Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2024
>
Հունիս. կարդում ենք Բյուրակն Իշխանյանի «Կտորե տոպրակը»
date
newest »
newest »
message 1:
by
Byurakn
(new)
Apr 07, 2024 10:57AM
Mod
reply
|
flag
Իմ գիտակցական կյանքում կարդացած ոչ մի գիրք իմ համար էդքան relatable չի եղել, ինչքան էս գիրքը։ Գրքի մի զգալի մաս Սիրանույշի անունը Լուսինե, Դանիան էլ Շվեյցարիա փոխեին կլիներ իմ ապրած բազում օրերի ու մարդկանց հետ (թե հայերի մասով, թե օտարերկրացիների) հարաբերվելու նկարագրությունը։Մի վերապահումով, որ ես Եվրոպացիների հետ շփվելու ավելի շատ դրական, քան բացասական զգացումներ ունեմ։ Մի քանի տեղ եղավ, որ մտածեցի չափազանցված է, բայց նաև իմ ապրած երկրում միգուցե ավելի լավ են կրում քաղաքավարության դիմակը։
Բյուրակն մեկ էլ Հելլե Հելլեին էր հիշացնում գրելու ոճը։ Պարզ, մինիմալիստ, բայց նաև էնքան հասանելի, ոնց որ հերոսուհու հետ նույն տան մեջ ապրես ու հետը քայլես, լացես, պայքարես, տանջվես, ուրախանաս։
Հասել եմ ուղիղ պատերազմի օրը դանիական մամուլի նորություններին, մի տեսակ վախենում եմ կարդալ ու էդ օրերը դրսում ապրած մարդու դժոխային օրերը նորից վերապրել։
Պարզ ու հասարակ շնորհակալություն ասեմ քեզ։ Հավաքական հայ-կին-գիտաշխատող-էքսպատ-էմիգրանտ կերպար ստեղծելու ու անչափ իրական ու ապրած սյուժեի (ճիշտ բառը չգիտեմ) համար։
Լուս լրիվ սրտիցս էր գրածդ, ես էլ նմանատիպ զգացողություններ ունեմ ու շատ ասպեկտներով ինձ էի տեսնում հերոսուհու մեջ, նամանավանդ իմ տեղը որպես իմիգրանտ նոր բնակավայրում, ինչպես նաև կապը հայրենիքի հետ։ Գրալու ոճը շատ կլանող էր, երեք օրում եմ կարդացել, դժվարությամբ բաժանվում էի Սիրանույշից և անհամբեր սպասում, թե երբ կկարողանամ ձեռքս վերցնել գիրքը։ Պատերազմի պահերն էլ լրիվ ֆլեշբեքեր էին, ամեն-ինչը շատ իրական էր, ոնց որ իմ կամ իմ ընկերուհու հետ պատահեր, հանգուցալուծումներն էլ նույնպես։ Կարդալուց հետո իսկույն մտածեցի, որ այս գիրքը պահելու եմ գրադարակումս ու որ աղջիկս մեծանա ու ուզենա հասկանա, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ բոլորիս հետ, հանելու եմ տամ կարդա, սրանից վառ ու իրական ես կդժվարանամ պատմել։ Ինձ համար Կատյայի կերպարը մնաց մի քիչ անհասկանալի ու կուզեմ լսեմ Բյուրակնի մեկնաբանությունը։ Անհամբեր սպասում եմ քննարկմանը։ Իմիջայլոց, ե՞րբ անենք։



