Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

29 views
2021 > Սեպտեմբերին կարդում ենք Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»

Comments Showing 1-14 of 14 (14 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Խմբի պատմության մեջ առաջին անգամ մի գիրք երկրորդ անգամ ընտրվեց։ Ինչ խոսք, հաճելի է, երբ սերնդափոխություն է լինում խմբում։

Այսպիսով, սեպտեմբերին կարդում ենքKhaled HosseiniThe Kite Runner-ը։

Իսկ հեռավոր 2014-ի քննարկումը կարող եք էստեղ կարդալ. https://www.goodreads.com/topic/show/...


message 2: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ես էս գրքին չեմ քվեարկել, քանի որ կարդացել էի մի 12-13 տարի առաջ: Հին քոմմենթները մի քիչ կարդացի ու հասկացա կարամ արխային էլի կարդամ :)

Կարելի՞ է մի բան առաջարկեմ: Ով որ քվեարկել էր գրքի օգտին խնդրում եմ քննարկումների մասնակցեք: Թե չէ ստացվում է ուրիշ մարդիկ քվեարկում են, լրիվ ուրիշներ իրանց քվեարկած գրքեր կարդում ու քննարկում :) Կամ գոնե չատով քննարկվի նախորդ գրառումների նման, եթե քննարկման օրն հարմար չի օնլայն միանալ:


message 3: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Լուսինե ջան, երկու ոտքով-ձեռքով կողմ եմ առաջարկիդ։ Նախկինում, ի դեպ, խմբում նման կանոն գործում էր։

Որպես խմբի ադմին ես էլ եմ կոչ անում քվեարկողներին միանալ քննարկմանը կա՜մ էստեղ՝ Գուդրիդսում, կա՜մ Զումով։

Իսկ մյուս ամսվանից արդեն կարգապահական տույժեր կսահմանենք քվեարկող, բայց չկարդացող-չքննարկողների համար։

Եթե դա էլ չստացվի, կարող ենք ուղղակի ամեն հաջորդ գիրքը Զումով քննարկման ժամանակ որոշել, որ էնպես չստացվի, որ քվեարկողներն ու կարդացող-քննարկողները լրիվ տարբեր մարդիկ են։


message 4: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
Լուսիե ջան ես այս անգամ իմ առաջարկած գիրքն է ընտրվել: Հաստատ պատրաստված կգամ:


message 5: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հա, կարեւորը գոնե Արփիի առաջարկածն ա :)))) թե չէ ահավոր մազալու կլիներ ուրիշն առաջարկեր, ուրիշներն ընտրեին, մենք երեքով կարդայինք


message 6: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ես սկսել եմ գիրքը աուդիոտարբերակով և գիրքը ընթերցում է հենց հեղինակը: Մինչ այս պահը կարող եմ ասել, որ շատ շատ բառեր է անգլերեն տարբերակի մեջ պարսկերեն ու հետաքրքիր է ինչպես է գիրքը կարդացվում այսքան օտար լեզվով բառերի կիրառությամբ:


message 7: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հա, ես էլ եմ անգլերեն կարդացել, բայց բառերից շատերը մեզ ծանոթ բառեր են, նենց համուհոտ են հաղորդում


message 8: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments Ես laaf բառն էի նայում, տեսա մի ամբողջ բառարան կա էս գրքին նվիրված


https://www.cliffsnotes.com/literatur...

Պարսկերենի մասով չգիտեմ :)


message 9: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments Ես փաստորեն երկրորդ անգամ նոր գրքի նման կարդացի :) Հղումով էլ ընդհանուր տպավորությունը

https://www.goodreads.com/review/show...


message 10: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հետաքրքիր էր շատ։ Ես չեմ կարողանում ինքս ինձ համոզել նորից կարդալ, բայց քաղաքական մասով ես էլ հաստատ նույն տպավորությունը կստանայի էս անգամ։


message 11: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ո՞նց ա առաջ ընթանում։ Ե՞րբ քննարկենք Է՞ս շաբաթ-կիրակի, թե՞ մյուս։


message 12: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ես վերջացրել եմ ու կարամ մասնակցեմ քննարկմանը այս շաբաթ կիրակ:


message 13: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments Ինձ հարմար է էս շաբաթ կիրակի


message 14: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
շատ լավ, կիրակի Երեւանի ժամով երեկոյան 9-ի՞ն։ ես էլ էս անգամ Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմից կմիանամ։ Համ էլ հիմա նամակ գրեմ բոլորին լինքով-բանով


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread


Books mentioned in this topic

The Kite Runner (other topics)

Authors mentioned in this topic

Khaled Hosseini (other topics)