Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

27 views
Արխիվ > Հուլիսի գիրք. Լատինաամերիկյան արձակ

Comments Showing 1-17 of 17 (17 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Davit (new)

Davit | 272 comments Ողջույն բոլորին: Արդեն հուլիսի գրքի առաջարկությունների պահն է, չնայած մեկ օր ուշացրել եմ:

Առաջարկվող գրքերը պետք է բոլորը լինեն լատինաամերիկյան արձակ ստեղծագործություններ: Ժամանակաշրջանը կապ չունի. կարևորը որ ստեղծագործությունները գրված լինեն Լատինական Ամերիկայում, լատինաամերիկյան հեղինակի կողմից:

Դե, սկսեք առաջարկել :3


message 2: by արմին (new)

արմին (tanamasi) Ես երկու հեղինակ եմ ուզում առաջարկել․ մեկը Կորտասար (ինքը հաշվվո՞ւմ ա Լատինական Ամերիկայում ստեղծագործած ։Պ) ու Նազարյան Սանտյագո։
Իսկ գրքերը դեռ կուսումնասիրեմ, կընտրեմ ու կգրեմ։


message 3: by մառա (last edited Jun 16, 2015 02:43PM) (new)

մառա Carlos Fuentes - Terra Nostra
Գիրքը Լատինամերիկյան գրականության գլուխգործոցներից ա համարվում: Պատմում ա Իսպանիայի ու Հարավային Աֆրիկայի պատմության, Հնդկական աստվածների, Քրիստոնեության, տարբեր ցիվիլիզացիաների առաջացման ու վերացման մասին: Մի խոսքով, հավես բան ա երևում^^


message 4: by Sona (new)

Sona Petrossian | 107 comments վաայ, էս երբ բացվեց էս թեման?! :)
իմ նախընտրած ժանրերից մեկն ա, հեսա գրքերը առաջարկեմ :))


message 5: by Sona (last edited Jun 17, 2015 06:35AM) (new)

Sona Petrossian | 107 comments Ֆուենտեսի Terra Nostra-ի հետ համաձայն եմ, քանի ամիս ա to read-ի ցանկում ա :)) նաև Conversation in the Cathedral ~ ^^

Գիրքը պատմում ա Պերույում դիկտատոր Մանուէլ Օդրիի կառավարման շրջանում հասարակության կոռուպացված լինելու բարձր մակարդակի մասին: Ամբողջ սյուժեն ծավալվում ա 2 երիտասարդների երկխոսության շուրջ. մեկը՝ պաշտոնյայի որդի, մյուսը՝ հասարակ սևամորթ:

Ակտուալ թեմա, ինչպես միշտ: Համարվում ա Վարգաս Լյոսայի լավագույն գործերից մեկը, միանշանակ, կարդալու արժանի գիրք ա:


message 6: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ես էս ժանրից շա՜տ հեռու եմ, մի երկու հատ Մարկես եմ կարդացել հազիվ: Նենց որ բան չեմ առաջարկի, բայց շատ շնորհակալ կլինեմ, եթե մի երկու խոսքով նկարագրեք, թե ինչի ա էս կամ էն գիրքը ձայնի/կարդալու արժանի, այ ոնց որ Մառան հիմնավորեց քիչ վերև :)


message 7: by արմին (new)

արմին (tanamasi) ուրեմն Կորտասարից Rayuela-ը։ Ասում են հեղինակի ամենահայտնի գիրքն ա ու ամենաառաջին բոցը։ Ու հակավեպ ա։ Կորտասարը ամեն գլխից հետո ասում ա քեզ թե ինչ հերթականությամբ շարունակես գիրք կարդալը։ Վեպն էլ, ըստ հեղինակի, իր մեջ տարբեր պատմություններ ա ներառում։


message 8: by Sona (new)

Sona Petrossian | 107 comments Rayuela-ն կարդացել եմ, իրոք շաատ լավն ա: Երկու տարբերակ կա կարդալու. մեկը՝ ամեն գլխի վերջում նշում ա հաջորդ կարդալու գլուխը, մյուսն էլ սովորական, ավանդական տարբերակն ա...վեպ ա վեպի մեջ :) բայց ինքը ծավալով բավականին մեծ ա :


message 9: by Siranush (new)

Siranush | 50 comments ես առաջարկում եմ Labyrinth of Solitude. /հեռախոսով եմ մեկնաբանում, ավելացնել ֆունկցիան բացակայում ա/


message 10: by Naira (new)

Naira | 1 comments Ես էլ մեծ հաճույքով կկարդամ Կորտասարի Rayuela-ն: Իր ուրիշ գործերն եմ կարդացել ու շատ-շատ եմ հավանել: Գաղտնիք չի, որ Կորտասարի բազմաշերտ ստեղծագործություններն անասելի հաճույք են պատճառում ընթերցողներին ))


message 11: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Ժող ջան, երկար պասիվացումից հետո վերադառնալ եմ ուզում: Ես այս անգամ գրքեր չեմ առաջադրի, կկարդամ ընտրված գիրքը:


message 12: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Լատինամերիկյան հեղինակներին բավական ծանոթ եմ, այնպես որ եթե անծանոթ գործեր եղան, շատ ավելի հաճույքով կկարդամ:


message 13: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
երեխե՜ք, հարցում բացող չունե՞նք: Թե պետք ա, ես բացեմ էսօր: Կամ կարանք բոլոր գրքերը կարդանք :D Լավ ուշացել ենք ուղղակի


message 14: by արմին (new)

արմին (tanamasi) հեյ, ես էսօր կբացեմ, բայց բլից քվեարկություն լինի, երեք օր։ որն ընտրվի, ընտրվի, հա՞ ։Ճ


message 15: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
ահա )) չմոռանաս բալոր անդամներին հրավեր ուղարկել, որ քվեարկել հասցնեն


message 16: by արմին (new)

արմին (tanamasi) ահամ ։Ճ արդեն անում եմ


message 17: by արմին (new)

արմին (tanamasi) Ահա, քվեարկությունը բացվեց։ Հուսամ ոչ մի գիրք բաց չեմ թողել․ https://www.goodreads.com/poll/show/1...


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread


Books mentioned in this topic

Rayuela (other topics)
Conversation in the Cathedral (other topics)
Terra Nostra (other topics)

Authors mentioned in this topic

Carlos Fuentes (other topics)