Goodreads helps you follow your favorite authors. Be the first to learn about new releases!
Start by following Պերճ Պռոշյան.
Showing 1-4 of 4
“Մարդուն տված է գործել, աշխարհքիս բարիքը վայելելու, երջանիկ կյանք անցնելու համար քրտինք թափել, տքնիլ, գլուխը վտանգի ենթարկել բայց արդարության դեմ չմեղանչել, ուրիշի ունեցածը անուղղակի միջոցներով չհափշտակել, ծուռն և պարսավելի ճանապարհով արծաթի ու փառքի համար անձնուրաց և ընկերադավ չլինել, այս բաները ներելի չեն հոգեկան և մտավոր արարածին։”
― Հացի խնդիր
― Հացի խնդիր
“Նահապետական պարզ սովորություններն օրըստօրե անհետանում են, բարեկամություն, հարևանությու սուրբ բառերն իրանց նշանակությունը միմիայն քաղաքավարության ձևերի մեջ են պահում. էլ չկա այն ընտանեկան կապը, որ օտարներին միմյանց հետ մի տան պես պահում էր, խոր գյուղերումը, որպես և իցե, այժմ կտեսնես նախկին քաղցրության ստվերը, իսկ քաղաքներումն ու մեծամեծ գյուղերումը՝ երբե՛ք: Մի անմխիթար ապագա է գուշակում մեզ այս բանը:”
― Հացի խնդիր
― Հացի խնդիր
“Ճշմարիտ է այն խոսքը, թե մարդուս գլխավոր դատավորն յուր խիղճն է. նրանից արդար և ոչ մի դատաստան անող չի եղել ի սկզբանե անտի և չի էլ լինելու, ի՛նչ գործում ևս՝ բարի կամ չար, խիղճը քեզանից անբաժան է, տեսնում է արածներդ և յուր վճիռն ամենքից առաջ տալիս է, կամ դափնի պսակ և կամ հանցավորի սև կնիք է դնում ճակատիդ։ Ոչ մի վճիռ, կարելի է ասած, այնպես զգալի չի լինում, ինչպես մարդուս ներքին դատավորի, ամենքին իրան է հայտնի, թե ինքն ինչո՞ւ այսօր խիստ ուրախ է, կամ ի՞նչ կնճիռներ են պատել նրա երեսին, կուզես փակվիր սենեկումդ, կուզես անկողնի մեջ մտիր, գլուխդ վերմակի տակը կոխիր, եթե դու քո դատավորի առաջին սևերես ես, մի սուր խայթոց թակում է սիրտդ, իսկ եթե պարզերես՝ մի հրճվանք, մի ուրախություն փառավորում է քեզ։”
― Հացի խնդիր
― Հացի խնդիր
“Ամեն գործիդ մեջ ճշմարտասիրություն, ամեն ընթացքիդ մեջ արիություն և խոհեմություն, ամեն քայլափոխիդ հեռատես աչալրջություն։ Ահա ալն կանոններր, որ պետք է առաջնորդեն մարդին։ Ցավալի է, սակայն, որ այս սուրբ օրենքը չենք պահում, չենք պահում՝ մոռանալով մարդուս վիճակի փոփոխությունը:”
― Հացի խնդիր
― Հացի խնդիր


