“Ինչո՞ւ ոչինչ չես ուտում, փետուր ու ոսկոր ես մնացել, որդիս։ — Թող որ փետուր ու ոսկոր դառնամ, մայրիկ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարող եմ անել օդում եւ ինչ չեմ կարող, ահա եւ բոլորը, ես միայն ուզում եմ իմանալ։”
―
―
“Այժմ որքան ավելին է ապրե՛լը։ Ձկնորսանավերի ու ափի արանքում միապաղաղ կերպով քարշ գալու փոխարեն մեր կյանքն այժմ իմաստ կունենա։ Մենք կարող ենք բարձրանալ տգիտությունից, կարող ենք դառնալ խելամիտ, հմուտ ու կատարյալ արարածներ։ Մենք կարող ենք լինել ազատ, կարող ենք սովորել թռչել։”
―
―
“Անպատասխանատվությո՞ւն։ Եղբայրներ,— բացականչեց նա,— ո՞վ է ավելի պատասխանատու զգում, քան այն ճայը, որը հետամուտ է գտնելու կյանքի իմաստը, նրա բարձրագույն նպատակը։ Հազարավոր տարիներ ի վեր մենք չափչփում ենք ծովը՝ ձկան գլուխ որոնելով, բայց այժմ մեր կյանքն իմաստ կունենա՝ սովորել, հայտնագործել, լինել ազատ։ Թույլ տվեք ինձ, գեթ մեկ հնարավորություն տվեք ցույց տալ ձեզ իմ սովորածը։”
―
―
Ani’s 2025 Year in Books
Take a look at Ani’s Year in Books, including some fun facts about their reading.
More friends…
Favorite Genres
Polls voted on by Ani
Lists liked by Ani






