Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2023
>
Սեպտեմբեր։ Կարդում ենք Մագդա Թախտաճյանի «Ռոջավա»-ն
date
newest »
newest »
message 1:
by
Arpi
(last edited Jun 14, 2023 12:22PM)
(new)
Jun 14, 2023 12:18PM
Mod
reply
|
flag
ես որպեսզի էս մեծ գիրքը հետս վեշ չանեմ որոշեցի մինչև գնալս կարդալ: Առաջին հարյուր էջի հիման վրա տպավորություն - զարմանալիորեն մակերեսային են թե քաղաքական թե սիրային կապերի նկարագրությունները: Մի տեսակ ոնց որ random plot generator լինի, դեռ հեղինակից ոչ մի հարցազրույց չեմ նայել, բայց գոնե իմ համար գոնե առաջին մեկ երրորդը համոզիչ չէր, ոնց որ տաքսի նստեմ Երևանում ու կենցաղապաթոսախառը պատմություն լսեմ: Հուսամ արդեն Սիրիայում հատվածը սկզբից լավը կլինի
Ես էլ էս գիրքը ճանպրուկումս տեղ չարեց, ձեռիս վեշի մեջ էի դրել, դրա համար ճամփեքին կարդացի :D
Ու հա, համաձայն եմ, շատ մակերեսային ա։ Սիրիայի մասերում մի քիչ խորանում ա քաղաքական մասը, ավելի շուտ՝ հետաքրքրանում ա, գոնե ինձ համար լիքը նոր բաներ ասում։ Իսկ ընդհանուր առմամբ ոնց որ լատինաամերիկյան սերիալ լինի տեղ-տեղ քաղաքական մտքերով ընդհատվող։ Ինձ քաղաքական որոշ զուգահեռներ ահագին դուր էկան, հիմա չեմ ասի, որ սփոյլեր չլինի։ Իսկ վերջն ուղղակի անտանելի վատն էր, մակերեսային ու հստակ հեղինակը չգիտեր ասենք Փարիզում կյանքը ոնց ա։ Էդ ամբողջ հատվածը եթե չլիներ, շատ ավելի լավ գիրք կլիներ։
Թարգմանությունն էլ ահագին թերություններ ուներ։ Տպավորություն էր թարգմանիչը հայկական մշակույթին էնքան էլ ծանոթ չի։ Ասենք, հեղինակը գրել ա այրան՝ մածունով ու ջրով ըմպելիք, թարգմանիչը տենց էլ թարգմանել ա, մինչդեռ հայ ընթերցողը գիտի, որ էդ թանն ա։ Կամ էլ պիտան հայերեն լոշիկ ա։ Մի քանի տեղ խմբագիրն ուղղել էր, բայց ոչ բոլորն էր նկատել։

ես վերջացրի ընթերցելս, կարծում եմ սխալ ժամանակ ընկավ ձեռքս այս գիրքը ու դրա համար սովորականից ավելի խիստ եմ մոտեցել իր գնահատականին։
ժողովուրդ ես լրիվ մոռացել էի, որ կիրակի օրը բան ունեմ պլանավորած այդ ժամերի համար, տարբերակ կա՞ այդ օրը երկու ժամ շուտ հանդիպել
ես չեմ կարողանա տենց լիարժեք մասնակցեմ քննարկմանը բայց Մարիին հարմար չէր փոխել ժամը, Բյուրակն էլ չպատասխանեց այնպես որ հաբդիպման օրիգինալ ժամը կպահպանենք