ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks discussion

211 views
ՀայԳրակ > Գրքերի թվայնացում

Comments Showing 1-17 of 17 (17 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Marat (last edited Jun 27, 2013 12:22PM) (new)

Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 14 comments Mod
Եթե հանկարծ Ձեր մտքով անցնի օգնել գրքերի թվայնացման հարցում՝ ապագա անվճար հրատարակությունների համար, ՅԱՎՐՈՒՀՐԱՏ-ը մեծագույն սիրով կընդունի առաջարկը։)


message 2: by Araks (new)

Araks Ghahramanyan | 3 comments ուշացած քոմենթ ա, բայց ի՞նչ ա "պահանջվում" թվայնացմանն օգնելու համար:)


message 3: by Marat (last edited Mar 21, 2015 07:51AM) (new)

Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 14 comments Mod
Երբեք ուշ չէ, ուրախ եմ արձագանքելու համար։) Նայած ինչ եք նախնտրում։ Մի քանի տարբերակ կա։
1 - Գրքեր սքան անել
2 - Սքան արած գրքերը մաքրագրել - տեքստը համեմատել սքանի հետ ու բառերը շտկել word ֆայլի մեջ
3 - Սրբագրել գրքերը, այսինքն կարդալ արդեն մաքրագրված տարբերակները ու նշել վիրպակները՝ ուղղագրական, կետադրական
4 - տարածել գրքերը, այստեղ-այնտեղ ու բոլոր ծանոթներին պատմել գրքերի մասին ու իրենց հեռախոսներում ու պլանշեթներում ու ebookreader-ներում տեղադրել գրքերը։))


message 4: by Aramazd (new)

Aramazd Ghalamkaryan | 2 comments ես էլ կուզեմ օգնել, Մարատ ջան


message 5: by Marat (new)

Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 14 comments Mod
Արամազդ ջան, վերևում նշվող որ տարբերակին ես ավելի հակված։)


message 6: by Ruby (new)

Ruby Rue (rubyrue) | 1 comments Մարատ ջան, ես էլ կուզեմ օգնել` 2-րդ կամ 3-րդ կետով:


message 7: by Marat (new)

Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 14 comments Mod
Ruby, շնորհակալ եմ. Ֆեյսբուքում մենք ընկերնե՞ր ենք՞՞՞ ավելի հարմար ու արագ է ֆեյսբուքում կազմակերպելը ։)


message 8: by Sona (new)

Sona Petrossian | 2 comments Բարև ձեզ:

Ես ունեմ Վոնեգուտի Կապտամորուսը սքան արած տարբերակով, կարող եմ տրամադրել Ձեզ:


message 9: by Marat (new)

Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 14 comments Mod
Sona wrote: "Բարև ձեզ:

Ես ունեմ Վոնեգուտի Կապտամորուսը սքան արած տարբերակով, կարող եմ տրամադրել Ձեզ:"


Սոնա, ողջույն, շնորհակալ եմ շատ արձագանքի համար, «Կապտամորուսն» արդեն էլեկտրոնային գրքի տեսքով ունենք ։)


message 10: by Aramazd (new)

Aramazd Ghalamkaryan | 2 comments Մարատ ջան, 3-րդ ու 4-րդ կետերում նշվածներն իմ սրտով են, կփորձեմ օգնել։


message 11: by Araks (new)

Araks Ghahramanyan | 3 comments FineReader-ով սկան արած տեքստը կարգի բերելու փորձ ունեմ :) եթե փոքրիկ բան կա, որ կարող եմ նույն ձևով անել, ասեք, գործից ազատ ժամանակ ես էլ հանրօգուտ բանով զբաղվեմ :)


message 12: by Marat (new)

Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 14 comments Mod
Araks wrote: "FineReader-ով սկան արած տեքստը կարգի բերելու փորձ ունեմ :) եթե փոքրիկ բան կա, որ կարող եմ նույն ձևով անել, ասեք, գործից ազատ ժամանակ ես էլ հանրօգուտ բանով զբաղվեմ :)"

Արաքս, շնորհակալ եմ արձագանքի համար ու օգնելու պատրաստակամության համար։ Կոնտակտային ինչ որ տվյալներ կթողնեք (ֆեյսբուք, թվիթթեր կամ էլփոստ), ավելի օպերատիվ կազմակերպելու համար։)


message 13: by Araks (new)

Araks Ghahramanyan | 3 comments անհամեմատ օպերատիվ կլինի ՖԲով, ֆրենդ էնք էնտեղ)


message 14: by Mher (new)

Mher Khachatryan | 1 comments Բարև ձեզ։ Էլեկտրոնային գրքեր կարող պատրաստել նաև օգտվելով մեր նորաթուխ ուղեցույցից-http://upub.am/books/%d5%a7%d5%ac%d5%...


message 15: by a. (new)

a. | 1 comments Հարգելի Մարատ, ես նույնպես մեծ հաճույքով կցանկանայի օգնել ձեզ գրքերի թվայնացման հարցում առաջին և երկրորդ տարբերակներով։ ։)


message 16: by Marat (new)

Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 14 comments Mod
Արփինե, շնորհակալ եմ արձագանքելու համար։ Հիմա մենք խմբով Դանթեի Աստվածային կատակերգությունն ենք մաքրագրում, եթե ուզեք, կարող եք միանալ։ Եթե ֆեյսբուքում կաք, էնտեղ կգրե՞ք, ավելի օպերատիվ կազմակերպելու համար։)


message 17: by Heghine (new)

Heghine Barseghyan | 1 comments Պարոն Յավրումյան, եթե շատ ուշ չէ, ես մեծ սիրով ու պատրաստակամությամբ ուրախ կլինեմ օգնել։


back to top