Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

33 views
2022 > Հոկտեմբեր. կարդում և քննարկում ենք Կազուո Իշիգուրոյի «Կլարան և արևը»

Comments Showing 1-50 of 51 (51 new)    post a comment »
« previous 1

message 1: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հոկտեմբերին կարդում և քննարկում ենք Kazuo IshiguroKlara and the Sun-ը։


Anahit Mariam Անահիտ Մարիամ Arzrumtsyan Արզրումցյան | 12 comments Բարի օր։ Սա 3 ամիս աօաջ է դրվել։ Սա՞ է այս ամսվա գիրքը։

Նոր եմ խմբում։)


message 3: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
Անահիտ ջան բարի գալուստ։ Այո, հոկտեմբեր ամսվա գիրքը սա է։ Ինքս արդեն սկսել եմ ընթերցել, խոստումնալից է թվում։


Anahit Mariam Անահիտ Մարիամ Arzrumtsyan Արզրումցյան | 12 comments Արփի ջան շնորհակալ եմ։ Գնամ վերցնեմ գիրքն ու սկսեմ։)


Anahit Mariam Անահիտ Մարիամ Arzrumtsyan Արզրումցյան | 12 comments Ընկերներ, գիրքը վաճառքի կարծես թե չեմ գտնում,օնլա՞յն եք կարդում։)


message 6: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments https://youtu.be/d7f500OYrl4

աուդիո տարբերակը յութուբում կա

Ես կինդլ տարբերկն եմ գնել


Anahit Mariam Անահիտ Մարիամ Arzrumtsyan Արզրումցյան | 12 comments Շնորհակալ եմ շատ։ 😊


message 8: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ես սկսել եմ արդեն, առաջին մասը վերջացրեցի։ Շա՜տ լավն ա


message 9: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Դու՞ք էլ եք նկատել, որ կանայք մի տեսակ շատ դոմինանտ են, տղամարդիկ համեմատաբար քիչ են ու երկրորդական էս գրքում։ Ավելին՝ ոնց որ թե ԱԸ տղաներն ավելի շատ էին, բայց էրեխեքի մեջ աղջիկներն են ավելի շատ, պլյուս ծնողները սաղ մամաներ են։


message 10: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments 15 տոկոսն եմ կարդացել, չէի մտածել սեռային դիսբալանսի մասին, բայց որ ասեցիր հա իրոք։ Մյուս կողմից էլ երևի մեծ ընտանիքներում կարիք չլինի ԱԸ ունենալու, իսկ միայնակ երեխեքը միայնակ ծնողների հիմնականում մամա-երեխա զույգն է։
Ինձ երկու պահ էր հետաքրքիր կարդացածիս կտրվածքով։ Կլարան ավելի լավ է ծրագրավորված ի սկզբանե թե իրա դատա ինփութ խանութում մյուսների համեմատ ավելի շատ է ըստ այդմ մյուսներից տարբեր է։
Մեկ էլ հետաքրքիր էր որ վերջին «վիպուսկի» ռոբոտներն իրենց առանձնացնում էին հներից, այսինքն իրանք էլ մարդկանց նման սոցիալական շերտավորման են գնում։

Ընդհանուր ինձ դուր է գալիս առայժմ։ Էս էն դեպքում որ իմ սպասելիքների նշաձողը ահավոր բարձր եմ դրել, քանի որ հեղինակի Օրվա մնացորդ գիրքը ահավոր շատ եմ սիրել


message 11: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ես մտածում եմ՝ Կլարան ուղղակի մի քիչ ուրիշ ալգորիթմ ունի, ավելի լավ ա սովորում։
Հա, հետաքրքիր դիտարկում ա սոցիալական շերտավորման պահը ԱԸ-ների մոտ։ Ես նենց զգացողություն ունեմ, որ հեսա նենց կոշմար բաներ են պարզվելու, որովհետև ըստ էության անհասկանալի ա, թե ինչ աշխարհ ա գրքում, մենակ փոքր հուշումներ ա տալիս, որոնց հաստատ հետո անդրադառնալու ա։
Անկեղծ ասած, ես մեծ սպասելիքներ չունեի, որովհետև որպես կանոն Նոբելյանից հետո գրողներն ահագին թուլանում են, բայց սա նույնիսկ ավելի շատ ա դուրս գալիս, քան «Օրվա մնացորդը»


message 12: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
կանանց դոմինանտությունը ես էլ եմ նկատել ու դրա համար հիմա շատ հետաքրքիր է աղջկա տղա ընկերոջ՝ Ռիքիի կերպարը։ Տեսնենք դեպքերը ոնց կզարգանանան։


message 13: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments lifted child հասկացե՞լ եք, ես գուգլին հարցրի որ հասկանայի
մեկ էլ Կլարայի box-ի օգտագործումը չէի հասկանում, էլի նայեցի, օրենքով սա ես պիտի գլխի ընկնեի


message 14: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
հա, էդ բոքսերը շուտ էի գլխի ընկել, բայց այ lifted children-ն անհասկանալի ա ինչ են։ Երեւի հետո կբացվի։ Որտեւ ստեղ ամեն դեպքում էդ էրեխեքի հետ ինչ-որ բան էն չի


message 15: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հ.Գ. առայժմ փորձում եմ չգուգլել, որտեւ կարծում եմ էս բաները հետո բացվելու են գրքում։


message 16: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments Փաստորեն ուկրաինացի գրող չընտրեցին էս տարի :) 2023- մի ամիս կարող ենք էսօրվա մրցանակակրի գրքերից կարդանք


message 17: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
հա, լավ պրծանք։ Անի Էրնո վաղուց էի ուզում կարդալ, կարանք օրինակ «Տարիները» վերցնենք


message 18: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments Զավեն Բոյաջյանը գրել էր հայերեն թարգմանվել է Տեղը վիպակը: Հաջորդ հանդիպմանը քննարկենք որը կարդանք


message 19: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments Կլարան ծրագրավորված է որպես երեխա թե՞ մեծահասակ: Ես մտածում էի երեխա, բայց որ Հելենը դիմեց Ռիքի դասերին օգնի, էլ վստահ չեմ


message 20: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Կարծում եմ՝ մեծահասակ բառապաշարից դատելով, բայց քանի որ ԱԲ ա, դեռ պիտի սովորի լիքը բաներ


message 21: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
մի փոքր ուղղում, Կլարան AI / ԱԲ չի, այլ AF ու հապավումը բացվում էր որպես Artificial Friend:


message 22: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Չէ, ես հատուկ եմ ԱԲ գրել։ Գրքում ինքը AF ա, բայց ԱԲ սկզբունքով ա աշխատում (դատան հավաքում, սովորում, դրա հիման վրա կատարելագործվում):


message 23: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Էս ինչ մութ տեղեր ա գնում :(


message 24: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ես էլ մտածում էի անհետաքրքիր դառավ մի պահից ու անսպասելի տեղ տարավ։ Լիքը հետաքրքիր թեմաներ կարելի է քննարկել էս գրքի հիմնական ասելիքի շուրջ։


message 25: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Ես Ցատկախաղի տակից դուրս գամ, անցնեմ էս գրքին։ Արդեն անհամբեր եմ ձեր գրածներից <3


message 26: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ժող, կրոնական մոմենտը նկատու՞մ եք


message 27: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ես ուզում եմ հասկանամ, թե դուք ինչքան ենք առաջ գնացել, որովհետև ես ոչ մութ տեղերն եմ դեռ տեսնում, ոչ էլ կրոնական թեմաները:


message 28: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ես վերջացնելու վրա եմ արդեն։ կրոնականը տենց մեջտեղներից ա, բայց նոր մտքովս անցավ, որ էդ պահը կրոնական ա։ իսկ մութ մասերը ավելի ուշ ա, երեւի տենց 60%-ից անցնելուց


message 29: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
փաստորեն ինձ համար ամեն ինչ դեռ առջևում է, բայց շատ արագ ընթերցվող գիրք է, ես կարծեմ մյուս շաբաթվա մեջ կավարտեմ:


message 30: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
հա, շատ արագ էլ լսվում ա նաեւ։


message 31: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ես վերջացրեցի։ Դեռ բան չեմ ասում, որտեւ էս գրքի մասին անհնար ա խոսել առանց սփոյլերների։ Մենակ ասեմ, որ ինձ ահագին դուր էկավ էս կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու տեխնիկան։ Մնացածը հետո


message 32: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ես էլ ուզում էի հարցնել արևը աստծու դերն ունե՞ր Կլարայի համար, իր կյանքը արևից էր կախված, ինքն էլ իր արարիչին աղոթեց: Սրանից ավել կրոն չեմ տեսնում :)

Ես էլ եմ վերջացրել: Հետաքրքիր գիրք էր քննարկման հարմար: Գիրք կա վերջացնում ես ու մտածում հիմա սրա ինչը քննարկենք :)


message 33: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հա, հենց արևի մասն եմ ասում։ Ոնց որ կրոնի էվոլյուցիա լինի։

Հա, իրոք, լիքը քննարկելու բան կա էս գրքից։


message 34: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Արփին էլ վերջացրեց :)
Մարիից բացի էլ ո՞վ ա կարդում։


message 35: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ստատուսից ոնց որ Արմինեն էլ։ Անահիտ ջան դու կարդում/լսու՞մ ես


message 36: by արմին (new)

արմին (tanamasi) ես եմ սկսել, 10% դեռ որ ։)


message 37: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
այ նոր հանգիստ կարդացի բոլորիդ գրածները։ մոտ 30 տոկոսն եմ կարդացել, մի երկու օրից կվերջացնեմ հաստատ։ մութ պահերը էն սկզբից նկատել էի, երբ Կլարային տուն տարան։ արևի պահը շատ հավես ա, հենց էդ պահերը լինում են, մի տեսակ հավես տաքություն եմ զգում ։Դ տեսնենք ուր կտանի


message 38: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ամսի 29-30-ին անե՞նք քննարկումը։ Մարի, կհասցնե՞ս ավարտել


message 39: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Հա՜, շուտով կավարտեմ։ Էդ օրերին էլ հարմար է ինձ։


message 40: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments Ինձ հարմար է, Արմինե դու հասցնու՞մ ես։


message 41: by արմին (new)

արմին (tanamasi) հա, ես էլ էս երկու օրը կպրծնեմ։ հարմար է ։)


message 42: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
29, թե՞ 30: Երեւանի ժամով 21:00, թե՞ 22:00


message 43: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Բոլոր տարբերակներն էլ հարմար են ինձ։


message 44: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ինձ հարմար է 29ին Երևանի ժամով 21:00: եթե հնարավոր լինի ավելի շուտ հանդիպել շատ ավելի լավ կլինի


message 45: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Երևանի ժամով 29-ին 20:00 ո՞նց ա։


message 46: by արմին (new)

արմին (tanamasi) ինձ լավ ա


message 47: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Արփի, քեզ 30-ին հարմար չէ՞ր։ Ես ինչպես միշտ ալիքները խառնել եմ, 29-ին Շվեդիայում եմ լինելու։ Բայց եթե հարմար չի փոխելը, ոչինչ, ես մի 20 րոպեով կմիանամ, կսկսենք քննարկումը, հետո կթողնեմ դուք շարունակեք։


message 48: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
իսկ հնարավո՞ր կլինի շաբաթ օրվա փոխարեն հանդիպենք ուրբաթ երեկոյան նույն ժամին


message 49: by արմին (new)

արմին (tanamasi) ինձ օկ ա


message 50: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
չէ, ուրբաթ չեմ կարա։ էկեք պահենք շաբաթ օրը, Շվեդիան կքենսըլեմ, մեկ ա ինձ մի քիչ հանգիստ ա պետք էս վազվզոցից


« previous 1
back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread


Books mentioned in this topic

Klara and the Sun (other topics)

Authors mentioned in this topic

Kazuo Ishiguro (other topics)