Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2022
>
Սեպտեմբեր. կարդում ենք Յամեն Մանայի «Եռանդուն երամը»
date
newest »
newest »
message 1:
by
Byurakn
(new)
Jun 07, 2022 01:20PM
Mod
reply
|
flag
ես վերջացրի, արագ ու հեշտ կարդացվող գիրք էր: Հեղափոխության էյֆորիան ու հետհեղափոխական «դեմոկրատական» մասը, կրոնական էքտրեմիզմին անցնելը տիպիկ էր նկարագրած, բայց եսիմ չտպավորվող սցենար ուներ:
ես դեռ գրքի մի 30% եմ կարդացել, բայց համաձայն եմ, որ հեշտ ընթերցվող գիրք է ու որ քննարկման օր էլ որոշենք, հաստատ մինչ դա ավարտած կլինեմ:
Ես ավարտեցի, ինձ թվում ա մի քիչ շատ կարճ էր, էն ձերբակալության մասը՝ ավելորդ։ Շատ սիրուն պահեր կային գրքում, բայց երևի ավելի շատ սյուժեի մեջ էին ինչ–որ բացեր։ Չէի կողմնորոշվում՝ 3 թե 4 գնահատեմ։ Ամեն դեպքում ուրախ եմ, որ սա կարդացի։ Ավելի մանրամասն՝ քննարկմանը ^^
ես էլ եմ կողմ այս հանգստյան օրերին ունենանք քննարկումը, ժամն էլ խնդիր չէ եթե ավելի ուշ լինի, ինձ հարմար է։
ես տնայինը քննարկումից հետո արեցի :)իրականում ֆրանսերենով բավականին շատ վիդեոներ կան հեղինակի հետ:
Մարի քո հարցը արդյոք էս երևույթը մեղուների ու հորնետների միջև(վիկիպեդիայի հայերեն էջը ձիաբոռ տերմինն են գրել) գոյություն ունի, պատմեց որ այո կա հենց ճապոնական մեղվի տեսակ, որ իրոք իմունիտետի համակարգ են մշակել բոռերի հնարավոր հարձակման դեմ:
Ալեգորիայի մասով: Հորնետները դրսից եկած իդեալոգիան են, որ օդից դիսկուրս է գալիս երկիր, որ էդ երկրի առօրյայից դուրս է: Եթե հիշեք էդ բոռերը նավով էին ապրանքի հետ եկել արաբական երկրներից, առանց կոնկրետ երկիրը նշելու էդ կապն էր պետրոմոնարխիաների ֆինասավորած սալաֆիզմի տարածումը հյուսիս աֆրիկյան արաբական երկրներում:
Էն պրոֆեսորն ու կինն էլ ալեգորիկ հույսն են պատկերավորում, որ քանի երկրում անհատներ կան, որ պատրաստ են լուծումներ փնտրելուն օգնելու, հույս կա որ ամեն ինչ վատ չի ավարտվի: Նաև մեղվապահը էլի հույսի սիմվոլ է, որ ինքը միանգամից անցավ խնդրի լուծումներ փնտրելուն: Մեղուներն էլ կյանքի սիմվոլ են: Հետո նշեց նաև էկոլոգիական խնդիրները նման երկրներում մղվում են եսիմորեորդ պլան ու մինչև երկիրը զբաղված է սկանդալների լուսաբանմամբ, էկոլոգիական աղետի պատճառով արդեն օրինակ Թունիսի ափեևից շատերը հանգստի համար անպիտան են:
Թունիսում արձագանքների մասին ասեց, որ նախ Թունիսում գրքի բնօրինակ լեզվով՝ ֆրանսերենով, կարդացող մասսան հաստատ գրքի մեջ վիրավորական բան չի գտնի, իսկ արաբերենով լիքը մարդ կարող է չհավանի, բայց դա վտանգավոր անձնական հետևանքներ չի բերի, քանի որ հեղափոխությունից հետո (միակ դրական) որ ով ինչ ուզի ում հասցեին երբ ուզի կքննադատի:
Ֆրանսերեն սովորեիք էսքան շատ ու էսքան սխալներով տեքստ չգրեի :)
շնորհակալ եմ կիսվելու համար։ ես ֆրանսերեն գիտեմ, բայց վիքիից դուրս բան չգտա :))) աչքիս լավ չեմ փնտրել
https://youtu.be/C3Fwbgj5wRshttps://youtu.be/4LjF93mMRRs
https://youtu.be/nNjG-iT6ud4
Voilà :) կարճ հարցազրույցներ են, մի հատ կա ժամից ավել էս գրքի քննարկումը Նյու Յորքում, բայց ձայնի որակը շատ վատն է
ես երեկվանից մտածում եմ եթե հորնետները դրսից արհեստականորեն բերված իդեալոգիան են, ապա ինքը լուծումն էլի դրսում փնտրեց չէ: Այսինքն ուրիշ երկրներ արդեն մշակած ունեն պայքարի ձևեր, եկեք գնանք տեսնենք իրենք ինչ են անում, բերենք տեսնենք մեր երկրում կաշխատի թե ոչ: Այսինքն ինչ-որ տեղ ամենահեշտ ճանապարհին գնաց լուծումն էլ խնդրի հետ իմպորտ արեց
Լուս ջան շնորհակալություն այս հավելյալ ինֆորմացիայի համար։ Համաձայն եմ դիտարկումներիդ հետ, մի տեսակ գրողը շատ պասիվ ու հարմարվողական լուծում տվեց ստեղված վիճակին։ Չգիտեմ ինչքանով դա արդարացված լուծում է գոյության պայքարի տեսանկյունից։



