Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2021
>
Սեպտեմբերին կարդում ենք Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»
date
newest »

Կարելի՞ է մի բան առաջարկեմ: Ով որ քվեարկել էր գրքի օգտին խնդրում եմ քննարկումների մասնակցեք: Թե չէ ստացվում է ուրիշ մարդիկ քվեարկում են, լրիվ ուրիշներ իրանց քվեարկած գրքեր կարդում ու քննարկում :) Կամ գոնե չատով քննարկվի նախորդ գրառումների նման, եթե քննարկման օրն հարմար չի օնլայն միանալ:
Լուսինե ջան, երկու ոտքով-ձեռքով կողմ եմ առաջարկիդ։ Նախկինում, ի դեպ, խմբում նման կանոն գործում էր։
Որպես խմբի ադմին ես էլ եմ կոչ անում քվեարկողներին միանալ քննարկմանը կա՜մ էստեղ՝ Գուդրիդսում, կա՜մ Զումով։
Իսկ մյուս ամսվանից արդեն կարգապահական տույժեր կսահմանենք քվեարկող, բայց չկարդացող-չքննարկողների համար։
Եթե դա էլ չստացվի, կարող ենք ուղղակի ամեն հաջորդ գիրքը Զումով քննարկման ժամանակ որոշել, որ էնպես չստացվի, որ քվեարկողներն ու կարդացող-քննարկողները լրիվ տարբեր մարդիկ են։

Հա, կարեւորը գոնե Արփիի առաջարկածն ա :)))) թե չէ ահավոր մազալու կլիներ ուրիշն առաջարկեր, ուրիշներն ընտրեին, մենք երեքով կարդայինք
ես սկսել եմ գիրքը աուդիոտարբերակով և գիրքը ընթերցում է հենց հեղինակը: Մինչ այս պահը կարող եմ ասել, որ շատ շատ բառեր է անգլերեն տարբերակի մեջ պարսկերեն ու հետաքրքիր է ինչպես է գիրքը կարդացվում այսքան օտար լեզվով բառերի կիրառությամբ:
Հա, ես էլ եմ անգլերեն կարդացել, բայց բառերից շատերը մեզ ծանոթ բառեր են, նենց համուհոտ են հաղորդում

https://www.cliffsnotes.com/literatur...
Պարսկերենի մասով չգիտեմ :)

https://www.goodreads.com/review/show...
Հետաքրքիր էր շատ։ Ես չեմ կարողանում ինքս ինձ համոզել նորից կարդալ, բայց քաղաքական մասով ես էլ հաստատ նույն տպավորությունը կստանայի էս անգամ։
շատ լավ, կիրակի Երեւանի ժամով երեկոյան 9-ի՞ն։ ես էլ էս անգամ Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմից կմիանամ։ Համ էլ հիմա նամակ գրեմ բոլորին լինքով-բանով
Այսպիսով, սեպտեմբերին կարդում ենքKhaled Hosseini -ի The Kite Runner-ը։
Իսկ հեռավոր 2014-ի քննարկումը կարող եք էստեղ կարդալ. https://www.goodreads.com/topic/show/...