Discover new books on Goodreads
Meet your next favorite book

Armacomp ԱրմաԿոմպ

Add friend
Sign in to Goodreads to learn more about Armacomp.


Loading...
Հովիկ Չարխչյան
“Չկա այնպիսի դիրք, խրամատ, ճակատային գիծ, որ գտնվի մեզնից ապահով հեռավորության վրա: Վտանգն աշխարհագրություն չունի, ինչպես որ քարտեզագրված չէ մեր սերն այս հողի հանդեպ: Եվ դրա համար առաջնագիծն այսօր անցնում է նաև Երևանի փողոցներով, մեր տան բակով, մեր բոլորիս սրտերի միջով: Եվ դրա համար զինվոր լինելն այլևս մասնագիտություն չէ, այլ քաղաքացիություն:”
― Հովիկ Չարխչյան, Մինչև աշխարհի ծայրը
tags: hovik

Հովիկ Չարխչյան
“Երբեք չես կարող գուշակել անակնկալ արարքները, որ քեզ կմատուցեն ներամփոփ մարդիկ:”
― Հովիկ Չարխչյան, Մինչև աշխարհի ծայրը

Հովիկ Չարխչյան
“-Կասե՞ք ինձ,- հարցրեց նա,- ո՞րն է մեր սկզբնական զգացողությունը, երբ որևէ գաղտնիք ենք բացահայտում:
-Բավարարումը:
-Ճիշտ է: Իսկ ի՞նչ է հաջորդում դրան:
-Բացահայտման հետևա՞նքը,- հարցրեց Մռայլը:
-Դարձյալ իրավացի եք, հետևանքը: Թեև ոչ միշտ է այդ հետևանքը հաճելի կամ ցանկալի լինում, այնպես չէ՞:
-Համարենք, թե այդպես է:
-Այդպես է: Բայց նկատեք, որ ի տարբերություն երկդիմի, փոփոխական հետևանքի, գաղտնիքը կայուն է, բոլորի համար նույն դեմքն ունի ու նույն գրգիռներն է արթնացնում:- Երիտասարդը լռեց, ինչ-որ բան էր խորհում, իսկ հետո ասաց,- հիշեք, չէ՞ որ այդպիսին է նաև սերը: Միշտ պիտի մնա մի մութ անկյուն, չքողազերծված մի շերտ, մի առեղծված, որ հրապույրը չցնդի, որ բորբոքվի կիրքը, որ չխամրի գույնը, որ սիրտը տրոփի անճանաչելիի հանդեպ մեր ունեցած սրբազան երկյուղներից: Սա է, որ մարդուն ոգեղեն սնունդ է տալիս, դառնում է մեր արյան բաղադրությունը, կողմնորոշում է ընթացքը: Ու նրա գաղտնիքների հարուցած դողը նույնն է բոլորիս համար...”
― Հովիկ Չարխչյան, Մինչև աշխարհի ծայրը
tags: love

Հովիկ Չարխչյան
“Ախր ինչպե՞ս չեք ուզում ընդունել, որ կյանքը ոչինչ չարժե, եթե այնտեղ գաղտնիքներ չկան, եթե ամեն ինչ հասկանալի է ու տեսանելի, եթե ները չի զարմացնում, բացառիկը չի հիացնում: Խաչբառի պես մի բան է. լրացրեցիր դատարկ վանդակները՝ կարող ես արդեն մի կողմ նետել, որովհետև այն դադարում է քեզ համար հետաքրքիր լինել...”
― Հովիկ Չարխչյան, Մինչև աշխարհի ծայրը

Հովիկ Չարխչյան
“Կնոջ խոսքերը հանգրվանեցին այնտեղ, որտեղ նրանց համար անկյուն է հատկացված՝ տղամարդկանց ունկերի ետևում:”
― Հովիկ Չարխչյան, Մինչև աշխարհի ծայրը

year in books
Alla Ig...
449 books | 326 friends

Lilit A...
0 books | 57 friends

Անի Ջան...
1 book | 245 friends

Էդգար Խ...
25 books | 228 friends

Lilit G...
10 books | 475 friends

Hovik C...
6 books | 510 friends

Hovhann...
3 books | 304 friends

Անժելա ...
1 book | 281 friends

More friends…


Polls voted on by Armacomp

Lists liked by Armacomp