Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2021
>
Կարդում ենք Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը»
date
newest »
newest »
Բարև բոլրին, կփորձեմ այս անգամ միանալ ։) Աուդիոտարբերակը scribdով Հայաստանում չգիտես ինչի անհասանելի ա, նենց որ տոռենտով գտա։ Գլուխները երկար են երևում. գրեթե 450 էջանոց գրքի համար 18 ֆայլ։ Կկտրտեմ, որ լսելը հարմար լինի։ Եթե որևէ մեկն ուզի, ձեն հանեք ։)
Արմինե լուսավորիր մեգան առաջին անգամ տեսնող մարդուն ինչպես բացել էս հղումները: լինկի վրա սեղմելուց տալիս է երկու տարբերակ՝ բրաուզեր ու մեգա: Մեգայի վրա սեղմելուց ուղարկում է այֆոնի app store, բայց ես արդեն իմ մոտ քաշել ու աքաունտ բացել եմ
հա, ես բրաուզերով եմ բացում։ սենց հետևելը դժվար ա ուր եմ հասել, բայց դե ոչինչ, կլսեմ մինչև գրադարանի պատվերս հասնի, կանցնեմ կարդալուն։
ես Եվրոպայի կենտրոնում քարե դարի ինտերնետով եմ… չբացեց հեռախոսով, կոմպով մի քիչ լսեցի, հասկացա իմ համար չի ակցենտը, մկանային ցավ կստանամ լարվելուց :) բարի ու հին կինդլով կարդամ: հայերեն թարգմանած գրքերի կինդլ տարբերակ լիներ, հաճույքով հայերեն տարբերակը կվերցնեի
Այս հղումով կարող եք կարդալ գրքի հայերեն տարբերակը: Կարող եք նաև ներբեռնել հեշտ կարդալու համար:https://anyflip.com/vgrh/huqm/
էս գրքի թարգմանչին ֆրանսիացու ասած շապո... ծանր ու երկար նկարագրոթյուններ են, չգիտեմ դուք ոնց, ես հաճախ մի նախադաություն մի քանի անգամ եմ կարդում, հոգնած ուղեղով կարդալու գիրք չի հաստատ :)
իմ գիրքն էրեկ վերջապես հասավ, տեսնեմ հասցնու՞մ եմ մինչև ամսվա վերջ։
եթե տեսնենք շատ դանդաղ ա գնում, գուցե կամ հանդիպումը հետաձգենք, կամ էլ հանդիպենք ասենք առաջին չորս գլխով։
եթե տեսնենք շատ դանդաղ ա գնում, գուցե կամ հանդիպումը հետաձգենք, կամ էլ հանդիպենք ասենք առաջին չորս գլխով։
Nail up anybody who stands in your way. You hand me the hammer and I will do it with my own hand. Nail them up on the barn door.Մեր չագուչապետն իմանանք ումից է ոգևշնչվել :)
Երևի ոչ մի գիրք կարդալուց էսքան բառարան չեմ նայել: Կամաց կամաց հասկանալի ու ավելի հեշտ է կարդալը: Բայց մինչև դկտեմբերի սկիզբ հստատ հինգ գլուխ չեմ հասցնի:
համաձայն եմ, որ առաջին գլխի վերջերից սկսեց ավելի հետաքրքրանալ ու արագ ընթեռնելի դառնալ, հուսով եմ մյուս շաբաթս տրամադրեմ այս գրքին:
ժողովուրդ, ո՞նց եք։ ես հլը սկզբերում եմ, շատ խառն եմ էս ամիս։ Ի՞նչ եք կարծում, դեկտեմբերի առաջին շաբաթ-կիրակին հանդիպե՞նք մինչև հինգերորդ գլուխը քննարկելու։
նույնը ես։ դեռ առաջին գլուխն եմ նոր ավարտել։ չգիտեմ էլ եթե նոր ժամկետ դնենք կհասցնեմ թե չէ, դրա համար չեմ ուզում խոստումներ տալ
Ես չորրորդ գլուխը վերջացրի նոր (բցարձակ կապ չուներ նախորդների հետ): Երևի 2021-ի գիրքն ընտրեմ իմ համար, շատ խիտ է, լիքը տեղ բուն թեմայից շեղվող, բայց հետաքրքիր նկարագրությամբ ու ներկայի հետ կապերով:
Օրինակ առավոտ մտածում էի որ he had lived through one world into another and had been at home in both եթե պրոյեկտենք սովետից առաջ ու հետո մարդուն, ինչ ընդհանրություններ ունեին էն մարդիկ, ովքեր իրարից էդքան տարբեր համակարգերում երկար ադապտացվելու կարիք չունեցան ու երկու համակարգում էլ հարմար տանն էին:
Ժող, էկեք մյուս շաբաթ կամ կիրակի հանդիպենք, ով ինչքան կարդացել ա, քննարկենք։ Ես շատ քիչ եմ կարդացել դեռ, մտածում եմ՝ գիրքը կիսատ թողնեմ։ Ուղղակի էս զբաղվածության պայմաններում մտավոր էներգիաս չի հերիքում էսքան բարդ գիրք կարդալուն, բայց կուզեի քննարկեինք, գուցե քննարկումից ոգևորվեմ, շարունակեմ։
Շնորհակալություն այսօրվա քննարկման մասնակիցներին։ Գրքի վերջնական քննարկումը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։
Օրը 1-2 էջ կարդալով հազիվ առաջին գլուխը վերջացրի, անցա երկրորդին, ջրի նման գնաց։ :) Հույս ունեմ՝ կհասցնեմ էս քանի օրը վերջացնել ամսի 30-ին միանալու համար
Առաջին չորս գլուխը կարդացի։ Չգիտեմ, չգիտեմ ինչու եմ էս գիրքը կարդում։ Իհարկե հիմա համեմատաբար հեշտ ա կարդացվում, բայց հլը էդքանը։
Ես վերջը որոշեցի էսքան տառապանքից հետո գիրքը կիսատ թողնել։ Էսպիսի բան հազվադեպ եմ անում, կյանքումս երևի 2-3 անգամ եմ արել։ Լավ գիրք ա, բայց պատմաքաղաքական կոնտեքստը ինձ ոչ մի կերպ չի ձգում էս պահին, ու գիրքը կարդալը տաժանակիր աշխատանք ա դարձել տարվա էն հատվածում, երբ սովորաբար ամենաշատն եմ կարդում։ Հույս ունեմ՝ ապագայում կվերադառնամ, նորից կսկսեմ ու նորմալ կկարդամ։
ես էլ եմ կիսատ թողել, բայց դեռ հույս ունեմ մնացած կիսատ գրքերս ավարտելուց հետո ավարտել)), բայց արդեն կարդալով, ոչ թե աուդիոյով
Ես ուրեմն փոքրամասնության մեջ եմ, որ համ վերջացրել եմ համ էլ գիրքը սիրել :)Քաղաքական պահով հակառակ տպավորությունն ունեմ՝ իմ համար արդիական է: Պոպուլիստ ղեկավար (ընդ որում ի սկզբանե պոպուլիստ չէր), որ դարձավ մոնստր, կողքից էլ լիքը կապակցված կյանքեր որ էլի շատ իրական են իմ համար:
Lusine wrote: "Ես ուրեմն փոքրամասնության մեջ եմ, որ համ վերջացրել եմ համ էլ գիրքը սիրել :)
Քաղաքական պահով հակառակ տպավորությունն ունեմ՝ իմ համար արդիական է: Պոպուլիստ ղեկավար (ընդ որում ի սկզբանե պոպուլիստ չէր)..."
Արփին էլ ա ոնց որ սիրել, հինգ աստղ ա տվել։ Ամեն դեպքում, մեծ հետաքրքրությամբ կմասնակցեմ քննարկմանը։ Հա, էդ պոպուլիստական պահերը հետաքրքիր էին, ընդ որում՝ որոշ բաներ էնքան էին մեկը մեկին մեր օրերին համընկնում, որ մտքովս անցնում էր՝ որպես ձեռնարկ էս գիրքն են օգտագործել։
Քաղաքական պահով հակառակ տպավորությունն ունեմ՝ իմ համար արդիական է: Պոպուլիստ ղեկավար (ընդ որում ի սկզբանե պոպուլիստ չէր)..."
Արփին էլ ա ոնց որ սիրել, հինգ աստղ ա տվել։ Ամեն դեպքում, մեծ հետաքրքրությամբ կմասնակցեմ քննարկմանը։ Հա, էդ պոպուլիստական պահերը հետաքրքիր էին, ընդ որում՝ որոշ բաներ էնքան էին մեկը մեկին մեր օրերին համընկնում, որ մտքովս անցնում էր՝ որպես ձեռնարկ էս գիրքն են օգտագործել։
ես գիրքը ավարտելուց հետո մի տեղ էի հավաքում ինձ դուր եկած արտահայտությունները, ու այդ ժամանակ տեսա աստվածաշնչյան թեմատիկան, որի մասին ասում էր Արտակը: Հեղինակը պոպուլիստ ղեկավարի ու նրա շուրջ հավաքված մարդկանցով անդրադառնում է յոթ մեղքերի թեմային, չարի ու բարու հարաբերականությանը, մարդու մեղքի (ցեխի,կավի, հողեղեն էությանը) մեջ ծնվելու և կենաց ծառի պտուղները ուտելու արժեքի գաղափարներին: Սա իմ անդրադարձի մի մասը:
ինձ լեզուն ա շատ դուր գալիս, ու նկարագրությունները)) նենց որ հենց ուզում եմ կարդալ, որ վայելեմ սաղ։ հեչ չէի սպասում սենց «քաղաքական» գրքում տենց նրբանկատ տեքստ
էպիզոդիկ նկարագրությունները ոնց որ դրոշմվեն, հիվադանոցում սպասելը, ծովի ափի տեսարանները, դատավորի տանը ու լիքը էպիզոդներ, ոնց որ կողքերը կանգնած լինես:Արփի ես ինքնուրույն կրոնական մասը չեմ կարողացել վերծանել, սպասում եմ քննարկմանը լուսավորես :)
Այսօրվա քննարկման թեմաների կոնսպեկտ։ 1. Ինչպե՞ս կփոխվեր գրքի պատումը, եթե հիմնական պատմողը լինեին Սադին, Լյուսին կամ Աննան: Ի՞նչ եք կարծում, Ջեքն արդյո՞ք ճշգրիտ նկարագրություններով է բնութագրում այս կանանց կերպարները:
2. Արդյո՞ք Քասս Մաստերնի պատմությունը «տեղավորվում է» վեպի ավելի ընդգրկուն պատմության մեջ: Ինչպե՞ս է այն կապակցվում գրքի մյուս իրադարձությունների հետ: Արդյո՞ք «Արքայի թիկնազորը» ավելի լավ կամ վատ գիրք կլիներ առանց Քասսի պատմության:
3. Ի՞նչ եք կարծում, այս գիրքը պե՞տք է դասավանդվի դպրոցներում: Եթե այո, ապա ինչու և ինչ մակարդակներում: Եթե ոչ, ինչո՞ւ չպետք է դասավանդվի: Եթե դուք դա դասավանդեիք, ինչպե՞ս կմատուցեիք այն և ի՞նչ թեմաներ կընդգրկեիք քննարկման ու վերլուծության մեջ։
4. Ինչո՞վ է գրավում Վիլլի Սթարկը այնպիսի պասիվ կերպարների, ինչպիսիք են Ջեք Բըրդենը և Աննա Սթենթոնը:
5. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ունի Ջեքն իր կենսաբանական հոր՝ դատավոր Իրվինի և իր ենթադրյալ հոր՝ Էլիս Բըրդենի հետ։
6. Ի՞նչ եք կարծում Ջեքն ուներ արդյոք ռասիստական վերաբերմունք և եթե այո, որ էպիզոդներում։
7. Գրքի սիմբոլիկան կրոնական ու Աստվածաշնչյան պրիզմայից վերլուծելով։
8. Ինչքանո՞վ էր գիրքը քաղաքական վեպ։
9. Կանանց կերպարները և արդյոք ժամանակին համահունչ էին այդ կերպարները։
10. Ովքե՞ր էին «բարի» ու «չար» կերպարները։ Տարբերությունը Վիլլիի ու Ադամի միջև, արդյոք դասակարգային բնույթ ուներ Ադամի կանխակալ վերաբերմունքը Վիլլիի նկատմամբ
Եվ այլն ․․․




նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կարդալու ենք Ռոբերտ Փեն Ուորենի All the King's Men գիրքը։ Քանի որ գիրքը շատ մեծ է, ունենալու ենք երկու քննարկում․ մեկը նոյեմբերի վերջին (առաջին հինգ գլուխները), մյուսը՝ դեկտեմբերի վերջին (գիրքն ամբողջությամբ)։
Հատուկ այս գիրքն ենք ընտրել, քանի որ Զումով մեր քննարկումներին Հայաստանից շատ հազվադեպ են միանում, իսկ այս գրքի հայերեն թարգամանությունը կա։ Հաճելի ընթերցանություն բոլորին։