Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
This topic is about
The Birthday Party
Արխիվ
>
Պիեսը որպես գրական ժանր
date
newest »
newest »
ես էս մեկը դեռ չեմ սկսել, բայց որոշ ուրիշ պիեսների դեպքում բեմադրություններն/էկրանիզացիաներն ավելի քիչ եմ հավանում, քան հենց գրքերը: Կարդալուց մի տեսակ ավելի բնական են թվում խոսակցությունները, քան երբ դերասաններն են «առոգանությամբ» արտասանում:
Հետո, լեզվից ու ոճից էլ ա գալիս: Շեքսպիր կարդալը դժվար ա, օրինակ, զուտ լեզվի պատճառով: Բայց ասենք Թոմ Սթոփարդի Rosencrantz and Guildenstern Are Dead-ը շատ պարզ ու հեշտ ընթռնելի ա, ու լեզվից նույնիսկ չեմ կշտանում:

օքեյ, կարդացի, հիմա ասեմ. ահավոր հեշտությամբ եմ պիես կամ սցենար կարդում: Ինձ համար շատ ավելորդ բաներ մեջտեղից դուրս են գալիս: Գիտես, որ եթե նշվում ա, թե մարդը կանգնած/նստած ա, կամ ասենք սիգարետ ա վերցնում, էդ կարևոր ա բուն պատմության համար:
Վեպերում բոլոր մանրամասները, որ կարծես թե պիտի ծառայեն ավելի վառ պատկեր ստեղծելու համար, իրականում ոչ միշտ են ճիշտ օգտագործվում, ու չգիտես` հիմա հեղինակը որ խորացած նկարագրում ա աաա՜յ էն հարևանի միջնեկ աղջկա մազերի փայլը, հետո ի՞նչ ա անելու էդ ինֆորմացիայի հետ: Կարող ա բան էլ չանի: Կարող ա դու քսան րոպե կարդում էիր ինչ-որ մեկի տան բոլոր փոշու հատիկների մասին հենց այնպես, ուղղակի, որովհետև հեղինակի խելքը փչեց, բայց հետո մոռացավ, ու դու պարզապես ժամանակ ծախսեցիր ու լրիվ ավելորդ բաներով ուղեղդ լցրեցիր: Ես հենց դրա համար էլ Բալզակ կամ Հյուգո դժվարանում եմ կարդալ` իրենց ըստ բառերի/էջերի քանակի էին վճարում, ու ավելորդություններն էնքան են, որ ներվայնացնում են:
Պիեսը, իհարկե, դրա լրիվ հակառակն ա, ու երբեմն առանց դերասանական խաղի դժվար ես կերպարներին ճիշտ ընկալում, բայց եթե լավ գրված ա, ոնց որ Փինթերի դեպքում էր, էդ էական խնդիր չի ներկայացնում:
Ես, ի դեպ, սցենարն էր էլ եմ մեծ հաճույքով երբեմն կարդում: Տենց American Beauty ու Eternal Sunshine of Spotless Mind ֆիլմերի սցենարները մի քանի անգամ եմ կարդացել, էնքան լավն էին: Բայց այ ի տաբերություն պիեսների, որոնց բեմադրությունը չեմ տեսել, բայց մեկա հավանել եմ, սցենարներն առանց նախապես ֆիլմը նայելու չեմ կարդացել հեչ: Պետք ա փորձել:

Հա, մեկ էլ ինձ միշտ հետաքրքիր են եղել պիեսների ռադիո-բեմադրությունները.. կամ ո՞նց են դրանք կոչվում :D Ոնց հասկանում եմ, The Birthday Party-ն էլ ա դրանց թվին պատկանում, ու դերերից մեկը հենց Փինթերն էլ կարդացել էր:
Ես նկատեցի, որ երբ առաջին անգամ եմ կարդում պիեսը առանց բեմադրությունը տեսած լինելու, շատ եմ կենտրոնանում տեքստի ու իմաստի վրա ու կերպարների, իրավիճակի, շարժումների, դեկորացիայի պատկերացումը դրանից կաղում ա, բայց երբ երկրորդ անգամ եմ վերընթերցում կամ արդեն բեմադրությունը տեսած եմ լինում, նույնիսկ ավելի պատկերավոր եմ պատկերացնում, քան բեմադրության ժամանակ էր ։Ճ
Սենց թոփիկ էլ կար բացված? չէի նկատել :DԵս պիեսները միշտ էլ մեծ հաճույքով էմ կարդացել. որովհետև ոչ մի ավելորդ նկարագրություն չկա, մենակ էն, ինչ-որ ընթերցողին պետք ա տվյալ պահը կամ իրավիճակը պատկերացնելու համար: Երևի պիեսների միակ թերությունը ինձ համար, որ մեկ-մեկ կերպարները /շատ լինելու պատճառով/ խառնում եմ, էն էլ էտ դեպքում կամ թղթի վրա գրում եմ ով ով էր, կամ էլ եթե գրքային տարբերակն ա, բացում եմ նայում եմ :D (չնայած էտ երևի էտքան էլ թերություն չի :D):
Շատ եմ սիրում Մոլիերի ու Շեքսպիրի պիեսները, ոճը, լեզուն շատ սիրուն են...ռադիոպիեսները, էտ երևի նույն աուդիոգրքերն են :D մի անգամ ռադիոյով Մակբեթը լսեցի, ընդհանրապես չտպավորեց, թե հիմա կարդացողը լավը չէր, թե ինչ, ամեն դեպքում, պիեսը կարդալու ու միաժամանակ նայելու ու լսելու համար ա: :))

Դուք ինչ-որ տեխնիկա ունե՞ք պիես կարդալու: Կամ պիեսին վերաբերվու՞մ եք որպես գրական ժանրի, թե՞ գտնում եք, որ պիեսը բեմադրելու, ոչ թե կարդալու համար է:
Ի դեպ, նշված պիեսը Հարոլդ Պինտերն ինքն էլ բեմադրել է: