն ձեռք բերեց, հետաքրքրացավ, իհարկե: Զավեշտալի էր, ոնց համալսարանում լեգենդ դարձավ, սկսեցին իրա մասին խոսալ, իրանով հրճվել: Միանգամից մտքիս իմ սեփական դասախոսներից ոմանք եկան, էլի տենց խարիզմայով, որ իրանց առարկայով ոգևորված էին ու զգացվում էր, թե ինչքան էին սիրում ոսուցանել: Բայց Սթոուները, ցավոք, մեկա միակողմանի ու տափակ կերպար մնաց, չնայած որ տենց լեգենդար էր թվում ուսանողներին:

Անտարբերությունն էր ինձ ամենաշատը վանում: Համ ծնողների հանդեպ, համ կնոջ, համ էլ հետագայում սեփական աղջկա հանդեպ: Տենց մարդուն չես կարա սիրես: Ինքը նույնիսկ իրան չէր սիրում, իրա հետաքրքրությունները, շահերն ու նպատակները չէր պաշտպանում: Անտարբեր տենց իրա ներքին աշխարհում ապրում էր համարյա մինչև կյանքի վերջ:


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread