Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2024
>
Հուլիս-օգոստոս. կարդում ենք Բոլանյոյի «2666»-ը
date
newest »
newest »
message 1:
by
Byurakn
(new)
Apr 07, 2024 11:00AM
Mod
reply
|
flag
400 էջի մոտերքը, ընթացքում մեկ հետաքրքիր կարդում եմ, մեկ suspence կորում է մի տեսակ: Երկար բոլոր գրքերի մեծամասնության նման շատ տեղեր մտածում եմ էսքան դետալի մեջ ընթերցողին տանելն արդյոք իմաստ ունի: Բայց վերջում կերևա ավելորդ էր լիքը բան թե ամեն կերպար կապ ունի ընդհանուր պատմության հետ:
ես էլ մի 20% եմ կարդացել, ու չէի ասի, որ դեռ զգում եմ գրքի հանդեպ ձգողականություն և հետաքրքրություն։ հուսով եմ գիրքը այս սիրային քառանկյան մասին չի լինելու ամբողջովին, թե չէ մի տեսակ իրենք ինձ արդեն ձանձրացրին։
Սփոյլեր. չէ, մենակ առաջին մասն ա սիրային քառնկյան մասին։ Իրականում առաջին մասի կարևոր կետը երկրորդ պլանում ա, բայց դա հետո ա հասկացվում։
ես հազիվ կարելի է ասել հաղթահարել եմ 300րդ էջի շեմը, սկսում եմ լուրջ կասկածել, որ մինչև ամսվա վերջ կկարողանամ ավարտել ընթերցանությունը:
կներեք թեմայից դուրս գրառման համար, բայց խմբում կա՞ librarian, ով կարող է ավելացնել Վարդ Սիմոնյանի նոր հրատարակված «Շնավարդ» գիրքը
խնդրում եմ ինձ մոտիվացնել ավարտին հասցնել այս գիրքը, հասել եմ կեսին ու չգիտեմ, թե այդ ինչ պիտի լինի այս մյուս կեսում, որ արժի շարունակել ինձ տանջել։
ես վերջացրի: հակասական կարծիք ձևավորվեց իմ մոտ գիրքը վերջացնելուց հետո: մի կողմից թեմատիկ, տարածական ու խտության չափը տպավորիչ էր, մյուս կողմից գրքի մեծ մասը պարտադրելով եմ կարդացել, մանավանդ մեքսիկայի գլուխը համ ծանր էր համ էլ մի տեսակ հեռավորության վրա, որ էլ վրեդ չի ազդում հերթական սպանությունը: միգուցե նույնատիպ նկարագրությունների իմաստն հենց էդ էր, որ մի ահասարսուռ դեպք կարող է ազդել մինչև վերջին բջիջը, իսկ մասսայական սպանությունների, անկարողության ու կոռուպցիայի պայմաններում մարդը կորցնում է ապրումակցման զգացմունքը: Արքիմբոլդիի գրող դառնալու պահը կամ ուշադիր չեմ կարդացել կամ չեմ հասկացել, բայց շատ մակերեսային մնաց կոնկրետ ինչում էր իր տաղանդը, պատերազմի պահերը մի տեսակ կարիկատուրային պահեր կային:Ընդհանուր հետաքրքիր քննարկում կունենանք կարծում եմ
այս սպանություննեի գլուխը իսկապես անխղճություն է։ Եթե մի քիչ էլ այսպես մոնոտոն գնա, էլ չեմ կարծում շարունակեմ այս գիրքը։ Անկեղծ կարծում եմ ես այս գրքին ավելի շատ բան եմ տալիս, քան թե ինքը ինձ, բայց քննարկմանը անպայման կմասնակցեմ։
Բայց լիքը կեղտ հենց սպանությունների հատվածում ա ջրի էրես դուրս գալիս ու ըստ էության մարդասպանը բացահայտվում
էդ ա, մեկը չէր, համակարգային էր։ բայց էդ սաղ հասկանալու համար էդ սպանությունների հատվածին պետք ա դիմանալ :D ինձ հարմար ա մյուս կիրակի։ մյուսներն ի՞նչ կասեն։
Մարին ձայն չհանեց։ Էկեք հավաքվենք ուրեմն վաղը՝ կիրակի, Երեւանի ժամանակով ժամը 22:00։ Հղումը հանդիպումից առաջ կուղարկեմ
Ժող, հղումն ուղարկել եմ, բայց ոնց որ նորից տեղ չի հասնում։ Ամեն դեպքում ստեղ էլ դնեմ. https://aarhusuniversity.zoom.us/j/69...


