ԱՂՈԹՔ
Օգնիր ինձ, Աստված, օգնի՛ր դիմանալ,
Հոգնել եմ արդեն ցավ կարկատելուց,
Ո՞րն է իմ ճամփան, ասա՛ իմանամ,
Ճերմակել եմ անվերջ սպասելուց:
Օգնի՛ր ինձ, Աստված, օգնիր մոռանալ,
Չեմ ուզում հիշել երազն իմ վերջին,
Ա՜խ, ոնց կուզեի մի պահ վերանալ,
Կարոտս շաղ տալ Մասիսի լանջին:
Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, օգնի՛ր նորանալ,
Թողություն տուր մեռած մեղքերիս,
Թող լցվեմ կրկին ու ամբողջանամ,
Աղոթքով դարման դնեմ վերքերիս...
— Apr 16, 2022 03:44AM
Add a comment