Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

51 views
Գիտահանրամատչելի ընթերցումներ > Թեմատիկ ընթերցանություն: Գիտահանրամատչելի գրքեր:

Comments Showing 1-48 of 48 (48 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Davit (new)

Davit | 272 comments Ողջույն: Այս թեմայում եկեք հավաքվենք նրանցով, ովքեր ուզում/սիրում են կարդալ գիտահանրամատչելի գրականություն: Առաջարկվող գրքերը կարող են լինել ցանկացած գիտության բնագավառից, միայն թե լինեն հանրամատչելի (խնդրում եմ, բացառենք կեղծ և ոչ գիտական գրքերը): Գրքերի/մասնակիցների քանակից հետո կորոշենք քվեարկության ու ընթերցանության ժամկետների մասին:


message 2: by Davit (new)

Davit | 272 comments Ես առաջարկում եմ երկու գիրք :D

Առաջին գիրքը սեքսի ու սեռականության մասին ա, թե ինչ նշանակություն են ունեցել դրանք մարդու էվոլյուցիայում և ինչ դեր ունեն: Մեթ Ռիդլիի «Գենոմը» շատ եմ հավանում, ուզում եմ նաև էս մի գիրքն էլ կարդամ:
The Red Queen: Sex and the Evolution of Human Nature -- Matt Ridley

Իսկ երկրորդ գիրքը Power, Sex, Suicide: Mitochondria and the Meaning of Life -- Nick Lane, պատմում ա միտոքոնդրիումների` տարօրինակ բջջի հատվածների մասին, թե ոնց ա եղել, որ մեր սկզբնական բջիջների ու իրենց հնադարյան համագործակցությունը բերել ա ժամանակակից կյանքի այսպիսի ձևին (կարդացեք նկարագրությունը): (սրա մեջ սեքս չկա, մենակ սեռ ա :D)


message 3: by արմին (new)

արմին (tanamasi) Ես միանում եմ ։Ճ բայց դեռ առաջարկելու բան չունեմ
կընտրեմ եղածներից


message 4: by Gayane (last edited Jan 21, 2014 09:47PM) (new)

Gayane (goyushek) Էկեք Կարլ Սեյգան կարդանք, որովհետև :D

Billions & Billions: Thoughts on Life and Death at the Brink of the Millennium

կամ The Dragons of Eden: Speculations on the Evolution of Human Intelligence

Ես ավելի հակված եմ The Dragons of Eden-ին, չնայած շատ հին ա, 1977-ին ա թողարկվել։


message 5: by Gayane (new)

Gayane (goyushek) Իսկ եթե լուրջ, Carl Sagan-ը շատ հավես ա գրում, Հոքինգից հետո ամենաշատն իրեն եմ սիրում գիտահանրամատչելիից։ Լավ հումորով ա, ու նույնիսկ հին թվերի համար լավ տեսություններ էր առաջարկում։


message 6: by Davit (new)

Davit | 272 comments Հա էլ եմ հին թվերի պահով մտածում: 1977 թիվը մեր համար շատ հինոտ չի՞ կյանքի ու էվոլյուցիայի մասին ենթադրությունների համար (ես մենակ կյանքի պահով կարամ ենթադրեմ :))):


message 7: by Gayane (new)

Gayane (goyushek) Դե Cosmos-ն էլ էր շատ հին, բայց լավ կարդացվում էր։ Եթե էվոլյուցիա ա գրքի թեման, չեմ կարծում, որ շատ հնացած տեսություններ լինեն։ Էդ ֆիզիկան ա, որ ամեն տարի թարմանում ա։


message 8: by Davit (new)

Davit | 272 comments Իյա, ոնց չեն կարա հնացած լինեն :D Էդ թվերին նոր մոլեկուլային կենսաբանության ծնունդը եղավ, իսկ էսօրվա էվոլյուցիայի գլխավոր մեթոդը մոլեկուլյար-գենետիկականն ա, այնպես որ լավ էլ հնացած էվոլյուցիա ենք կարդալու :D


message 9: by Gayane (new)

Gayane (goyushek) Ճիշտ ես, բայց հին բաներ կարդալն էլ ա հավես :D


message 10: by Davit (new)

Davit | 272 comments Հա, ուղղակի հին բաները ոնցոր սայ-ֆայ լինեն :D


message 11: by արմին (new)

արմին (tanamasi) Հա, հին բաներն էլ գիտության պատմություն կատեգորիայում տեղավորենք էլի մտքում ։Ճ


message 12: by Sona (new)

Sona Petrossian | 107 comments ես էլ եմ միանում, բայց էս անգամը ոչ մի բան չեմ առաջարկի ու կընտրեմ առաջարկածներից :))


message 13: by Gayane (new)

Gayane (goyushek) Հոքինգ ես էլ կկարդամ մեծ հաճույքով ^_^


message 14: by Davit (new)

Davit | 272 comments Հե՜յ, ես էլ Հոքինգ կկարդամ *-*
Մենակ սպասեմ մինչև փետրվարի սկիզբներ ու դնեմ քվեարկության :D


message 15: by Nelly (last edited Jan 25, 2014 01:16AM) (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Հոքինգին ես էլ մեծ հաճույքով կմիանամ: Չնայած Սեյգանին էլ եմ սիրում ^_^

Մեկ էլ գիտահանրամատչելիների թվին պատմական / հնէաբանական գրականությունն էլ ա մտնում, չէ՞: Եթե հա, մի երկու առաջարկ կարող եմ պեղել, միգուցե հետաքրքրի ինչ-որ մեկին


message 16: by Gayane (new)

Gayane (goyushek) Հա՜, ես կուզենամ, Նել։

Բացի դրանից եթե ացտեկական, եգիպտական (և ուրիշ․․ ըըը․․․ տեղերի) պատմության լավ գրականություն առաջարկեք, էդ էլ կկարդամ։


message 17: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ամերիկայի զավթման մասին պատմականորեն գրագետ ու որքան հասկանում եմ բավականին մանրակրկիտ ու հետաքրքիր մի բան գտա` The Conquest of New Spain: Ռեվյուները լավն են, ացտեկներն էլ ներկա ;)


message 18: by Davit (new)

Davit | 272 comments Հաա՜, պատմություն չեմ սիրում, բայց նախակոլումբյան Ամերիկան սիրում եմ :33


message 19: by Davit (new)

Davit | 272 comments Ու քանի որ դուք պատմություն հիշացրեցիք, մի գիրք էլ ես ավելացնեմ, որ վաղուց ուզում եմ կարդամ, բայց միշտ չեմ կարդում :D
Guns, Germs, and Steel: The Fates of Human Societies -- Jared Diamond: Հույս ունեմ, գրքերի քանակով չափը չանցա :D


message 20: by Davit (new)

Davit | 272 comments և ևս մի մոռացած հարց: Ձեր կարծիքով ինչքա՞ն ժամանակ արժե թողել քվեարկությունը ու ինչքա՞ն ժամանակում կարդանք-վերջացնենք:


message 21: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Դավիթ, Jared Diamond-ի էդ գիրքը հենց ուզում էի առաջարկել, բայց դեռ կասկածում էի :) ուխ, հավես ա լինելու:

Քվեարկությունը երևի էլի մի շաբաթ բաց մնա, իսկ ժամկետը միգուցե ընտրված գրքից ելնելո՞վ որոշենք: Թեմատիկ ընթերցցումների մասին Բյուրակնի առաջարկն էր`

«Օրացուցային խիստ կանոնակարգման չի ենթարկվի: Այսինքն, կարելի է վերցնել որևէ գիրք, որը, օրինակ տասը հատոր ունի և մի տարի ժամանակ դնել ամբողջը կարդալու համար: »


message 22: by Gayane (new)

Gayane (goyushek) Ես եվրոպական պատմությունից վախենում եմ, շատ խառն ա :D


message 23: by Davit (new)

Davit | 272 comments Նելլի, իսկ չգիտե՞ս, լավն ա՞ էդ գիրքը, ես միշտ պատմությանը վախով եմ վերաբերվում :D: Դե հա, խիստ ժամկետներ չէ, բայց գոնե մոտավոր ժամկետներ պետք են չէ՞, որ քննարկենք, խոսանք գրքի մասին և այլն: Լավ, ուրեմն ընտրվելուց հետո կորոշենք:


message 24: by արմին (new)

արմին (tanamasi) ես առաջարկում եմ՝ երկու֊երեք ամիս, կախված մեծությունից֊բարդությունից

ու հա՝ մի շաբաթը քվեարկության լրիվ օկ է։
ու եկեք գրքերի ցուցակը պահենք, որ հերթով ընտրենք֊կարդանք ։Ճ


message 25: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Դավիթ, այ ես էլ դեռ չեմ կարողացել ռեվյուների հիման վրա հասկանալ, լավն ա, թե` չէ: Quora.com-ում էին խորհուրդ տվել ընդհանուր կրթության ու զարգացվածության համար, բայց դե որքանով հիմնավորված տեղեկություններ են գրքում` դեռ պետք ա հասկանալ


message 26: by Gayane (new)

Gayane (goyushek) Ես հիմա հաղորդում եմ նայում, որտեղ մի ֆիզիկոս խոսում ա holographic reality-ի մասին, ինչը մի հատ mindfuck ա (pardon my French)։ Խայտառակ հետաքրքիր կոնցեպտ ա, նենց որ մի հատ էլ առաջարկություն, Leonard Susskind-ից․

An Introduction To Black Holes, Information And The String Theory Revolution: The Holographic Universe


message 27: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Susskind-ը վերջն ա, ի դեպ: Ամուսինս ժամանակ առ ժամանակ իրա լեկցիաներն ա նայում, ես էլ ականջի տակով լսում եմ: Նենց որ հա, քանի որ գիրք ունի, արժի կարդալ


message 28: by Gayane (last edited Jan 25, 2014 08:05AM) (new)

Gayane (goyushek) Իրեն ի դեպ էդ հոլոգրաֆիկ իրականության մտքին Ստիվեն Հոքինգի մի լեկցիա ա հանգեցրել 1981 թվին, black hole-երի մասին։


message 29: by Gayane (new)

Gayane (goyushek) Մի քիչ սխալ ձևակերպեցի․ Հոքինգի լեկցիան 81 թվին էր, իսկ հոլոգրաֆիկ իրականության տեսության սկիզբը 1993-ն ա։


message 30: by Gayane (new)

Gayane (goyushek) Դե հա, վերջերս տենց գիրք ես կարդացել :) Susskind-ը string theory-ի հիմնադիրներից ա։


message 31: by [deleted user] (new)

Ես ինչպես միշտ ուշացած միանում եմ: Գիտահանրամատչելի հազար տարի ա չեմ կարդացել, ու հիմա ահավոր հավես կա ^_^


message 32: by Davit (new)

Davit | 272 comments Հեչ էլ ուշացած չես միանում :D Դեռ նոր ենք սկսում :Դ


message 33: by [deleted user] (new)

բայց մեկ ա ինձ ուշացած եմ զգում :D հա, փաստորեն դեռ քվեարկություն էլ չի եղել


message 34: by Davit (new)

Davit | 272 comments Չսպասեցի մինչև փետրվարի մեկ ու մի քիչ շուտ հարցումը բացեցի: Ահա հղումը, եթե իհարկե ինչ-որ մեկին հրավերը չի հասել :D
https://www.goodreads.com/poll/show/9...


message 35: by Gayane (new)

Gayane (goyushek) Ժամանակը չի՞ նոր գիրքը ընտրելու :)


message 36: by Davit (new)

Davit | 272 comments :D Չէ դեռ, սպասեք մինչև մարտի կես, որ ես էլ վերջացնեմ նոր :D


message 37: by արմին (new)

արմին (tanamasi) ես էլ ։Ճ


message 38: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
նոր վերջացրեցի գիրքն, ի դեպ: Վերջերում հավես էր, ոնց որ Contact-ի նախաբան լիներ:

Զատո ես հիմա գիտեմ, որ եթե շիմպանզեների ներվերի հետ երկար խաղալ, իրանք հայհոյանքներ կհորինեն.

« Lana, in a moment of creative annoyance, called her trainer "You green shit." »


message 39: by Gayane (new)

Gayane (goyushek) Հա՜, հայհոյանքները վերջն էին :D


message 40: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Նոր գիրք չե՞նք ընտրելու, ասում եք


message 41: by Gayane (new)

Gayane (goyushek) Հա՜, նոր գիրք։


message 42: by Davit (new)

Davit | 272 comments Հա, անպայման ընտրեք նոր գիրք, ես փաս, ոչ գիրք եմ կարում կարդամ, ոչ վերջացնեմ, ոչ էլ հավես կա :(


message 43: by Gayane (new)

Gayane (goyushek) Ok, դե առաջարկեք, էրեխեք։ Ես հլը տարբերակ չունեմ, վաղը կմտածեմ։


message 44: by Gayane (new)

Gayane (goyushek) Էս իմ առաջարկները․

Brian Greene - The Elegant Universe: Superstrings, Hidden Dimensions, and the Quest for the Ultimate Theory

Գրինի գրքերից դեռ չեմ կարդացել, բայց սերիաներից եմ նայել, ու հետաքրքիր մոտեցումներ ունի։

Douglas Adams - Last Chance to See

Hitchhikers-ի ֆեներին հատկապես կհետաքրքրի :)


message 45: by Gayane (new)

Gayane (goyushek) Ես էլ դեմ չեմ լինի Հոքինգին, արդեն կարոտել եմ։


message 46: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
դե եկեք vote անենք շուտով: Ես էլ եմ Հոքինգ ուզում կակ ռազ :D


message 47: by արմին (new)

արմին (tanamasi) հեյ֊հեյ, արդեն ամառն ա գալիս, չսկսե՞նք ընտրել ։Ճ


message 48: by արմին (new)

արմին (tanamasi) էդ դեպքում ես առաջարկում եմ բոլոր առաջարկված ու չընտրված գրքերը էլի մտցնել քվեարկության մեջ ու բնականաբար ավելացնել նորերը

ի՞նչ գրքերի առաջարկներ կան


back to top