Պերճ Պռոշյան

Պերճ Պռոշյան’s Followers (1)

member photo

Պերճ Պռոշյան


Born
in Աշտարակ, Armenia
June 03, 1837

Died
November 23, 1907


Ծնվել է դերձակի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական վարժարանում (1849-52), ապա կարճ ժամանակ՝ Երևանի արքունական դպրոցում։ 1856–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ և ձևավորվել են նրա ազգային–դեմոկրատական ըմբռնումները՝ Պ. Շանշյանի ազդեցությամբ։ Շուրջ մեկ տարի սովորելով Թիֆլիսի արքունական գիմնազիայում՝ 1857–ին վերադարձել է Աշտարակ և նշանակվել ծխական դպրոցի տեսուչ։ Միաժամանակ վարել է գավառական գործակալի քարտուղարի պատմականությունը, որը հնարավորություն է տվել նրան մոտիկից ծանոթանալու գյուղի կյանքին։

1859–ին Պռոշյանը մեկնել է Թիֆլիս, եղել է Ներսիսյան դպրոցի նախապատրաստականի ուսուցիչ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, իգական դպրոցների հիմնադրմանը Թիֆլիսում (1861), այնուհետև՝ Շուշիում, Ագուլի
...more

Average rating: 3.29 · 7 ratings · 0 reviews · 3 distinct works
Հացի խնդիրը

2.75 avg rating — 4 ratings
Rate this book
Clear rating
Պերճ Պռոշյան ՀՈՒՇԵՐ

really liked it 4.00 avg rating — 2 ratings
Rate this book
Clear rating
Վտակ : Գրական-բանասիրական ժ...

by
really liked it 4.00 avg rating — 1 rating — published 1901
Rate this book
Clear rating

* Note: these are all the books on Goodreads for this author. To add more, click here.

Quotes by Պերճ Պռոշյան  (?)
Quotes are added by the Goodreads community and are not verified by Goodreads. (Learn more)

“Մարդուն տված է գործել, աշխարհքիս բարիքը վայելելու, երջանիկ կյանք անցնելու համար քրտինք թափել, տքնիլ, գլուխը վտանգի ենթարկել բայց արդարության դեմ չմեղանչել, ուրիշի ունեցածը անուղղակի միջոցներով չհափշտակել, ծուռն և պարսավելի ճանապարհով արծաթի ու փառքի համար անձնուրաց և ընկերադավ չլինել, այս բաները ներելի չեն հոգեկան և մտավոր արարածին։”
Պերճ Պռոշյան, Հացի խնդիր

“Նահապետական պարզ սովորություններն օրըստօրե անհետանում են, բարեկամություն, հարևանությու սուրբ բառերն իրանց նշանակությունը միմիայն քաղաքավարության ձևերի մեջ են պահում. էլ չկա այն ընտանեկան կապը, որ օտարներին միմյանց հետ մի տան պես պահում էր, խոր գյուղերումը, որպես և իցե, այժմ կտեսնես նախկին քաղցրության ստվերը, իսկ քաղաքներումն ու մեծամեծ գյուղերումը՝ երբե՛ք: Մի անմխիթար ապագա է գուշակում մեզ այս բանը:”
Պերճ Պռոշյան, Հացի խնդիր

“Ճշմարիտ է այն խոսքը, թե մարդուս գլխավոր դատավորն յուր խիղճն է. նրանից արդար և ոչ մի դատաստան անող չի եղել ի սկզբանե անտի և չի էլ լինելու, ի՛նչ գործում ևս՝ բարի կամ չար, խիղճը քեզանից անբաժան է, տեսնում է արածներդ և յուր վճիռն ամենքից առաջ տալիս է, կամ դափնի պսակ և կամ հանցավորի սև կնիք է դնում ճակատիդ։ Ոչ մի վճիռ, կարելի է ասած, այնպես զգալի չի լինում, ինչպես մարդուս ներքին դատավորի, ամենքին իրան է հայտնի, թե ինքն ինչո՞ւ այսօր խիստ ուրախ է, կամ ի՞նչ կնճիռներ են պատել նրա երեսին, կուզես փակվիր սենեկումդ, կուզես անկողնի մեջ մտիր, գլուխդ վերմակի տակը կոխիր, եթե դու քո դատավորի առաջին սևերես ես, մի սուր խայթոց թակում է սիրտդ, իսկ եթե պարզերես՝ մի հրճվանք, մի ուրախություն փառավորում է քեզ։”
Պերճ Պռոշյան, Հացի խնդիր