Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
This topic is about
Men Without Women
The undefeated. քննարկում
date
newest »
newest »
message 1:
by
արմին
(new)
Mar 01, 2015 03:22AM
Ներողություն, որ պատմվածքի անվանումը անգլերեն եմ թողնում, հայերեն թարգմանությունը երևի չկա:
reply
|
flag
Ես հիմա սա եմ կարդում, ու արդեն Իսպանիան ու իսպանացիների կոլորիտը մաշկիս վրա զգում եմ, չնայած դեռ բան չի կատարվել: Ասենք, մեր մոտ շա՞տ ենք հանդիպում փաբում գինովցած ու քնած մարդկանց օրը ցերեկով: Սիեստայի սովոր ազգին բնորոշ բան ա հաստատ
փղերից վերադառնանք ցուլերին. մեկնումեկդ կարդա՞ց: Սփոյլ չեմ ուզում անել, բայց համաձայնվեք, որ սե՜նց մանրամասն «սպորտի» մեկնաբանություն նույնիսկ ֆուտբոլ նայելուց չենք տեսել: Ես երբեք կորրիդա չեմ տեսել ու չեմ էլ հետաքրքրվել էնքան, որ պրինցիպները հասկանամ, բայց Հեմինգուեյի թեթև գրչից հիմա լիքը բան հասկանում եմ:
.. Տենաս ինքը Հեմինգուեյը գիտե՞ր, որ մի քանի տասնյակ տարի անց կորրիդաները վերացած կլինեն: Գլխավոր հերոսը ոնց որ զգում էր, մմ՞

Ես մի քիչ կարդացի: Հա, էդ կոլորիտի պահերը վերջն են: Ինձ Հեմինգուեյից էն ա դուր գալիս, որ ինքը չնայած անգլերեն ա գրում, բայց կարողանում ա սեթինգի լեզվի նրբությունները փոխանցել:
Բայց մի տեսակ ընդհանուր թեման էն չի: Որ սկսում են Հեմինգուեյին ցլամարտի ու այլ այսպես կոչված առնական բաների հետ համեմատել, ներվայնանում եմ: Բայց էս պատմվածքը ոնց որ էդ ստերեոտիպային օրինակներից լինի:

հա, ինքը երևի իմ հանդիպած առաջին հեղինակներից ա, որ օտար լեզուներից բառեր ա օգտագործում կոլորիտը լավ փոխանցելու համար: Սիրում եմ, որ տենց են խոսում ^^ ու դե ռեալ կյանքում էլ են մարդիկ շատ տենց լեզուներն իրար խառնում, նենց որ լավ իրականությանը մոտ ա ստացվում:
Իսկ առնական թեմաները ես մի քիչ ուրիշ կերպ եմ ընկալում: Ինքը կակ ռազ ոնց որ հա ցույց տա, որ աշխարհը մաչոներինը չի: Թվում ա` գլխավոր կերպարը սենց մաչո հերոս ա, կորրիդաների ա մասնակցում, կամ ասենք պատերազմ ա տեսել, հետո մեկ էլ հասկանում ես, որ ֆիզիկապես թույլ ա, դեզերտիր ա, կամ ընդհանրապես իմպոտենտ ա: Ուզում եմ ասեմ` թվացյալ առնական կերպարներին լավ կարողանում ա հենց էդ առնականությունից զրկել: Էդ անձամբ ինձ շատ հետաքրքիր ա: Ասենք, Sun Also Rises-ը ես մի երկու անգամ կարդացի, որ նոր հասկացա, ինչի ա գլխավոր կերպարը տենց լուզեռ: Ոչ թե որովհետև պատերազմից հետո կյանքից հիասթափվել ա, կամ ասենք սիրած կինը իրան չի ուզում, այլ որովհետև իրա ինքնավստահությունը լիովին կորցրել ա իմպոտենցիայի պատճառով:
Ստեղ էլ Մանուելը: Մատադոռ ա, ուժեղ ու հպարտ տղամարդու կերպար պիտի որ լինի: Բայց չէ, եղբոր մահից ընկճվել ա, իրա վստահությունը վսյո ժե կորցրել ա, ու փոխանակ ադեկվատ իրա ուժերը գնահատի ու ստոպ տա կարյերային, ուզում ա ինքն իրեն ապացուցել, որ չէ, եղբոր պես չի, եղբոր բախտը ուղղակի չբերեց, ու դե ինքն էլ մի անգամ հիվանդանոց ընկավ, բայց դե մեկա կարա հաղթի, որ ուզի: Համոզված եմ, որ լավ մատադոռները նրանք են, ովքեր ճիշտ գնահատում են իրենց հակառակորդի ուժը ու գիտեն, երբ իրենց հետ աշխատող թմին թողնեն դժվար գործը: Հեմնգուեյը ոնց որ հա ուզենար բացատրեր, ցույց տար դա: Իսկ Մանուելը փոխանակ պայքարից կենդանի դուրս գալու մասին մտածեր, հաղթող լիներ հոգում, նախապես ոնց որ զգար, որ իրականում պարտվող ա, ցուլն իրենից ուժեղ ա, ու նպատակ էր դրել գոնե մի ցուլ էլ սպաներ թեկուզ սեփական կյանքի միջոցով:
Meta-ի մեջ եմ հեսա խորանալու, փրկեք :D

Հա, Sun Also Rises-ի պահերով համաձայն եմ: Ընդհանրապես դա իրա ամենաէքզիստենցիալ գործն ա: Ես էլ եմ երկու անգամ կարդացել, բայց ուզում եմ մոտ ժամանակներս մի հատ էլ կարդամ, էդ գիրքը հա ձգում ա ինձ:
Իսկ Undefeated-ի մեսիջը լավ տեղ չհասավ ինձ: Աչքիս ուղեղս սխալ նաստրոյկայի վրա էր: Ես մենակ էդ ցլամարտի տեսարաններն էի նկատում: