Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

26 views
2023 > Մարտ. կարդում ենք Սամանթա Շվեբլինի «Մի բերան թռչունը»

Comments Showing 1-27 of 27 (27 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Մարտին կարդում ենք Samanta SchweblinMouthful of Birds-ը։


message 2: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
արդեն ընթերցել եմ մի քանի պատմություն, հետաքրքիր ոճ է, բավականիկ dark ավարտներով:


message 3: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հա, ես էլ եմ մի քանիսը կարդացել դեռ անցյալ տարի, շատ մութ տեղեր են գնում, բայց դե Շվեբլինի ոճն էդ ա, ինքը սիրում ա մութ թեմաներ


message 4: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
կարդու՞մ եք։ ես էսօր վերջապես ավարտեցի մի պատմվածք, որի վրա մի տարի լռված էի


message 5: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments առաջին պատմվածքը կարդացի ու մի հատ էլ պատմվածքի մասին կարդացի, որ հասկանայի ալեգորիան: Բոլո՞ր պատմվածքներն են կիսամղձավանջ երազի նման


message 6: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
հա, ոնց որ ասում են՝ unsettling: Բոլորը տենց են


message 7: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ես չեմ հասկանում էս գիրքը, մի պատվածք եմ հավանել (յոթ կարդացածից) , մնացածը տարօրինակ են տարօրինակ լինելու համար ու ավարտից հետո չես հասկանում՝ ի՞նչ էր ուզում ասել: Կարդում եմ լիքը մարդ գրել է Digger իրենց ամենահավանած պատմվածքն է, ես վերջացրի էդ պատմվածքն ու մոլորված գուգլ եմ արել, թե ինչի մասին էր: Ոնց որ շոկ տերապիա լինի սխալ պացիենտի հետ


message 8: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Digger-ն ընդհանրապես չեմ հիշում, անցյալ տարի եմ կարդացել։ Չէ, տարօրինակ լինելու համար չեն մենակ տարօրինակ։ Ինքն էս տարօրինակություններով լիքը հասարակական հարցերի ա անդրադառնում տարբեր կողմերից։ Օրինակ Headlights-ը կին լինելու ու կին-տղամարդ տարբերությունների մասին ա։ Mouthful of Birds-ը՝ ծնող լինելու ու թե ինչ ա նշանակում լավ ծնող լինել։ Olingiris-ն ու Toward Happy Civilization-ը քաղաք-գյուղ կոնտրաստի ու շահագործման մասին ա։


message 9: by Siranush (new)

Siranush | 50 comments Գիրքն ինչպե՞ս գտնեմ, դժվարանում եմ։


message 10: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Ես կարող եմ ուղարկել մեյլով


message 11: by Siranush (new)

Siranush | 50 comments Հրաշալի 💜


message 12: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Ուղարկեցի 💜


message 13: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Ես նոր–նոր եմ սկսել։ Butterflies-ն ու Mouthful of Birds–ը շատ ազդեցին վրաս ((( ընդհանուր հավանում եմ ոճը, պատումը, թեմաները, կարճությունը։ Գնամ շարունակեմ։


message 14: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Ինձ ահավոր դուր եկավ գիրքը, պատմվածքները մեկը մեկից արտասովոր, հետաքրքիր, գրավող։ Մի խոսքով քննարկմանն ավելի մանրամասն կասեմ կարծիքս ^^


message 15: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ինձ երեք պատմվածք ա մնացել, չգիտեմ երբ կվերջացնեմ։ բայց կամաց-կամաց որոշե՞նք երբ ենք քննարկում։ ինձ մյուս շաբաթ-կիրակի հարմար չի, բայց դրա հաջորդին ճկուն եմ


message 16: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
դրա հաջորդ շաբաթն էլ Զատիկ է։ Երևանի ժամով կիրակի երեկոյան չեմ կարողանա, բայց շաբաթը օկեյ է, կարող ենք նաև ուրբաթ երեկոն էլ այս անգամ ի նկատի ունենալ։


message 17: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
մինչեւ Զատիկ ամսի 1-2-ը կա։
հա, մեկ էլ իմ ճամփորդական պլանները փոխվեցին, ամսի 26-ի երեկոն էլ ա հարմար


message 18: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Ինձ էլ ա հարմար ամսի 26–ին։
Ուրբաթ երեկոյան հարմար չի (( մենակ շատ ուշ (10:30ից հետո)


message 19: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ինձ էլ է հարմար ամսի 26, ես վերջացրի գիրքը, եսիմ մի քանի պատմվածք տպավորիչ էր, բայց ընդհանուր իմը չէր: Քննարկումն հաստատ հետաքրքիր կլինի


message 20: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Տեսնենք Արփիին էլ ա հարմար, թե չէ, ու նշանակենք։
Եվրոպայում ժամերն առաջ են տալիս էդ վիքենդին, էս հատկապես ինձ համար եմ ասում, որ չխառնեմ ժամերը։


message 21: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ես այդ ամսի 26-ի վրա այնքան բան ունեմ պլանավորած։ Ինձ երևանի ժամով երեկոյան 7ին կամ 8ին է հարմար, կամ էլ Երևանի ժամով կիրակի առավոտյան 9ին 10ին։


message 22: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
լավ, էկեք ուրեմն ուրիշ օր։ Ապրիլի 1-ը ո՞նց ա


message 23: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Ինձ հարմար ա


message 24: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ինձ հարմար է ապրիլի մեկը


message 25: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
ես միացել եմ, դեռ չեն ընդունել


message 26: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ովքեր իսպաներեն մի քիչ կարդում են, էստեղ օրիգինալ իսպաներեն գրքի պատմվածքների ցանկն ա.
https://es.wikipedia.org/wiki/P%C3%A1...
տեսնում ենք, որ էստեղ շատ ավելի քիչ են, ոնց որ մի երկու անուն էլ կա, որ անգլերենում չկա


message 27: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
սա էլ ավելի հին ժողովածուն ա.
https://es.wikipedia.org/wiki/El_n%C3...
փաստորեն, Headlights-ը (Mujeres desperadas) ու ճամպրուկը էս մեկից են՝ ամենավաղ գործերից


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread


Books mentioned in this topic

Mouthful of Birds (other topics)

Authors mentioned in this topic

Samanta Schweblin (other topics)