Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
This topic is about
The Drawing of the Three
Ֆանտաստիկ ընթերցանություն
>
The Dark Tower - 2 - The Drawing of the Three
date
newest »
newest »
message 1:
by
Gayane
(new)
-
rated it 5 stars
Mar 02, 2014 12:24PM
Բարի գալուստ The Dark Tower-ի երկրորդ գիրք` The Drawing of the Three: Ստեղից սկսվում ա ողջ "զվարճանքը"։ Բարի ընթերցանություն։
reply
|
flag
Հիմա որ դեռ երրորդն եմ կարդում, որը ոնց որ հենց երկրորդի գործողությունների այլընտրանքային տարբերակը լինի կամ այլ տեսանկյունից դիտման, այլ ձևով արժեքավորման (դեռ կեսերն եմ, գուցե հետո այլ մտքեր էլ ծագեն), մտածում եմ Քինգի ուղեղի ու երևակայության մասին: Մարդը կարող էր, չէ՞, հեշտուհանգիստ նույնագիծ շարունակել, նոր արկածներ հորինել, բայց, չէէ, ինքը նորից վերադառնումէ հնին, բարդացնում վիճակը, ստիպում արդեն իսկ փակված էջերը նորից բացել, նոր տեսանկյունով դիտարկել:
Երրորդ գրքի առաջին կեսը ես մի շնչով եմ կարդացել, մի օրում, սաղ գործերս կողքի էի թողել, այ տենց տանում էր։
Հա, ինձ էլ սկսել է տանել, բայց ստիպված եմ հետևել օրվա գրաֆիկիս, թեև այն շաաատ փոփոխուն է: ՃՃՃՀա, մի բան էլ, գրքերում ամեն բան մտածված է, ընթերցողի համար արված է առավելագույնը. ոչ միայն հետաքրքիր սյուժե, ինտրիգներ, գաղտնիքներ, փիլիսոփայական ու միֆական շերտեր, այլև պարզ թվացող բաներ, որ իրականում շատ կարևոր են. յուրաքանչյուր մաս հնարավորինս փոքրածավալ է, իսկ եթե ի համեմատություն՝ մեծածավալ է ստացվում որևէ մեկը, ապա մյուսը անպայման շատ ավելի կարճ է՝ մնացած միջին չափերի հետ համեմատած: Նույնն էլ պարբերությունները: Այդ ամենն արված է, որ աչքը չհոգնի, որ ընթերցանությունը հնարավորինս թեթև լինի, ակնահաճո:
Այ, այսպես են բեսթսելլեր գրում: ՃՃ
Ահա, Քինգը բեստսելլերներ գրելու վարպետության դասեր կարող է տալ, շատ մանրուքներ հաշվի է առնում, ինչն էլ ընթերցանությունը հեշտացնում ու հետաքրքրացնում է: Ընդհանրապես, որքան ուզում են շատերը բողոքեն, որ գրականությունը չպետք է որևէ օրենքների ենթարկվի, ու գրելու պրոցեսը պիտի ինտուիտիվ լինի, ոչ թե մտածված, բայց փաստը մնում է փաստ` գրագետ կառուցված ու մեխանիկական մասերով մտածված գրքերը շատ ավելի հաճելի է կարդալ, քան չկարգավորված մտքի թռիչքները:
Ցանկացած շատ փորձառու գրող այդ նրբությունների մեծ մասն արդեն յուրացրել է, ու գրելիս դրանք հաշվի առնելն այնքան էլ բարդ չէ, իսկ դեռ այդքան փորձ չունեցողները կարող են մտքի թռիչները գրառել, ապա շատ երկար մշակել: ՃՃ
Նախ ասեմ, որ անտանելի լավն էր էս գիրքը: Չեմ էլ զգացել, թե մի օր ոնց 40%-ից ավելին կարդացի: Gunslinger-ը մի տեսակ շատ ատմոսֆերիկ էր, հետն էլ մինչև Քինգի բառապաշարին սովորեցի, արդեն գիրքը պրծավ: Իսկ էս երկրորդում իր աճը շատ ա զգացվում, զգացվում ա, որ էլ սկսնակ գրող չի:Էս գրքում լիքը հարցերի պատասխաններ ստացա ու լիքը հարցեր առաջացան, որոնց համար ես էլ կգնայի Ռոլանդի հետևից, որ տեսնեի էդ աշտարակում ինչ կա:
Հա, ի դեպ, Ռոլանդի մասին: Ինչ անզգացմունք ու չոր էակ ա, որ իրա ճանապարհին ամեն ինչ ու ամեն մեկին կթողի:
Ես գիտեմ, որ Ջեյքը էլի հետ կգա, բայց իր մահվան համար Ռոլանդին չեմ ների: Ինքը նույն բանն էլ կաներ Էդդիի հետ ու ցանկացածի, մենակ թե հասներ էդ գրողի տարած աշտարակին:
Ռոլանդն իր պատճառներն ունի տենց լինելու, բայց էդ առիթ չի, որ տեղ-տեղ իրեն չատեի։ Ու Էդդիի վերաբերմունքն էլ Ռոլանդի նկատմամբ էդ կտրվածքով հեչ զարմանալի չի։Մի տեղ ասել եմ, որ Ռոլանդը մենակ ու Ռոլանդը մարդկանց հետ լրիվ ուրիշ ա։
Գայանե՛, չե՞ս կարող երրորդ գրքի համար էլ էջ բացել: Արդեն երևի մի քանիսը ավարտել են, ով էլ չի ավարտել, այդ էջ չի մտնի:
Մեկ էլ սերիան կարդալուց ուժեղ ուզում էի Նյու Յորքում ապրել, սաղ փողոցները, թաղամասերն իմանալ, որովհետև հետո լիքը ֆոկուսներ ա անում Քինգը, էդ իմանալով ավելի հետաքրքիր experience կլիներ։Google Maps-ով էի կարդում ^_^
Դե, հա, նենց չի որ ես միարժեքորեն եմ Ռոլանդին ատում, պահեր կա, որ ինքն ինձ դուր ա գալիս ու շատ... Ես արդեն երրորդ դռան մոտ եմ։ ^_^
Բարև, հայեր: Ո՞նց եք: Ես վերջացրի երրրորդ գիրքը: Սպասում եմ, որ համապատասխան թեմա բացեք ու գրեմ կարծիքներս:
Լավ հիշացրիր, հեսա մյուսի թեման բացեմ, Արմինեն սկսի սփոյլել :DՀա, ստեղ լիքը քննարկելու բաներ կան, լիքը նոր հարցեր, բան։
Ողջույն *-* Արմինի գրածից ես էլ եկա :D Հասել եմ մոտ մի 2/3ը արդեն արագ կարդում եմ, մոտիվացիաս բացվել ա ոնցոր :D Շատ լավնա, Ստվերների տիկինից վախենում եմ :D Սպասում եմ, տենսեմ երրորդ դուրս բերվածն ովա :D
հեհե ։Դ տես֊տես ով ա ։Պ
ի՞նչ վարկածներ ունես
Հա, ստվերներից ես էլ էի վախենում ։Ճ
համ էլ ինչ էիք խեղճ Էդիին կպնում, էդ ծոծյայի լեքսիկոնը ավելի սարսափելի ա, քան Էդիինը ։Դ
Արմին, իսկ դու հասկացել ե՞ս արդեն, թե երրորդ դուռն ինչ հետևանքներ ա ունենալու ;) Հա կամ չէ։Իմ համար գրքի առաջին երկու անակնկալները Ռոլանդի՝ մատեր կորցնելն էր ու էն փաստը, որ արևելք-արևմուտքը խառն ա Ռոլանդի աշխարհում։ Ես որ գիրք եմ կարդում, սիրում եմ պատկերացնել, որ եթե էսինչ կողմ ա շարժվում հերոսը, ուրեմն, ասենք, ծովն իրա էսինչ կողմը պիտի լինի։ Տենց սիրուն կարդում եմ իմ համար, Ռոլանդը հյուսիս ա գնում, ծովն էլ Արևմտյան ա կոչվում, ուրեմն պիտի իրա ձախ կողմում լինի։ Մեկ էլ հա սկսում ա ասել, որ ծովն իրա աջ կողմում ա :D Ուղեղս կախվեց, գուգլ արեցի, պարզվեց, որ Քինգը հատուկ ա արել, արևելքն ու արևմուտքը տեղերով փոխված են (A Song of Ice and Fire-ի Daenerys-ը կուրախանար էդ փաստի վրա :D): Այսինքն, Ռոլանդի աշխարհում ոչ միայն ժամանակն ա անհասկանալի, այլ նաև տարածությունը։
Մեկ էլ էն դիդ-ա-չիկ, դադ-ա-չումերը չնայած կենդանիներ էին, բայց անընդհատ ասոցացնում էի Քինգի մյուս գործի "արարածների" հետ․ https://www.youtube.com/watch?v=FlmdH...
Բայց ամբողջ Dark Tower սերիայի ամենածիծաղալու դրվագը եղել ա ու միշտ կլինի էն, որ Ռոլանդը զենքով դեղատուն թալանեց էժան անտիբիոտիկների համար, ու էդ հերիք չի, մի հատ էլ վճարեց թանկարժեք ժամացույցով :D
Էդ արևելք-արևմուտքի պահերը շուտ էլ էիր ասել, բայց ես տենց բաներին էդքան էլ ուշադիր չեմ լինում :Դ Ես համարյա հասնում եմ երրորդ դռանը :3Մի բան էի մոռացել դրա համար գրեցի, ինձ թվումա (ու քինգն էլա ասում), որ ինքը գրումա չիմանալով հետո ինչա լինելու, ոնցոր brainstorming անի, մտքին եկածը սիրուն գրի ու հետո նոր մտածի թե էդ ամեն ինչը ոնց կապի ընդհանուր պատմության հետ, որ տրամաբանական շղթա ստացվի, հակասություններ չլինեն և այլն:
Դե համարյա բոլոր սերիաներով գրքերն էլ տենց են :D Ուղղակի Քինգի մոտ հատկապես շատ խառն ա։Ինքը սերիան գրելու համար մարդ էր վերցրել աշխատանքի՝ Robin Furth, ով հետևում էր, որ սխալներ չլինեն ընդհանուր պատմությունում, դետալներին էր ուշադրություն դարձնում, բան, Քինգին ասում էր՝ սենց չես կարա անես, որովհետև էն մի գրքում արդեն սենց բան էր էղել։ Էդ կնիկը երևի Dark Tower-ի մասին ավելի շատ բան գիտի, քան հենց Քինգը :D
Stephen King's The Dark Tower: The Complete Concordance
Բայց հինգերորդ գրքից արդեն կզգաք, որ պատմությունը տեղն ա ըհնկնում։ Քինգը 5, 6, 7-րդ գրքերն արագ, իրար հետևից ա գրել, նենց որ էդ զգացողությունը Wolves of the Calla-ից կանցնի։
Դե մեկա էս ամսվա ընթերցանությունն արդեն ավարտվել ա, հիմա պետքա սա քննարկենք ու երրորդից սփոյլ չանենք :D
Ժող, ես սպասում եմ, թե երբ կբացեք երրորդի թեման: Ես դեռ չորրորդը չեմ սկսել, որպեսզի էն մնացածն վարատեմ, նոր անցնեմ չորրորդին, թեև երրորդն այնպիսի տեղում ավարտվեց, որ ստիպում էր արագ գտնել չորրորդ գիրքն ու սկսել ընթերցանությունը:
Արմինե, բայց ինչքան գիտեմ չորրորդը երրորդի շարունակույթւոնը չի այլ հսկա flashback ա դեպի անցյալ :D Էդպես չի՞, Գայանե
Ինձ թվում ա, էդ ֆլեշբեքերի պատճառով ես չորրորդ գիրքը չեմ սիրի :\ Իսկ ինչքան ֆլեշբեք ա՞ մինչև էլի իրա Կուրտ, Մարտին և այլն, թե մինչև դեպի աշտարակը ուղղվել որոշելը (եթե այդպիսին եղել ա), թե երկուսն իրար հետ:
Նու, սենց ասեմ, ֆլեշբեքը շատ խիստ կապված ա ներկա իրադարձությունների հետ, նենց չի, որ անկապ տեղը անցյալն ա հիշվում։ Ավել բան չեմ ուզում էլ ասել։
Դավիթ, ես դեռ ծանոթ չեմ չորրորդին, ուղղակի երրորդն այնպիսի տեղում ավարտվեց, որ միանգամից շարունակություն էր պահանջում: Ոչ թե այնպես, ինչպես առաջին ու երկրորդ գրքերը, որ պարզ էր, լինելու է շարունակություն, բայց ինչ-որ վերջնահանգման էր եկել:Հուսամ, որ արագ կվերջացնեմ մյուս գրքերս, որ անցնեմ չորրորդին:
Books mentioned in this topic
Stephen King's The Dark Tower: The Complete Concordance (other topics)Wolves of the Calla (other topics)


