Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2024
>
Մայիս. կարդում ենք Նիկոս Կազանցակիսի «Հույն զոռբան»
date
newest »

message 1:
by
Byurakn
(last edited Apr 07, 2024 10:59AM)
(new)
Apr 07, 2024 10:57AM

reply
|
flag
Բավականին դժվար ընթացող գիրք է, ընդհանուր հեղինակի լեզուն շատ հարուստ է և խորը, դա էլ պատճառներից մեկն է, որ չես կարում արագ առաջ գնաս։
հա, ես էլ ասում էի՝ ինձնից ա։ Աուդիո եմ լսում, բայց կարճ-կարճ՝ 10 րոպեանոց հատվածներ, թե չէ ուշադրությունս ուրիշ տեղ ա թռնում
Չնայած, որ այս գիրքը իմ առաջարկն է եղել, բայց ես կոնկրետ տառապում եմ այն կարդալուց, հասել եմ կեսին ու օրը տաս էջից ավել չեմ կարողանում կարդալ։ Դուք ո՞նց եք։
ես էլ եմ տառապում։ Պիտի արդեն լսած-վերջացրած լինեի, բայց ճամփեքին գրքի տեղը երաժշտություն եմ միացնում լավագույն դեպքում 10 րոպե լսելուց հետո
Ինձ դեռ մի երկու գլուխ էլ մնացել է կարդամ, բայց ես էլ եմ դժվարանում հասկանամ ինչի մասին է, իբր Ալեքսիս անունով սուրբ է եղել ու Զորբան այդ սրբի կերպարանավորումն է, բայց ես այդ մարդու մեջ ամեն ինչ տեսա բացի սուրբ լինելուց։ Կարո՞ղ է քիչ-քիչ սկսենք օր որոշել քննարկման համար։

կնոջ հավաքական կերպարը առարկայանացված է լրիվ ու որ էս տարիներին գրած գիրք լիներ, գոնե առաջին մեկ քառորդի հիման վրա լիքը քննադատություն կլիներ:
Բայց շատ չեմ կարող կարծիք հայտնել, վերջացնեմ նոր:
Դուք օրը որոշեք, ես կավարտեմ մինչև էդ