Goodreads helps you follow your favorite authors. Be the first to learn about new releases!
Start by following Մարո Մարգարյան.

Մարո Մարգարյան Մարո Մարգարյան > Quotes

 

 (?)
Quotes are added by the Goodreads community and are not verified by Goodreads. (Learn more)
Showing 1-17 of 17
“Սիրանյութից շաղախեցիր
Ինձ, աստված,
Եվ դրեցիր
Տարածության մեջ անսեր:”
Մարո Մարգարյան
“Եվ այս աշխարհում
Այսքան անեզերք, այսքան բազմազան
Թղթերը պիտի իրենց մեջ պահեն
Կրակն իմ հոգու...”
Մարո Մարգարյան
“Մոռացիր մի կերպ անմոռանալին,
Ուրացիր մի կերպ անուրանալին,
Եվ հաղթիր դու քեզ:
Հաղթիր ամենը,
Ինչ որ անհիմն է ու անհնարին:
Միևնույն է, դու
Ինչ էլ ստանաս,
Այդպես էլ կարոտ,
Այդպես էլ կորած,
Հող ու ծուխ դառած
Պետք է որ գնաս:
Եվ միևնույն է չկա ոչ մի տեղ,
Ինչ փնտրում ես դու
Կես դար անընդմեջ:
Քո հնարածով ինքդ տարվելով,
Չգտնելով ու խելագարվելով,
Չկա կորուստիդ դուռն ու բանալին,
Ուրացիր մի կերպ անուրանալին:”
Մարո Մարգարյան
“Ինձ խենթացնում է մարդկային ոգու ոլոր մոլորը, որ արդեն մոլի չափեր է առնում...”
Մարո Մարգարյան
tags: 489
“Լավ է լուցկու մի հատիկ՝
Մի կայծ թեկուզ, բայց կրակ,
Քան թե ամբողջ մի արև
Պաղ կապուտակ
Ջրի տակ:”
Մարո Մարգարյան
“Ցավ է, որ կյանքը քանի գալիք է,
Ո՛չ գին գիտես, ո՛չ կշիռ ու չափ,
Երբ ճանաչում ես քո անելիքը
Հոգնած ես արդեն և ուժաթափ:”
Մարո Մարգարյան
“Ապրեցինք բարձ ջերմաստիճանով,
Եվ խլխլթացինք տարիներ ի վեր.
Երգեր լսեցինք սիրո անունից՝
Խոհուն, անձնուրաց ու սրբանվեր.
Եվ դավեր տեսանք նվիրումի տակ,
Փառքեր ոսկեզոծ ու գեղաքանդակ,
Անհագ ծարավի վրա հիմք դրած,
Եվ ուրացումի անդունդին հենծ,
Ապրեցինք մենակ.
Խլացած հոգու աղաղկներում,
Շուրթերով լռած.
Եվ համբերության հսկայածավալ
Մի դարպաս կռած.
Ու որքան ուժ էր հարկավոր հոգու,
Կանգնելու ուղիղ բոլորի հանդեպ
Մնալու անթեք:”
Մարո Մարգարյան
“... Հավատում եմ ես միշտ հույզին
Ու երազին,
Ունկ չեմ դնում ես իմ համր
Սրտի ցավին,
Ունկ չեմ դնում ես խոհերիս
Նյութած դավին,
Չեմ կարող ես չհավատալ
Լույս ու լավին...”
Մարո Մարգարյան
“Այնքան դարանծ, այնքան վարանած
Հաշիվներով ծուռ,
Այքան ոխակալ,
Ժպտացող ու լուռ,
Եվ շաղակրատող տասերեսանի:
Որին ճանաչես, որին իմանաս,
Որին դեմ գնաս,
Որին դիմանաս,
Քանի՞ կյանք ունես, ասա ինձ, քանի՞...”
Մարո Մարգարյան
“Դու ձայն եղիր, ոչ արձագանք,
Արձագանքն ի՞նչ պիտի ասի,
Անդունդը ի՞նչ պիտի խոսի,
Դու ձայն եղիր ոչ արձագանք.
Ոչ էլ՝ ոտքի տակից քաշվող,
Գետնատարած լռիկ մաշվող,
Անհուր, անսեր շուք ու ստվեր.
Կյանքն անսահման,
Կյանքն անհատնում,
Լույս ճամփաներ շատ ունի դեռ՝
Հավատ ամուր ու հիացում,
Շող հույսերի ոսկի թելեր,
Արդար կռիվ ու անրջանք,
Աշխարհ ցնցող շքեղ սերեր,
Կարոտների լույսով օծուն
Անհերքելի, անգին ու թանկ...
Դու ձայն եղիր, դու ձայն եղիր,
Դու ձայն եղիր, ոչ արձագանք:”
Մարո Մարգարյան
“Սիրտս խորքի մեջ
Նոր ճաք է տալիս,
Երբ տեսնում եմ ես
Չնչին շահերին գամված ու գերի,
Մերթ հերոսի մեծ.
Մերթ նահատակի փքուն տեսք առած
Սուտ սրբություններ վաճառողներին:
Մի՛ պայթիր, իմ սիրտ,
Քո փոքիրկ վարքով
Այս մեծ աշխարհի ցավերը ներիր:”
Մարո Մարգարյան, Բանաստեղծություններ
“Դու վեր ելնելիս ոտքի տակ տվիր
Սրբությունները ամենավսեմ,
Մեծ ու բարձրանուն.
Այդպես են գուցե մարդիկ բարձրանում,
Իսկ ես սխալ եմ ծնվել մի տեսակ,
Անհարմար անչափ,
Ժամանակների շարժ ու ձևերին,-
Եվ չեմ սովորել արվեստները բարդ՝
Շողարձակելու հարկերը վերին:
Ոչ ժամանակն է հաշվի առել ինձ,
Ու ոչ էլ ես եմ հարմարվել նրա
Նեղ սահանքներին,-
Կամ շուտ եմ ծնվել,
Կամ ուշացումով չափից ավելի.
Ո՞վ ինչ իմանա, թե ինչով խնդա,
Ո՞վ ինչ իմանա,
Ո՞րն է ցավալին:”
Մարո Մարգարյան
“Լավ երևալ ջանացող,
Մութ ստվերներ վատերի,
Ոսկեզօծեք ձեզ այդպես,
Տեսքով օծեք ձեզ այդպես,
Ինչ հրաշք էլ խաղաք դուք,
Ճանաչում եմ շատերիդ՝
Դուք եք միակ թշնամին,
Թևատարած իմ հոգու,
Որ ելել է թռչելու՝
Ու դեմ առել պատերին.
Հավատում եմ ես ազնիվ
Խոհեմությանն ու խելքին,
Հավատում եմ խոյացող,
Ճամփաներին ու ելքին,
Միայն ուժերն են ափսոս,
Զուր անօգուտ փշրվող,
Թափվող քարին ու ցրվող,
Միայն ուժերն են ափսոս՝
Անընկրկում, աներկյուղ...
Եվ ժամանակն այսքան սուղ,
Եվ ժամանակն այսքան սուղ...”
Մարո Մարգարյան, Բանաստեղծություններ
“... Վշտեր կան միգոտ,
Խոհեր կան մանրիկ
Խփում են անվերջ
Պաղ անձրևի պես
Միգապատում են
Շուրջն ամեն ինչ
Եվ շիջում հոգուտ
Կրակները կեզ...”
Մարո Մարգարյան
“Սարքած փառքեր,
Սարքած փառքեր՝
Երջանկություուն ծիծաղելի,
Կեղծավորի տված պարգև,
Գանձարաններ փրփուրով լի:
Բախտավորներ դուք իսկական,
Բախտավորներ...
Հարկավոր չեն ձեզ աշխարհում
Ոչ անկեղծ սեր,
Ոչ հրկիզում սրտանց ու խոր,
Ոչ արդար խոսք մի ջերմ ու տաք,
Դուք եք միայն ձեզ հարկավոր...
Եվ դուք էլ կաք:”
Մարո Մարգարյան
“Կարմիր ու կապույտ
Իրարու փարած
Հորիզոնների հեռավոր ծիրում՝
Ահա իմ տունս:
Ծաղկաթերթիկներ ժպտալով վազող
Ջրերի վրա՝
Հարստությունս:
Ներքեւից անդունդ
Ու վերից ավազ՝
Հիմքերս, հունս։
Մի քանի խառնակ տողեր
Հալհլած,
Ու հոգիս անափ կարոտից փլած՝
Մի քանի տերեւ
Հողմերից խլած՝
Ուրախությունս...”
Մարո Մարգարյան, Բանաստեղծություններ
“Հերիք նետվես դու աջ ու ձախ,
Անհավասար հոսանքներում
Խառն ու երեր.
Ափը գտնել,
Խարիսխ նետել է հարկավոր.
Երկար տևեց,
Փնտրումներն ու
Զոհաբերումն ուժերից վեր,
Կեղծն ազնիվից
Արդեն զատել է հարկավոր:”
Մարո Մարգարյան

All Quotes | Add A Quote
Փշատենի Փշատենի
2 ratings