Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2023
>
Հուլիս-օգոստոս կարդում են Ջոզեֆ Հելլերի Քեչ-22-ը
date
newest »
newest »
message 1:
by
Byurakn
(new)
Jan 14, 2023 01:12PM
Mod
reply
|
flag
Էս գիրքը անցած տարի եմ կարդացել, բայց շա՜տ ուրախ եմ, որ վերընթերցելու եմ ^^, մեկ անգամ կարդալու գիրք չէր ինձ համար։
անտանելի ձանձրալի է, հույս կա՞ հետո հետաքրքիր դառնալու: Կարո՞ղ է շոգից գնահատելու կարողությունս հալվել է, բայց շատ բան չեմ հասկացել հինգ տոկոսը կարդալուց հետո
ես լսում եմ, բայց ձանձրանալով եմ լսում։ Այսինքն, տեղ-տեղ խոխմ բաներ ա ասում, բայց մի տեսակ ամբողջ պատմությունը չի ձգում։
ես էլ ինձ մի տեսակ չկարողացա տրամադրեմ այս գիրքը ընթերցելուն, հիմա սպասում եմ գրադարանից աուդիոգրքի իմ հերթին:
Ես վերնագրի բացատրությունից ու մի քանի պատերազմի մասին նկատառումներից էն կողմ հլը որ հետաքրքիր բան չեմ տեսնում: Էսօրվա guardian-ի հոդվածիցFor President Volodymyr Zelenskiy, it is catch-22: to earn collective protection from the invader he must first fight off the invasion alone.
մեկ քառորդն եմ հասել ու հլը սպասում եմ, որ էս գիրքը իր հանած անունի խոստումը կատարի: Կերպարները էնքան շատ են, որ դժվար է հիշել ով ով էր առավել ևս եթե կոնկրետ ուղղություն չկա, ամեն մեկի ցաքուցրիվ մտքերից էն կողմ չի գնում: Catch 22 սիտուացիաներ էնքան շատ են, որ դառնում են հոգնեցնող ու էֆեկտը կրկնությունների մեջ կորում է:
Ինչքան էլ ընդունեմ, որ բանակային կյանքը ձանձրալի է ու ձանձրանալ էդ կյանքի առանձին մարդկանց օրերից սպասելի է, երբ որ գիրքը նկարագրում են որպես 20-րդ դարի լավագույն էս ու էն, կամ պատերազմի մասի պատմող լավագույն գրքերից մեկը, լիքը բարձր սպասելիքներով ուզում ես դու էլ նույն էնտուզիազմն ունենաս:
Էն գրքերից է, որ ես ուզում եմ մի կողմ դնել ու ասել ես էդքան ինտելեկտ չունեմ (ստեղ նաև հումորի զգացում), որ էս գիրքը մարսեմ:
Եթե չեք հավանում հիմա, ինձ թվում ա հետո էլ չեք հավանի, էնպես չի՝ ընդհանուր փոխվում ա ինչ–որ բան։ Հաստատ զոռով չարժի կարդալ սա։ Ես էս գիրքն ամեն վայրկյանը վայելել եմ ուղղակի, բայց հաստատ չէի շարունակի, եթե զգայի, որ ձանձրանում եմ կամ իմը չի՝ հաշվի առնելով իր չափսերն ու բարդ լեզուն ։Դ
Ասածս ինչ ա՝ եթե իրոք ոչ մեկդ չեք հավանել/հավանում, կարող ենք այլ գիրք ընտրել ու կարդալ, ի՞նչ կասեք։
Ասածս ինչ ա՝ եթե իրոք ոչ մեկդ չեք հավանել/հավանում, կարող ենք այլ գիրք ընտրել ու կարդալ, ի՞նչ կասեք։
չէ ես էսքան ժամանակի ներդրումը էն կողմ չեմ դնի :) Մարի դու հայերե՞ն ես կարդացել, միգուցե էն գրքերից է, որ արժի հայերեն կարդալ, որ դետալները լեզվի պատճառով չկորեն
Հայերեն եմ կարդացել, Լուսինե ջան։ Ինձ թվում ա կարող ա և էդ լեզվի պահը լինել, օրինակ հայերեն թարգմանությունից զգացվում էր, որ շատ բարդ ա բնագիրը ու լիքը նրբություններ կային, որ հենց հայերենով էին հասկանալի։
Ես համարյա վստահ եմ, որ գիրքը չէի հավանելու ու ահագին բան չէի հասկանալու, եթե բնագրով կարդայի։
Ես համարյա վստահ եմ, որ գիրքը չէի հավանելու ու ահագին բան չէի հասկանալու, եթե բնագրով կարդայի։
ես որոշեցի լսել գիրքը կարդալու փոխարեն նամանավանդ որ գրեցիք, որ դժվար է ընթերցվում։ դեռ մեկ հինգերորդն եմ լսել, հերոսները իսկապես շատ են, բայց հեղինակի գրելու ոճը ինձ շատ դուր է գալիս, ինչ են դրան ասում չգիտեմ, գռոտեսկայնություն երևի, հիմա շատ հետաքրքրված եմ հայերեն թարգմանությունը կարդալու, որովհետև այսքան բարդ գիրքը բնագրին մոտ թարգմանելը իսկապես վարպետություն է պահանջում։
դե երևի ավանդույթի համաձայն ամսվա վերջին հանգստյան օրեին։ ժողովուրդ ի՞նչ կասեք սեպտեմբերի երեքի համար երևանի ժամով երեկոյան 9-ին 10-ին:
Մյուսների արձագանքին էլ սպասենք մինչև շաբաթվա վերջ ու հետո կուղարկեմ քննարկման. հղումը։ Բյուրակնից դեռ պատասխան չկա, մեկ էլ Մռազն էր ասում, որ անպայման միանալու է։
ժող, էս մեկն առանց ինձ արեք, մյուսը ես համ կկազմակերպեմ, համ կմասնակցեմ։ Գիրքը չեմ կարդացել, գրադարանը ձեռիցս առավ, նորից հերթի դրեց։ էս ամսվա վերջն էլ շատ խառն եմ, մի քանի բան արանքից հանեմ, սեպտեմբերից հանգիստ հետ կգամ։
Բարև ձեզ, ես չեմ կարդացել, Ումբերտո Էկո էի կարդում, շա՜տ բարդ էր, այլ գիրք չէր լինում կարդալ։ Ձեզ լավ քննարկում <3
Ողջույն բոլորին, ուզում էի հիշեցնեի, որ այսօր երեկոյան հանդիպում ենք գիրքը քննարկելու համար։ Մինչ երեկո։
ստեղ դնեմ, որ հետո հեշտ լինի գտնել (քննարկմանն առանձնացրած հատված)‘You put so much stock in winning wars,’ the grubby iniquitous old man scoffed. ‘The real trick lies in losing wars, in knowing which wars can be lost.
Italy has been losing wars for centuries, and just see how splendidly we’ve done nonetheless. France wins wars and is in a continual state of crisis. Germany loses and prospers.
Look at our own recent history. Italy won a war in Ethiopia and promptly stumbled into serious trouble. Victory gave us such insane delusions of grandeur that we helped start a world war we hadn’t a chance of winning. But now that we are losing again, everything has taken a turn for the better, and we will certainly come out on top again if we succeed in being defeated.’



