Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
Արխիվ
>
Հուլիսի գիրք. Լատինաամերիկյան արձակ
date
newest »
newest »
Ես երկու հեղինակ եմ ուզում առաջարկել․ մեկը Կորտասար (ինքը հաշվվո՞ւմ ա Լատինական Ամերիկայում ստեղծագործած ։Պ) ու Նազարյան Սանտյագո։Իսկ գրքերը դեռ կուսումնասիրեմ, կընտրեմ ու կգրեմ։
Carlos Fuentes - Terra NostraԳիրքը Լատինամերիկյան գրականության գլուխգործոցներից ա համարվում: Պատմում ա Իսպանիայի ու Հարավային Աֆրիկայի պատմության, Հնդկական աստվածների, Քրիստոնեության, տարբեր ցիվիլիզացիաների առաջացման ու վերացման մասին: Մի խոսքով, հավես բան ա երևում^^
Ֆուենտեսի Terra Nostra-ի հետ համաձայն եմ, քանի ամիս ա to read-ի ցանկում ա :)) նաև Conversation in the Cathedral ~ ^^Գիրքը պատմում ա Պերույում դիկտատոր Մանուէլ Օդրիի կառավարման շրջանում հասարակության կոռուպացված լինելու բարձր մակարդակի մասին: Ամբողջ սյուժեն ծավալվում ա 2 երիտասարդների երկխոսության շուրջ. մեկը՝ պաշտոնյայի որդի, մյուսը՝ հասարակ սևամորթ:
Ակտուալ թեմա, ինչպես միշտ: Համարվում ա Վարգաս Լյոսայի լավագույն գործերից մեկը, միանշանակ, կարդալու արժանի գիրք ա:
Ես էս ժանրից շա՜տ հեռու եմ, մի երկու հատ Մարկես եմ կարդացել հազիվ: Նենց որ բան չեմ առաջարկի, բայց շատ շնորհակալ կլինեմ, եթե մի երկու խոսքով նկարագրեք, թե ինչի ա էս կամ էն գիրքը ձայնի/կարդալու արժանի, այ ոնց որ Մառան հիմնավորեց քիչ վերև :)
ուրեմն Կորտասարից Rayuela-ը։ Ասում են հեղինակի ամենահայտնի գիրքն ա ու ամենաառաջին բոցը։ Ու հակավեպ ա։ Կորտասարը ամեն գլխից հետո ասում ա քեզ թե ինչ հերթականությամբ շարունակես գիրք կարդալը։ Վեպն էլ, ըստ հեղինակի, իր մեջ տարբեր պատմություններ ա ներառում։
Rayuela-ն կարդացել եմ, իրոք շաատ լավն ա: Երկու տարբերակ կա կարդալու. մեկը՝ ամեն գլխի վերջում նշում ա հաջորդ կարդալու գլուխը, մյուսն էլ սովորական, ավանդական տարբերակն ա...վեպ ա վեպի մեջ :) բայց ինքը ծավալով բավականին մեծ ա :
ես առաջարկում եմ Labyrinth of Solitude. /հեռախոսով եմ մեկնաբանում, ավելացնել ֆունկցիան բացակայում ա/
Ես էլ մեծ հաճույքով կկարդամ Կորտասարի Rayuela-ն: Իր ուրիշ գործերն եմ կարդացել ու շատ-շատ եմ հավանել: Գաղտնիք չի, որ Կորտասարի բազմաշերտ ստեղծագործություններն անասելի հաճույք են պատճառում ընթերցողներին ))
Ժող ջան, երկար պասիվացումից հետո վերադառնալ եմ ուզում: Ես այս անգամ գրքեր չեմ առաջադրի, կկարդամ ընտրված գիրքը:
Լատինամերիկյան հեղինակներին բավական ծանոթ եմ, այնպես որ եթե անծանոթ գործեր եղան, շատ ավելի հաճույքով կկարդամ:
երեխե՜ք, հարցում բացող չունե՞նք: Թե պետք ա, ես բացեմ էսօր: Կամ կարանք բոլոր գրքերը կարդանք :D Լավ ուշացել ենք ուղղակի
Ահա, քվեարկությունը բացվեց։ Հուսամ ոչ մի գիրք բաց չեմ թողել․ https://www.goodreads.com/poll/show/1...
Books mentioned in this topic
Rayuela (other topics)Conversation in the Cathedral (other topics)
Terra Nostra (other topics)



Առաջարկվող գրքերը պետք է բոլորը լինեն լատինաամերիկյան արձակ ստեղծագործություններ: Ժամանակաշրջանը կապ չունի. կարևորը որ ստեղծագործությունները գրված լինեն Լատինական Ամերիկայում, լատինաամերիկյան հեղինակի կողմից:
Դե, սկսեք առաջարկել :3