Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

27 views
2024 > Հոկտեմբեր. կարդում ենք Պիտեր Հյոյի «Սմիլայի ձյան զգացողությունը»

Comments Showing 1-22 of 22 (22 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հոկտեմբերի գիրքն է Peter HøegSmilla's Sense of Snow-ն։


message 2: by Arpi (new)

Arpi | 201 comments Mod
սկսել եմ կարդալ, բայց շատ դանդաղ է առաջանում, մի տեսակ շատ միապաղաղ է ու blunted affect-ով։ Չեմ հասկանում դետեկտիվ է թե դրամա։ Միակ հետաքրքրական բանը դա դանիացիների վերաբերմունք է գրինլանդանցի բնիկների հանդեպ, որը ոչ մի բանով չի տարբերվում ուրիծ կոլոնիալ պետություններից, մենակ երևի չափը այնքան շատ չէ, որ աչք զարնի համեմատած ասենք բրիտանացիների, ֆրանսիացիների ու ամերիկացիների արածների հետ։


message 3: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ես էլ սկսեցի։ թարգմանությունը հեչ դուրս չի գալիս, մի տեսակ ոնց որ շատ «անգլերենացված» լինի, արանքում լիքը բաներ կորեն։ հլը փորձեմ դանիերենը ճարել գրադարանից


message 4: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments մի քիչ Օլգա Տոկարչուկի գրքին է նման, որ անցյալ տարի կարդացինք: գլխավոր կերպարը մի տեսակ անհամակրելի ու միայնակ հանցանք բացահայտելու միսիան իր վրա վերցրած: ես խառնում եմ հլը որ, ով ում հետ ինչ կապ ունի, գրինլանդացիների պահերը հետաքրքիր են, այլապես հլը որ ինձ ստիպելով եմ կարդում


message 5: by Arpi (new)

Arpi | 201 comments Mod
գրքի մոտ երկու երրորդն կարդացել եմ, բայց ոչ մի ձևով չի հետաքրքրանում, տանջվում, տառապում եմ։ Հետաքրքիր է գիրքը ավարտած մարդ կա՞։ Չգիտեմ ոնց է այս գրքի ընթերցումը մարդուն ոգևորել Դանիա տեղափոխվել։


message 6: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ես մեկ երրորդն եմ կարդացել, մի կողմ եմ դրել որ շաբաթ կիրակի որպես պարտադիր ընթերցանություն վերջացնեմ :) սկզբից գոնե Գրինլանդայի մասը հետաքրքիր էր, հետո էդ էլ կորավ: Եկեք որոշենք քննարկման օրը, միգուցե օգնի վերջացնելու


message 7: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ես հազիվ 50 էջ եմ կարդացել։ Տոկարչուկի նմանությունը լրիվ հասկանում եմ։ Բայց ինձ ահավոր դուր ա գալիս, ամեն նախադասությունը վայելում եմ։ Հա, էկեք քննարկման օր որոշենք, որ կարդամ։


message 8: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ի դեպ, դու՞ք էլ էլ նոթիֆիքեյշըն չեք ստանում խմբում նոր գրառումների դեպքում


message 9: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ես խմբի էջը բացելուց հետո եմ տեսնում ինչ որ մեկի նոր գրառումը


message 10: by Arpi (new)

Arpi | 201 comments Mod
ես ստանում եմ բոլոր ծանուցումները, մյուս կիրակի քննարկե՞նք


message 11: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ինձ հարմար է կիրակի


message 12: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments քննարկու՞մ ենք վաղը, ես կհասցնեմ վերջացնել


message 13: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ժող, ինձ շաաաատ կներեք, Հայաստանից հյուր ունեի ամբողջ շաբաթ, գլուխս խայտառակ խառն էր, ընդհանրապես ոչ կարդացել եմ, ոչ էս խումբ եմ մտել։ Ծանուցումներ էլ չեմ ստանում, որ տեսնեմ էստեղ գրառում ա արվել։

Երեկ հանդիպեցի՞ք


message 14: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments Չենք քննարկել Բյւրակն:

Որպես տարվա վերջ, ձեր համար ո՞րն էր տարվա լավագույն գիրքը էս խմբում որ քննարկել ենք


message 15: by Arpi (new)

Arpi | 201 comments Mod
ինձ համար ամենատպավորիչը A little lifeն ու Բյուրակնի գիրքն է եղել, այս կիրակի քննարկենք?


message 16: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
էս կիրակի ինձ հարմար չի, բայց շաբաթ կարող եմ (չնայած հաստատ չեմ վերջացնի գիրքը մինչեւ էդ, բայց մեկ ա արժե քննարկել)


message 17: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments շաբաթ ինձ էլ է հարմար


message 18: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ի դեպ, Գրենլանդիայի մասով որ պատկերացնելու լինի ինչ ահավոր ա խնդիրը, հենց էրեկ մի գրենլանդացի կնոջից նորածին երեխային խլել են, թե իբր ինքը ծնող դառնալու համար fit չի։ Էդ կինը գրքեր էր առել ծնողավարության մասին, ամեն կերպ պատրաստվում էր երեխային, բայց որտեւ դանիական ինչ-որ թեստեր են արել, չի անցել, որոշել են երեխային ձեռից խլել։ ու սենց բաներ անընդհատ կատարվում են


message 19: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments քննարկու՞մ ենք էսօր


message 20: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
փաստորեն չքննարկեցինք, Արփիից լուր չկար։

ժող, կարո՞ղ ա քննարկման օր գտնելու հաղորդակցությունն ուրիշ հարթակ տեղափոխենք։ էս ծանուցումների չգալը շատ ա բարդացնում գործը


message 21: by Arpi (new)

Arpi | 201 comments Mod
վայ փաստորեն ես էլ եմ դադարել ստանալ ծանուցումները, ինքս որոշեցի մտնեմ առաջարկեմ այս շաբաթ հանդիպել,համաձայն եմ ուրիշ հարթակում կոորդինացնելը


message 22: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
եթե բոլորդ WhatsApp ունեք, ձեր համարներն ուղարկեք, խումբ բացեմ։


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread


Books mentioned in this topic

Smilla's Sense of Snow (other topics)

Authors mentioned in this topic

Peter Høeg (other topics)