“Հարատևելու միջոցը միայն թրի սրության մեջ չէ, այլ մտքի սրության, ոչ միայն բազկի, այլ մտքի զորության, ոչ թե ջարդելու և ավերելու, այլ կառուցելու և արարելու մեջ։ Ես հավատում եմ հայ ժողովրդին, քանզի քրտինք թափելը նա գերադասում է արյուն թափելուց։ Պաշտպանվելը՝ հարձակվելուց։ Աշխատելը՝ կողոպտելուց։ Գոյատևելը բնական և բանական արդյունքն է այս ամենի, և հայ ժողովուրդը կհասնի հեռավոր գալիքին։ Ցանկությունս՝ ժողովրդիս անմահությունն է։ Նրա անմահությունը նաև իմ անմահությունն է։ Իսկ իմ գործի անմահությունը՝ նրա անմահությունը։ Ներիր, իմ ժողովուրդք եթե մեծամտություն համարես անարժանիս ինքնագնահատականը։”
― Գրիգոր Նարեկացի, Grigor Narekaci
― Գրիգոր Նարեկացի, Grigor Narekaci
“Անցան օրեր, տարիներ անցան։
Հյուսվեց «Մատյանը»։ Սուրբ գրքի կողքին հաստատապես հանգրվանեց «Նարեկը»։ Հայոց մեծերի կողքին հայտնվեց մեծագույնը։ Եվ որովհետև հողածին էր, շտապեց և մահը։ Սակայն մահը սխալվել էր։ Գրիգոր Նարեկացու մահն ու անմահությունը տեղի ունեցան միաժամանակ։ Ավարտվեց «Մատյանը», փակվեց վերջին էջն ու հավիտենապես փակվեցին նաև աչքերը։ Հետո անմահությանը գումարվեց նաև սրբությունը։ Սրբացավ։ Եվ նա դարձավ հայոց անմահության պանթեոնի հավերժական բնակիչը։ Անցնում է նա անմահության ճանապարհը՝ առանց երկնչելու ժամանակից, փոթորիկներից ու եղեռններից։ Եվ այսպես մի հազարամյակ։ Առջևում հազարամյակներ, հավերժություն...
Բանաստեղծը թաղվեց Նարեկի վանքում, Սուրբ Աստվածածին և Սանդուխտ եկեղեցիների արևելյան կողմում։ Նրա գերեզմանը, որ դարեր ու դարեր ուխտատեղի էր և փոքրիկ մատուռը, որ կառուցված էր նրա շիրմին և միշտ զարդարված մոմերի հրավառությամբ, այլևս գոյություն չունի։ Հիմնահատակ կործանված է և հավասարեցված հողին, քանզի անհամատեղելի են սրբությունն ու թուրքը:”

ARTAK’s 2025 Year in Books
Take a look at ARTAK’s Year in Books, including some fun facts about their reading.
ARTAK hasn't connected with his friends on Goodreads, yet.
Favorite Genres
Polls voted on by ARTAK
Lists liked by ARTAK