Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2021
>
Նորից սկսում ենք. մարտ 2021
date
newest »

Ես միանգամից առաջարկեմ.
Beloved
Էս գիրքը արդեն չորս ամիս պահարանումս լռված սպասում ա կարդացվելուն։ Դասական ի վերջո ու եթե չեմ սխալվում առաջին սև կին նոբելյանակիրը. հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ ունի ասելու։
Beloved
Էս գիրքը արդեն չորս ամիս պահարանումս լռված սպասում ա կարդացվելուն։ Դասական ի վերջո ու եթե չեմ սխալվում առաջին սև կին նոբելյանակիրը. հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ ունի ասելու։

Անկեղծ, անչափ ուրախ եմ, որ քննարկումների այս ֆորմատը վերսկսվելու է: Ես նույնպես առաջին անգամ եմ մասնակցելու. անհամբեր սպասում եմ🙃
Միակ կանոնը դեդլայններին հետեւելն ա, քննարկելիս էլ սփոյլերների մասին զգուշացնելը։ Մնացածը ազատ, ոնց ուզում կարդում ենք, ոնց ուզում, քննարկում ենք։

Իսկ առաջարկվող գիրքը ինչ-որ կատեգորիայի գիրք ա՞, թե՞ ցանկացած։
Beloved ես էլ հավեսով կկարդամ։
Քանի որ երկարատեւ ընդմիջումից հետո ենք նորից սկսում, ապա առայժմ ցանկացած գիրք ընդունվում է։ Հետո եթե հոգնենք, կսկսենք կատեգորիաներով կարդալ :)

Առաջարկում եմ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կողմից 2011֊ին հրատարակված **Changing Identities: Armenia, Azerbaijan, Georgia**֊ն կարդալ։ Էսսեների ժողովածու է, 270 էջ։ Ես pdf տարբերակն ունեմ, բայց դեռ չեմ կարդացել։

Առաջարկում եմ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կողմից 2011֊ին հրատարակված **Changing Identities: Armenia, Azerbaijan, Georgia**֊ն կարդալ։ Էսսեների ժողովածու է, 270 էջ։ Ես pdf տարբերակն ունեմ, բայց..."
Շատ հետաքրքրեց, հայերեն թարգմանությամբ կա՞։

Ի՞նչ կարծիքի եք, կարո՞ղ ա մի քիչ շուտ սկսենք քվեարկությունը։ Ասենք էսօրն էլ թողնենք առաջարկների համար, վաղվանից քվեարկենք (ես անհամբեր եմ :-D)
Victor Gyulnazaryan wrote: "Barev dzez! Vortegh en qviarkum? iOS-i tsragrits hnaravor e?"
Հետևեք հղմանը. https://www.goodreads.com/poll/show/2...
Հեռախոսային հավելվածներով լավ չի աշխատում, համակարգչով փորձեք։
Հետևեք հղմանը. https://www.goodreads.com/poll/show/2...
Հեռախոսային հավելվածներով լավ չի աշխատում, համակարգչով փորձեք։

Առաջարկում եմ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կողմից 2011֊ին հրատարակված **Changing Identities: Armenia, Azerbaijan, Georgia**֊ն կարդալ։ Էսսեների ժողովածու է, 270 էջ։ Ես pdf տարբերակն ունեմ, բայց..." ինձ կուղարկե՞ք էսսեների ժողովածուն։
Բարով միացաք Տիգրան։
Ձեր նախընտրած գրքի օգտին կարող եք քվեարկել իմ վերեւի գրառման հղմամբ (միայն արագացրեք, մի ժամից քվեարկությունը կավարտվի):
Ինչ վերաբերում է գեղարվեստական եւ ոչ գեղարվեստականին, ապա խումբն ի սկզբանե բացվել է որպես գեղարվեստական ընթերցանության խումբ (եթե ուշադիր նայեք, խմբի կատեգորիան գեղարվեստական է): Պարզապես քանի որ երկարատեւ ընդմիջումից էինք հետո էինք սկսում, այս անգամ ավելի ազատ էր գրքերի առաջարկները։ Մյուս ամսվանից կոնկրետ սահմանափակումներ կմտցվեն։

Քվեարկությունն էսօր դեռ շարունակվում ա, ժամային գոտիները խառնել էի, կներեք։ Բայց վերջին տվյալներով Beloved-ը հաղթում ա։ Երեկոյան կտեսնեք արդյունքները, նոր թեմա կբացեմ։
Books mentioned in this topic
Void Fate (other topics)The Blind Assassin (other topics)
Beloved (other topics)
Ողջու՜յն,
բազմաթիվ խնդրանքներից հետո որոշեցինք վերակենդանացնել մեր հին ու բարի ընթերցանության ակումբը։ Քանի որ մի քիչ ուշ ենք սկսում հիմա, մեր հիմնական օրերը մի քիչ փոփոխության կենթարկվեն, բայց մյուս ամսվանից նորից հետ կգանք կանոնների մեջ նշված օրերին։
Ուրեմն. այս թեմայում գրեք գրքերի ձեր առաջարկները մինչև փետրվարի 17-ը ներառյալ։ Փետրվարի 18-ից-ից 22-ը կքվեարկենք։ Փետրվարի 23-ին հայտարարվի ընտրված գրքի անունը։ Կփորձենք այն գտնել մինչև փետրվարի 28-ը, մարտի 1-ից կսկսենք կարդալ ու քննարկել, իսկ մարտի վերջին գուցե նույնիսկ Զում հանդիպում կազմակերպենք կարդացածը քննարկելու (դե հիմա արդեն տեխնոլոգիական առաջընթաց կա, մենք էլ սովորել ենք առցանց հանդիպումներին :) )։
Հրավիրեք ձեր ընկերներին ու տեղեկացրեք, որ նորից սկսում ենք։