ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks discussion

119 views
eBook Readers > Էլ. գրքերը Android-ում և iOS-ում

Comments Showing 1-1 of 1 (1 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Marat (last edited Sep 12, 2014 01:10AM) (new)

Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 14 comments Mod
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ-ի էլեկտրոնային գրքերը հասանելի են նաև մեկ միասնական փաթեթում, որպես գրադարանային OPDS կատալոգ, Android և iOS համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշեթների համար։ Անհրաժեշտ է միայն այն APP-երում, որոնք ունեն OPDS կատալոգներ կարդալու հնարավորություն, ավելացնել
armebooks.fbreader.org/books/index.xml հասցեն։ Այս պահին կատալոգը ներառում է ինչպես ամբողջական գրքեր, այնպես էլ վճարովի հրատարակությունների նմուշային տարբերակներ։

Գրքերի ամբողջական ցանկը և նորություններ նախագծից, տե՛ս ԱՅՍՏԵՂ։

Android-ում (FBReader և այլն)

Android, Blackberry, Symbian սմարթֆոններում հայերեն էլեկտրոնային գրքերը կարդալու համար հեռախոսում տեղադրեք FBReader ընթերցիչը (տե՛ս http://fbreader.org/ կամ Google Play APPS) և ծրագրի Manage Catalogs-ում միացրեք «ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks» անվճար կատալոգը։ Ի դեպ, FBReader-ն ունի նաև հայերեն միջերես։ Պարզապես լեզուների ցանկում ընտրեք հայերենը։

Cool Reader-ում կամMoon+ Reader-ում նույնպես կարող եք կարդալ այս գրքերը, այս app-երի OPDS կատալոգներում ցանկում կրկին ավելացնելով armebooks.fbreader.org/books/index.xml հասցեն։

iOS-ում

iOS-ում կարող եք օգտվել iBooks app-ից (նախընտրելի է), այդ դեպքում պիտի ներբեռնել էլեկտրոնային գրքերը առանձին-առանձին, ասենք՝ ԱՅՍՏԵՂԻՑ։

iPad-ում տեղադրեք Marvin APP-ը և ծրագրի OPDS կատալոգներում ավելացրեք armebooks.fbreader.org/books/index.xml հասցեն։ iPhone-ում նույն կերպ վարվեք՝ օգտագործելով ShuBook APP-ը կամ iBouquiniste APP-ը։

--
Մանրամասն ձեռնարկ Android FBReader-ի համար
































back to top