Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2023
>
Ապրիլ. կարդում ենք Գեորգի Գոսպոդինովի «Տխրության ֆիզիկան»
date
newest »

message 1:
by
Byurakn
(new)
Jan 14, 2023 11:17AM

reply
|
flag
Գրքի 1/4 արդեն կարդացել եմ, դեռ անկեղծ ասած դուրս չի գալիս, շատ ցաքուցրիվ է, զուգահեռ մի քանի պատմություն է գնում, անցումները կտրուկ են լինում, շատ ուշ եմ հասկանում, որ կարդացածս բաժինը արդեն մյուս գծի մասն է, հուսով եմ հետոն մի քիչ հետաքրքրանա:
Եթե աուդիոն չճարեմ, էս մեկը երեւի բաց կթողնեմ, որ հաջորդներին հասցնեմ։ Էս զբաղվածության պայմաններում շատ դանդաղ եմ կարդում։ Բայց քննարկում կկազմակերպեմ ու կմասնակցեմ։

մի կողմից ոնց որ ոչ մի տեղ չգնացող անսցենար գիրք լինի, մյուս կողմից մի տեսակ հարազատ թեմաներ են, սոցիալիստական և հետսովետական ժամանակների նկարագրությունը (հատկապես 90-ականները), խրոնիկ օբսեսիվ ապրումակցման հետ ապրելը, բուլղարական բարքերը նուրբ հեգնելը
Հունական դիցաբանության ալեգորիան էդքան էլ պարզ չի առայժմ, բայց երևի հետո կհասկանամ

90-ականներին ապրած մարդիկ tamagotschi հայաստանում ունեցե՞լ են թե էդ թվերին մենք աշխարհին զուգահեռ չէինք ապրում:
90-ականների ռոմանտիզացումը (մեկ էլ որ ինչ աբսուրդ բան մտքովդ անցներ կարայիր փորձեիր) Հայաստանին նման է շատ: Էս Գաուստինի պրոյեկտներն ընդգծել եմ տխուր ժամանակ գնամ նայեմ ժպտամ :)
ոնց հասկանում եմ հետաքրքիր քննարկում է սպասում, Մարին ու Մռազը շատ հավանել են գիրքը, Լուսինեն ու ես ոնց որ դեռ նման ենք գրքի հանդեպ մեր վերաբերմունքի առումով։ Լուս ջան ասեմ, որ ես տամագոչի ունեցել եմ ու հա հեղինակի նկարագրած շատ երևույթներ ինձ մոտ էլ նոստալգիա առաջացրին, բայց գրքի կեսի շեմը անցել եմ ու դեռ ինձ համար խիստ ֆրագմենտացված է ու թեմայից թեմա անցումներ է անում, ու չնայած, որ գրելու լեզուն գեղեցիկ է, թեմաների թույլ կապակցվածությունը ստիպում է ինձ դիմադրել ընթերցանությանը։ մի տեսակ զգացողություն ունեմ, ու սենց անկապ էլ վերջանալու է;
