Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

23 views
Հունվար 2016 > Ամանորյա գրքի ընտրություն

Comments Showing 1-5 of 5 (5 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by արմին (last edited Dec 11, 2015 02:52AM) (new)

արմին (tanamasi) Բարև գրքասերներ :)
Արդեն առաջարկում ենք հունվարին կարդալու գիրքերը, և ես առաջարկում եմ տոնական ընթերցանություն անել։
Մինչև ամսի 17-ն առաջարկում ենք ամանորյա գրքեր, որոնց մեջ Նոր Տարի է կամ սուրբ ծնունդ։ Ես հենց նոր բացահայտեցի, որ Ամանորյա լավ գրքերը ավելի շատ են, քան ես սպասում էի՝ Թոլկին, Բրեխտ, Ագաթա Քրիստի, բնականաբար՝ Դիկենս, Անդերսեն, Պրատչետ և այլն։ Այս ցուցակն էլ մեզ օգնական՝ https://www.goodreads.com/list/show/4...

Գնացինք ։)


message 2: by Garnik (new)

Garnik | 14 comments Տառակեր չեմ: Ուղղակի Ձեր գրածը կարդալուց հասկացա, որ ուղղագրության ու կետադրության հետ խնդիրներ չունեք: Բայց ապշած եմ՝ ինչպես կարելի է գրել "Նոր Տարի" և "սուրբ ծնունդ" (ենթադրելով, դիցուք, որ հավանաբար աթեիստ եք :) ): Ներեցեք թեմայից էդքան շեղվելու համար, ուղղակի չդիմացա:
Գրքերից, օրինակ Դիկենսի "A Christmas Carol"-ը չեմ կարդացել, ու ընդհանրապես, ձեր նշած ցանկում շատ գրքեր հետաքրքրեցին:


message 3: by արմին (new)

արմին (tanamasi) Դե ես սկզբից ուզում էի Նոր Տարվա մասին գրել մենակ, հետո տեսա, որ գրքերի իմ գտած ցանկերում Քրիսթմաս ա գրած, ու մտածեցի՝ բա որ ասեն Նոր Տարի ես գրել, բայց ցուցակը Քրիսթմասի ես տալիս, ու ավելացրեցի սուրբ ծնունդը։ Տենց մի տառակերությունից խուսափելով ընկա մյուսի մեջ ։Պ ։Դ
իսկ ուղղագրությունն ու կետադրությունը բազային գրագիտությանս ստուգո՞ւմն էր ։Դ


message 4: by արմին (new)

արմին (tanamasi) ես ուզում եմ առաջարկել The Lion, the Witch, and the Wardrobe, բայց ինքը The Chronicles of Narnia-ի առաջին գիրքն ա։ Ամեն դեպքում կառաջարկեմ ։Ճ
ու մյուսը՝ The Latke Who Couldn't Stop Screaming: A Christmas Story Lemony Snicket-ից ։Ճ անունը արդեն հավեսն ա, Սնիքեթ էլ չեմ կարդացել, բայց, ինչպես արդեն մեր խմբում ավանդույթ ա դարձել գրել, միշտ ուզել եմ։


message 5: by արմին (new)

արմին (tanamasi) Քվեարկո՜ւմ ենք։
Գրքերը քիչ են, ընտրությունը պետք ա, որ հեշտ լինի ։Ճ
https://www.goodreads.com/poll/show/1...


back to top