Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2022
>
Հունվար. կարդում ենք Օթեսա Մոշֆեգի «Իմ հանգստի ու լիցթաթափման տարին»
date
newest »
newest »
երեկ եմ սկսել կարդալ, բայց շատ կլանեց հենց առաջին էջերից: Կարծում են շատ արագ կարդացվող գիրք է լինելու:
31 տոկոսն եմ կարդացել, ոչ միայն կլանում ա, այլև գայթակղում ա գլխավոր հերոսուհու էքսպերիմենտը, եթե կարելի ա էդպես անվանել ։Դ
Հասել եմ ուղիղ կեսին։ Սկիզբը շատ արագ քաշեց, հիմա ոնցվոր մի քիչ ավելի թուլացել ա, բայց էլի հետաքրքիր ա։ Մի տարվա hibernation-ի գաղափարը ու իրականացումը շատ լավն ա։ Համ էլ հավանում եմ հեգնանքը որ ստացել ա սարքելով մի քանի կերպար ու իրանց միջոցով արտահայտում ա. փսիխոթերապևտի, էքս-բոյֆրենդի ու մեկ էլ արվեստի կենտրոնի տնօրենի ու արտիստների։ Էտ ցուցահանդեսների պահը լավ մարտահրավեր էր ուղված պոստ-մոդերն արվեստին ու չարվեստին ։Դ
Ես էլ եմ 1/3-ից ավելին կարդացել, ինձ մի այլ կարգի բացում ա էս գիրքը, նստած հռհռում եմ։ Հումորը նենց ա, ոնց որ ես գրած լինեմ։
Էս Ռեւայի կերպարը լրիվ վերջն ա իրա պոզիտիվիզմով ու սելֆ-հելփ գրքերով։ Հաստատ սաղս էլ տենց մարդկանց ճանաչում ենք։
Էս Ռեւայի կերպարը լրիվ վերջն ա իրա պոզիտիվիզմով ու սելֆ-հելփ գրքերով։ Հաստատ սաղս էլ տենց մարդկանց ճանաչում ենք։
Ես ուրեմն փոքրամասնության մեջ եմ, որ քսանհինգ տոկոսը մոտավոր կարդալով մենակ տխրության նոտաներն են դոմինանտ: Հեգնանքի պահով էս գիրքն ինքն իրենով ոնց որ էդ նկարագրած ժամանակակից արվեստի նման լինի հենց: Հիբերնեյթ լինելը հետաքրքիր է հա: Ժամանակը բուժում է ամենամեծ դժվարությունը էդ իքս ժամանակը ապրելն է, էս մարդն էլ որոշել է էդ ժամանակը չապրելով բուժվի: Հերոսաբար ոչ մի րիվյու չեմ կարդացել, որ վերջաբանի սփոյլեր չլինի:
Ես էսօր վերջացրի գիրքը. ավելի լայնածավալ ռիվյու կգրեմ էս քանի օրը, բայց ընդհանուր կարծիքս դրական է, դրականին մի քանի րոպե պակաս, լավ ։Դ
Ինքնագլուխ hibernation սկսելը (չհաշված կասկածելի բժշկի հետ խորհրդակցելը, չնայած ինքը չէր էլ իմանում հերոսուհու մտքինը) երևի լավ գաղափար էր էդ աղջկա համար, հաշվի առնելով իր ահավոր ոչ պատասխանատու լինելը համ իր, համ մյուսների կյանքի ու անձերի հանդեպ, խորացող դեպրեսիան, մանկական ու պատանեկան (ու նաև հասուն տարիքի) տրավմաները, իրեն շրջապատող ժամանակակից իբր թե արվեստը։ Թրեվորի կերպարը սրտխառնոց էր առաջացնում ։Դ չնայած գրքում առանձնապես չկար մի կերպար, որը դրական էմոցիաներ փոխանցեր։
Ամեն դեպքում ես էլ ավելի շատ տխրությամբ ու վախով էի կարդում, ինչի վախով՝ մտածում եմ բոլորիս կյանքում կամ եղել ա կամ գալու ա տենց մի պահ, որ մենք էլ կուզենք տենց փորձարկում անենք։
Կարդալու ընթացքում մտքիս անընդհատ քնի ու մահվան բարեկամական կապն էր գալիս, որ հունական դիցաբանությունից շատ տպավորվել էր։

Lusine wrote: "Ես ուրեմն փոքրամասնության մեջ եմ, որ քսանհինգ տոկոսը մոտավոր կարդալով մենակ տխրության նոտաներն են դոմինանտ: Հեգնանքի պահով էս գիրքն ինքն իրենով ոնց որ էդ նկարագրած ժամանակակից արվեստի նման լինի հեն..."
Տխրությունը կա, հա, բայց գլխավոր հերոսուհին ինքն իրենով էնքան բացասական կերպար ա, որ ոչ մի կերպ չես կարողանում իրա տխուր կյանքին ապրումակցել։
Տխրությունը կա, հա, բայց գլխավոր հերոսուհին ինքն իրենով էնքան բացասական կերպար ա, որ ոչ մի կերպ չես կարողանում իրա տխուր կյանքին ապրումակցել։
Հըմ, բայց հետաքրքիր ա, հետո փոխվում ա ընկալումդ, գիրքը փոխում ա ուղղությունը ինչ-որ պահից սկսած... Աչքիս լիքը քննարկելու բան ենք ունենալու ամսվա վերջին։
ինձ համար էլ գրքի կեսերից հերոսուհու ցինիզմի տակից սկսեց արտահայտվելը ցավը ու ճնշված ապրումները, այն օր ինչքան էլ ինքը անտարբեր է փորձում ձևանալ դա իրականում նրա հետևանքն է, որ իր համար շատ բաներ են կարևոր:
Ես վերջացրեցի։ Վերջը բավական կանխատեսելի էր, կեսերից հասկացել էի արդեն ու անկեղծ ասած ահագին հիասթափեցնող էր։ Բայց մնացած առումներով հոյակապ գիրք էր։ Մնացածը՝ ռիվյուում ու օնլայն քննարկումներում, որ սփոյլերներ չգրեմ։
Ես մինչև հիմա մտածում էի քնելու պրոյեկտը ծնողների կորստի սգալու յուրօրինակ ձև էր, հետո գրքի կեսից հասկացա ծնողները յոթ տարի առաջ են մահացել: Հիմա ինքը մենակության, անպետքության զգացումից, ծնողներին չներելու ու ընկերոջ ով լինելուց էր ուզում «քնել-արթնանալ-մոռնալ-նոր մարդ դառնալ» թե մտածում էր խնդիրն ինքն է ու իրան փոխելու տարբերակներից ամենաինքնուսը և ռադիկալն ընտրեց:Ես կեսերն եմ հասել, եթե էս պահի կարդացածով գուշակեմ ուրեմն ձախողված էքսպերիմենտ պիտի որ լինի:
Ես վերջացրի: Չգիտեմ, վերջին մասերը ձանձրալի ու կրկնվող էին,հետո գրքի 95 տոկոսը քնելու պրոյեկտն էր, որ վերջին հինգ տոկոսի մի երկու պարագրաֆ նվիրի, թե պրոյեկտը աշխատեց թե ոչ: Համոզիչ չէր ու հակառակ գրքի մեծ մասի վերջում մակերեսային ու պաթետիկ էր մի տեսակ: Բայց էսօր բժշկի էի գնացել, ամեն մի դեղի անուն տալուց մտածում էի գնամ տուն ինքս կարդամ :) փաստորեն բժիշկ Թաթլի շուքը հետս էր
Էս գրքի վերնագիրը շատ հիշվող էր, բայց գիրքը վերջացնելուց հետո մտածեցի նաև misleading էր երևի
հա գրքի հանգուցալուծումը ինձ համար էլ անհասկանալի ու կտրուկ էր, ճիշտ կարծես գրողը ինքը իր պատմությունը շատ խճճեց, բայց գրքին ավարտ էր պետք:
Համաձայն եմ, հանգուցալուծումը շատ արհեստական էր, բայց կանխատեսելի էր։ Նախապես բոլոր «հուշող» բաները շաղ էր տալիս։
Շատ եմ սպասում ամսի 30-ի քննարկմանը, ու որ հանկարծ չմոռանամ calendar event եմ սարքել։ Ով իմ պես հիշելու հետ խնդիրներ ունի կարող եք էս լինկով ակտիվացնել ձեր օրացույցներում ։Դ https://calendar.google.com/event?act...
Լաուրա, շատ ապրես իվենթի համար, բայց ինձ մոտ չի բացում։
Գուդրիդսի ֆունկցիոնալության թերություններից ա, որ անհնար ա օրացույցներին ավելացնել, իսկ անդամների մեյլերի հասցեներն էլ չկան, որ մեյլով հրավիրվեն։
Գուդրիդսի ֆունկցիոնալության թերություններից ա, որ անհնար ա օրացույցներին ավելացնել, իսկ անդամների մեյլերի հասցեներն էլ չկան, որ մեյլով հրավիրվեն։
Էստեղ էլ հիշեցնեմ :)
Հանդիպում ենք էսօր Երևանի ժամանակով ժամը 22:00-ին, հանդիպման հղումը նամակների մեջ ա
Հանդիպում ենք էսօր Երևանի ժամանակով ժամը 22:00-ին, հանդիպման հղումը նամակների մեջ ա

2022-ի առաջին գիրքը կլինի Ottessa Moshfegh-ի
My Year of Rest and Relaxation-ը։ Առցանց տեսազանգով քննարկումը տեղի կունենա հունվարի 30-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։ Իսկ այստեղ կարող եք գրել, թե ինչպես գտնել գիրքը, ինչպես նաև քննարկել այն։