Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

38 views
Ընդհանուր > Ի՞նչ գրքեր կառաջարկեք

Comments Showing 1-3 of 3 (3 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Եվա (new)

Եվա | 4 comments Ողջույն, գրքասերներ։

Այս թեմայում ուզում եմ խնդրել ձեր օգնությունը՝ համայնքային ինտերակտիվ գրադարանի համար գրքեր ընտրելու։ Հավաքել ենք այսպիսի ոչ վերջնական ցանկ՝ https://docs.google.com/spreadsheets/...։ Այստեղ կարող եք մեկնաբանություն թողնել, թե ինչ գրքեր խորհուրդ կտաք ջահելությանը կարդալ, մի տեսակ starter pack էս ոլորտներից.

- Բիզնես գրքեր կամ բիզնեսմենների հուշագրություններ
- Self-help/ Motivation
- Գիտահանրամատչելի/Հասարակական գիտություններին հարակից
- Հայկական մշակույթ, հայկականություն
- Արվեստ
- Փիլիսոփայություն

Մի քիչ նախապատմություն

Ես Գորիսից եմ, որտեղ վերջերս մի խումբ ընկերներիկ հետ բացել ենք հակասրճարան (ավելի մանրամասն՝ https://www.facebook.com/baghdagyulya...)։ Մենք բոլորս կամավոր ենք աշխատում այս ծրագրի վրա և նպատակ ունենք հակասրճարանը դարձնել գործիք, որի միջոցով տարածաշրջանի երեխաները ու երիտասարդները կունենան ռեսուրսներ՝ զարգանալու և իրենց ամբողջական պոտենցիալին հասնելու։ Մեր ուղղություններն են՝ կրթություն, մշակույթ, ձեռներեցություն։

Ծրագրերից մեկն էլ այստեղ ինտերակտիվ գրադարան ունենալն է, որտեղ կլինի նաև գրքասերների ակումբ։ Սկզբում նխատեսում ենք ավելի շատ հայերեն գրքեր ունենալ, հետո նաև՝ անգլերեն ու ռուսերեն։ Շատ շնորհակալ կլինեմ ցանկացած մեկնաբանության համար։


message 2: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Իսկ գեղարվեստական գրքերը ձեզ չե՞ն հետաքրքրում։


message 3: by Եվա (new)

Եվա | 4 comments Գեղարվեստական գրքեր այս պահին շատ ունենք, բացի դրանից դրանք ավելի հեշտ հասանելի են, դրա համար էլ ուզում ենք ունեցած բյուջեն հիմա ծախսել ոչ գեղարվեստական գրքերի վրա։


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread