Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

108 views
2021 > Նորից սկսում ենք. մարտ 2021

Comments Showing 1-41 of 41 (41 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Byurakn (last edited Feb 17, 2021 09:10AM) (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Թարմացում։ Հեռուստադիտողների (դե ես էլ հետը) խնդրանքով օրերը մի քիչ փոփոխվել են, որ շուտ սկսենք ու մարտի 1-ից սկսենք կարդալ։

Ողջու՜յն,
բազմաթիվ խնդրանքներից հետո որոշեցինք վերակենդանացնել մեր հին ու բարի ընթերցանության ակումբը։ Քանի որ մի քիչ ուշ ենք սկսում հիմա, մեր հիմնական օրերը մի քիչ փոփոխության կենթարկվեն, բայց մյուս ամսվանից նորից հետ կգանք կանոնների մեջ նշված օրերին։

Ուրեմն. այս թեմայում գրեք գրքերի ձեր առաջարկները մինչև փետրվարի 17-ը ներառյալ։ Փետրվարի 18-ից-ից 22-ը կքվեարկենք։ Փետրվարի 23-ին հայտարարվի ընտրված գրքի անունը։ Կփորձենք այն գտնել մինչև փետրվարի 28-ը, մարտի 1-ից կսկսենք կարդալ ու քննարկել, իսկ մարտի վերջին գուցե նույնիսկ Զում հանդիպում կազմակերպենք կարդացածը քննարկելու (դե հիմա արդեն տեխնոլոգիական առաջընթաց կա, մենք էլ սովորել ենք առցանց հանդիպումներին :) )։

Հրավիրեք ձեր ընկերներին ու տեղեկացրեք, որ նորից սկսում ենք։


message 2: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ես միանգամից առաջարկեմ.

Beloved
Էս գիրքը արդեն չորս ամիս պահարանումս լռված սպասում ա կարդացվելուն։ Դասական ի վերջո ու եթե չեմ սխալվում առաջին սև կին նոբելյանակիրը. հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ ունի ասելու։


message 3: by Tatev (new)

Tatev Vardapetyan | 10 comments Beloved-ին մի հատ մեծ + համ էլ պատվիրել եմ, հույս ունեմ` մինչև էտ կհասնի


message 4: by Arpinè (new)

Arpinè Beloved-ը առանց երկմտելու կասեմ, որ 20-րդ դարի լավագույն ստեղծագործություններից մեկն է: Մի վեպ, որը էնքան շատ թեմաներ է արծարծում մի պատմության օրինակով: Ստրկություն, թվացյալ դեմոկրատրիա...


message 5: by Varduhi (new)

Varduhi Hovhannisyan (dreamitsfree) | 3 comments Ինչ հավես է, առաջին անգամ եմ մասնակցելու, երևի ինչ էլ ընտրեք կկարդամ, համենայնդեպս արդեն Beloved-ը գտնեմ


message 6: by Arpi (new)

Arpi Ghazarian (arpisoleil) | 1 comments Ողջույն բոլորին 😊
Անկեղծ, անչափ ուրախ եմ, որ քննարկումների այս ֆորմատը վերսկսվելու է: Ես նույնպես առաջին անգամ եմ մասնակցելու. անհամբեր սպասում եմ🙃


message 7: by Vahèk (new)

Vahèk | 2 comments Աչքիս ես էլ միանամ: Բյուր ի՞նչ կանոններով եք՞ կարդում:


message 8: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Միակ կանոնը դեդլայններին հետեւելն ա, քննարկելիս էլ սփոյլերների մասին զգուշացնելը։ Մնացածը ազատ, ոնց ուզում կարդում ենք, ոնց ուզում, քննարկում ենք։


message 9: by Tatevik (new)

Tatevik | 23 comments Բարև Ձեզ,
Իսկ առաջարկվող գիրքը ինչ-որ կատեգորիայի գիրք ա՞, թե՞ ցանկացած։
Beloved ես էլ հավեսով կկարդամ։


message 10: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Քանի որ երկարատեւ ընդմիջումից հետո ենք նորից սկսում, ապա առայժմ ցանկացած գիրք ընդունվում է։ Հետո եթե հոգնենք, կսկսենք կատեգորիաներով կարդալ :)


message 11: by herbmarium (new)

herbmarium (mariamyeghiazaryan) | 6 comments Բարի օր,

Առաջարկում եմ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կողմից 2011֊ին հրատարակված **Changing Identities: Armenia, Azerbaijan, Georgia**֊ն կարդալ։ Էսսեների ժողովածու է, 270 էջ։ Ես pdf տարբերակն ունեմ, բայց դեռ չեմ կարդացել։


message 12: by Dató (new)

Dató (abuladze) | 2 comments mariam wrote: "Բարի օր,

Առաջարկում եմ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կողմից 2011֊ին հրատարակված **Changing Identities: Armenia, Azerbaijan, Georgia**֊ն կարդալ։ Էսսեների ժողովածու է, 270 էջ։ Ես pdf տարբերակն ունեմ, բայց..."


Շատ հետաքրքրեց, հայերեն թարգմանությամբ կա՞։


message 13: by herbmarium (new)

herbmarium (mariamyeghiazaryan) | 6 comments Չեմ կարծում։


message 14: by Bella (new)

Bella Baghdasaryan | 26 comments ինչ հաճելի ա, որ էս խումբը վերածընվում ա <3


message 15: by Ruby (new)

Ruby Rue (rubyrue) | 28 comments Ոնց որ թե Beloved-ը էսպես թե էնպես անցնում ա, կմիանամ :)


message 16: by Sona (new)

Sona Petrossian | 107 comments փորձեմ ես էլ հասցնեմ, նորից միանամ քննարկումներին ))


message 17: by Arman (new)

Arman Ayvazyan (ayvazyan) | 1 comments Ինձ թվում էր ուշ եմ միացել այս հարթակին ու այլևս էս հրաշք խմբի ակտիվությունը չեմ տեսնի ^_^


message 18: by Hasmik (new)

Hasmik Kyureghyan | 5 comments Յուվալ Նոյ Հարարի, Հոմո Դեուս, կարող ա սա էլ դիտարկենք՞


message 19: by Գրետա (new)

Գրետա Մանուկյան (gureitsu) | 1 comments միանում եմ, կամ ռազ "Beloved"-ը վերջապես կարդալու առիթ կլինի


message 20: by Heghine (new)

Heghine Barseghyan | 1 comments Ողջու՛յն բոլորին։
Ես նույնպես միանում եմ։


message 21: by Tatevik (last edited Feb 17, 2021 10:37PM) (new)

Tatevik | 23 comments ես էլ մի գիրք առաջարկեմ, միգուցե կարդալու ցանկություն լինի խմբի մոտ. The Blind Assassin Մի քիչ հաստ ա, բայց նկարագրությունից հասկացա, որ լրիվ խմբով կարդալու ու քննարկելու ա։


message 22: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
վախ, Blind Assassin-ը շատ լավն ա ու լիքը քննարկելու բան կա էնտեղ։


Անի Կուռոյան | 21 comments Բարի առավոտ առաջարկում եմ Խալեդ Հուսեյնի "Հազարավոր շողացող արևներ" գիրքը


message 24: by մարիօ (new)

մարիօ (mariooo) | 18 comments Միանում եմ, ինչ գիրք ուզում ա ընտրվի ^^


message 25: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ի՞նչ կարծիքի եք, կարո՞ղ ա մի քիչ շուտ սկսենք քվեարկությունը։ Ասենք էսօրն էլ թողնենք առաջարկների համար, վաղվանից քվեարկենք (ես անհամբեր եմ :-D)


message 26: by Tatevik (new)

Tatevik | 23 comments հա, համաձայն եմ, ես էլ ոտս կախ եմ քցում, նոր գիրք չեմ սկսում դրա համար։


message 27: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Քվեարկությունն էստեղ. https://www.goodreads.com/poll/show/2...


message 28: by Davit (new)

Davit | 272 comments Բարև ձեզ, ուշացա գիրք ներակայացնելուց, բայց քվեարկեցի :D


message 29: by Laura (new)

Laura Matevosyan (lauramatevosyan) | 12 comments Բարև ☀️
Ես էլ եմ առաջին անգամ մասնակցում ու արդեն դեդլայն եմ բաց թողել, բայց քվեարկել եմ ։Դ


message 30: by Edward (new)

Edward Jamieson (edwardjamieson) | 5 comments Բարև ձեզ:
Առաջարկում եմ ընթերցել Void Fate գիրքը:


message 31: by Ani (new)

Ani Մեծ սիրով կմիանամ! Շնորհակալ եմ հրավերքի համար:


message 32: by Diana (new)

Diana | 1 comments Ողջույն բոլորին: Ինչ հրաշալի բան եք մտածել: Սիրով կմիանամ <3 :*


Victor Gyulnazaryan | 1 comments Barev dzez! Vortegh en qviarkum? iOS-i tsragrits hnaravor e?


message 34: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Victor Gyulnazaryan wrote: "Barev dzez! Vortegh en qviarkum? iOS-i tsragrits hnaravor e?"

Հետևեք հղմանը. https://www.goodreads.com/poll/show/2...
Հեռախոսային հավելվածներով լավ չի աշխատում, համակարգչով փորձեք։


message 35: by Tigran (new)

Tigran Petrosyan Բարև բոլորին, նոր միացա։ Ես էլ եմ Blind Assassin-ի կողմնակից, հազար տարի է ուզում եմ կարդալ։ Հետագայում կարելի է առանձին fiction ու non fiction-ի բաժանել կարդալիք գրքերը։


message 36: by Tigran (new)

Tigran Petrosyan mariam wrote: "Բարի օր,

Առաջարկում եմ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կողմից 2011֊ին հրատարակված **Changing Identities: Armenia, Azerbaijan, Georgia**֊ն կարդալ։ Էսսեների ժողովածու է, 270 էջ։ Ես pdf տարբերակն ունեմ, բայց..."
ինձ կուղարկե՞ք էսսեների ժողովածուն։


message 37: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Բարով միացաք Տիգրան։
Ձեր նախընտրած գրքի օգտին կարող եք քվեարկել իմ վերեւի գրառման հղմամբ (միայն արագացրեք, մի ժամից քվեարկությունը կավարտվի):
Ինչ վերաբերում է գեղարվեստական եւ ոչ գեղարվեստականին, ապա խումբն ի սկզբանե բացվել է որպես գեղարվեստական ընթերցանության խումբ (եթե ուշադիր նայեք, խմբի կատեգորիան գեղարվեստական է): Պարզապես քանի որ երկարատեւ ընդմիջումից էինք հետո էինք սկսում, այս անգամ ավելի ազատ էր գրքերի առաջարկները։ Մյուս ամսվանից կոնկրետ սահմանափակումներ կմտցվեն։


message 38: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ողջույններ, ինչ լավ ա ^_^


message 39: by Tigran (new)

Tigran Petrosyan OK, քվեարկեցի արդեն


message 40: by Lilit (new)

Lilit Karapetyan | 2 comments Բարև բոլորին! Վերջը Beloved-ն ընտրվեց? մինչև երբ է դեդլայնը?


message 41: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Քվեարկությունն էսօր դեռ շարունակվում ա, ժամային գոտիները խառնել էի, կներեք։ Բայց վերջին տվյալներով Beloved-ը հաղթում ա։ Երեկոյան կտեսնեք արդյունքները, նոր թեմա կբացեմ։


back to top