Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2022
>
Հոկտեմբեր. կարդում և քննարկում ենք Կազուո Իշիգուրոյի «Կլարան և արևը»
message 1:
by
Byurakn
(new)
Jun 07, 2022 01:27PM
Mod
reply
|
flag
Անահիտ ջան բարի գալուստ։ Այո, հոկտեմբեր ամսվա գիրքը սա է։ Ինքս արդեն սկսել եմ ընթերցել, խոստումնալից է թվում։
Դու՞ք էլ եք նկատել, որ կանայք մի տեսակ շատ դոմինանտ են, տղամարդիկ համեմատաբար քիչ են ու երկրորդական էս գրքում։ Ավելին՝ ոնց որ թե ԱԸ տղաներն ավելի շատ էին, բայց էրեխեքի մեջ աղջիկներն են ավելի շատ, պլյուս ծնողները սաղ մամաներ են։
15 տոկոսն եմ կարդացել, չէի մտածել սեռային դիսբալանսի մասին, բայց որ ասեցիր հա իրոք։ Մյուս կողմից էլ երևի մեծ ընտանիքներում կարիք չլինի ԱԸ ունենալու, իսկ միայնակ երեխեքը միայնակ ծնողների հիմնականում մամա-երեխա զույգն է։Ինձ երկու պահ էր հետաքրքիր կարդացածիս կտրվածքով։ Կլարան ավելի լավ է ծրագրավորված ի սկզբանե թե իրա դատա ինփութ խանութում մյուսների համեմատ ավելի շատ է ըստ այդմ մյուսներից տարբեր է։
Մեկ էլ հետաքրքիր էր որ վերջին «վիպուսկի» ռոբոտներն իրենց առանձնացնում էին հներից, այսինքն իրանք էլ մարդկանց նման սոցիալական շերտավորման են գնում։
Ընդհանուր ինձ դուր է գալիս առայժմ։ Էս էն դեպքում որ իմ սպասելիքների նշաձողը ահավոր բարձր եմ դրել, քանի որ հեղինակի Օրվա մնացորդ գիրքը ահավոր շատ եմ սիրել
Ես մտածում եմ՝ Կլարան ուղղակի մի քիչ ուրիշ ալգորիթմ ունի, ավելի լավ ա սովորում։
Հա, հետաքրքիր դիտարկում ա սոցիալական շերտավորման պահը ԱԸ-ների մոտ։ Ես նենց զգացողություն ունեմ, որ հեսա նենց կոշմար բաներ են պարզվելու, որովհետև ըստ էության անհասկանալի ա, թե ինչ աշխարհ ա գրքում, մենակ փոքր հուշումներ ա տալիս, որոնց հաստատ հետո անդրադառնալու ա։
Անկեղծ ասած, ես մեծ սպասելիքներ չունեի, որովհետև որպես կանոն Նոբելյանից հետո գրողներն ահագին թուլանում են, բայց սա նույնիսկ ավելի շատ ա դուրս գալիս, քան «Օրվա մնացորդը»
Հա, հետաքրքիր դիտարկում ա սոցիալական շերտավորման պահը ԱԸ-ների մոտ։ Ես նենց զգացողություն ունեմ, որ հեսա նենց կոշմար բաներ են պարզվելու, որովհետև ըստ էության անհասկանալի ա, թե ինչ աշխարհ ա գրքում, մենակ փոքր հուշումներ ա տալիս, որոնց հաստատ հետո անդրադառնալու ա։
Անկեղծ ասած, ես մեծ սպասելիքներ չունեի, որովհետև որպես կանոն Նոբելյանից հետո գրողներն ահագին թուլանում են, բայց սա նույնիսկ ավելի շատ ա դուրս գալիս, քան «Օրվա մնացորդը»
կանանց դոմինանտությունը ես էլ եմ նկատել ու դրա համար հիմա շատ հետաքրքիր է աղջկա տղա ընկերոջ՝ Ռիքիի կերպարը։ Տեսնենք դեպքերը ոնց կզարգանանան։
lifted child հասկացե՞լ եք, ես գուգլին հարցրի որ հասկանայիմեկ էլ Կլարայի box-ի օգտագործումը չէի հասկանում, էլի նայեցի, օրենքով սա ես պիտի գլխի ընկնեի
հա, էդ բոքսերը շուտ էի գլխի ընկել, բայց այ lifted children-ն անհասկանալի ա ինչ են։ Երեւի հետո կբացվի։ Որտեւ ստեղ ամեն դեպքում էդ էրեխեքի հետ ինչ-որ բան էն չի
Փաստորեն ուկրաինացի գրող չընտրեցին էս տարի :) 2023- մի ամիս կարող ենք էսօրվա մրցանակակրի գրքերից կարդանք
Կլարան ծրագրավորված է որպես երեխա թե՞ մեծահասակ: Ես մտածում էի երեխա, բայց որ Հելենը դիմեց Ռիքի դասերին օգնի, էլ վստահ չեմ
Չէ, ես հատուկ եմ ԱԲ գրել։ Գրքում ինքը AF ա, բայց ԱԲ սկզբունքով ա աշխատում (դատան հավաքում, սովորում, դրա հիման վրա կատարելագործվում):
ես էլ մտածում էի անհետաքրքիր դառավ մի պահից ու անսպասելի տեղ տարավ։ Լիքը հետաքրքիր թեմաներ կարելի է քննարկել էս գրքի հիմնական ասելիքի շուրջ։
ես ուզում եմ հասկանամ, թե դուք ինչքան ենք առաջ գնացել, որովհետև ես ոչ մութ տեղերն եմ դեռ տեսնում, ոչ էլ կրոնական թեմաները:
ես վերջացնելու վրա եմ արդեն։ կրոնականը տենց մեջտեղներից ա, բայց նոր մտքովս անցավ, որ էդ պահը կրոնական ա։ իսկ մութ մասերը ավելի ուշ ա, երեւի տենց 60%-ից անցնելուց
փաստորեն ինձ համար ամեն ինչ դեռ առջևում է, բայց շատ արագ ընթերցվող գիրք է, ես կարծեմ մյուս շաբաթվա մեջ կավարտեմ:
Ես վերջացրեցի։ Դեռ բան չեմ ասում, որտեւ էս գրքի մասին անհնար ա խոսել առանց սփոյլերների։ Մենակ ասեմ, որ ինձ ահագին դուր էկավ էս կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու տեխնիկան։ Մնացածը հետո
ես էլ ուզում էի հարցնել արևը աստծու դերն ունե՞ր Կլարայի համար, իր կյանքը արևից էր կախված, ինքն էլ իր արարիչին աղոթեց: Սրանից ավել կրոն չեմ տեսնում :) Ես էլ եմ վերջացրել: Հետաքրքիր գիրք էր քննարկման հարմար: Գիրք կա վերջացնում ես ու մտածում հիմա սրա ինչը քննարկենք :)
Հա, հենց արևի մասն եմ ասում։ Ոնց որ կրոնի էվոլյուցիա լինի։
Հա, իրոք, լիքը քննարկելու բան կա էս գրքից։
Հա, իրոք, լիքը քննարկելու բան կա էս գրքից։
այ նոր հանգիստ կարդացի բոլորիդ գրածները։ մոտ 30 տոկոսն եմ կարդացել, մի երկու օրից կվերջացնեմ հաստատ։ մութ պահերը էն սկզբից նկատել էի, երբ Կլարային տուն տարան։ արևի պահը շատ հավես ա, հենց էդ պահերը լինում են, մի տեսակ հավես տաքություն եմ զգում ։Դ տեսնենք ուր կտանի
Արփի, քեզ 30-ին հարմար չէ՞ր։ Ես ինչպես միշտ ալիքները խառնել եմ, 29-ին Շվեդիայում եմ լինելու։ Բայց եթե հարմար չի փոխելը, ոչինչ, ես մի 20 րոպեով կմիանամ, կսկսենք քննարկումը, հետո կթողնեմ դուք շարունակեք։
չէ, ուրբաթ չեմ կարա։ էկեք պահենք շաբաթ օրը, Շվեդիան կքենսըլեմ, մեկ ա ինձ մի քիչ հանգիստ ա պետք էս վազվզոցից






