Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

58 views
2021 > Ապրիլ-մայիս գրքերի առաջարկներ

Comments Showing 1-9 of 9 (9 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Byurakn (last edited Mar 11, 2021 12:31PM) (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ողջու՜յն,
Քանի որ բազմաթիվ խնդրանքներ եղան, որ գրքերը շուտ ընտրենք, որ պատվիրել լինի, ժամանակին տեղ հասնեն (դե, մեծացել ենք, շատեր արդեն տպագրված գիրք պատվիրելու փող ունեն), արդեն բացում եմ ապրիլի և մայիսի գրքերի թեման։ Այս անգամ (հենց նույն խնդրանքներից ելնելով) միանգամից երկու գիրք կընտրենք․ ամենաշատ ձայն հավաքածը կկարդանք ապրիլին, երկրորդ ամենաշատ ձայն հավաքածը՝ մայիսին։

Այսպիսով, կարող եք այս թեմայում ձեր առաջարկները գրել մինչև մարտի 7-ը ներառյալ (մարտի 8-ից քվեարկությունը կբացեմ)։ Այս անգամ առաջարկներ անելիս փորձենք հետևել հետևյալ կանոններին․
- գիրքը պետք է լինի գեղարվեստական
- գիրքը պետք է շատ հաստ չլինի (ամենաշատը մոտ 300 էջ, բայց սա խիստ մոտավոր թիվ է՝ հրատարակություններով ու տարբեր լեզուներով պայմանավորված)

Եթե պահանջարկ կա ոչ գեղարվեստական կամ հաստափոր գիրք կարդալու կամ այլ թեմատիկ ընթերցանությունների, ինձ անձնական նամակով գրեք, հիմնական ընթերցանությանը զուգահեռ կկազմակերպենք։

Թարմացում․ քվեարկել կարող եք այստեղ․ https://www.goodreads.com/poll/show/2...

Քանի որ Գուդրիդսը բազմակի ընտրության հնարավորություն չի տալիս, կկարդանք ապրիլին կկարդանք ամենաշատ ձայն հավաքած գրքերը, մայիսին՝ երկրորդ ամենաշատը։ Էսպիսով կստացվի էնպես, որ երկու տարբեր խմբերի մարդկանց առաջարկները կկարդանք, հետևաբար փոքրամասնությունն էլ չի անտեսվի :)


message 2: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Դե լավ, էս մեկի առաջարկն էլ ես անեմ։

Olga TokarczukDrive Your Plow Over the Bones of the Dead
Տոկարչուկը վաղուց էր իմ կարդալիքների ցուցակում, նույնիսկ մինչև Նոբել ստանալը։ Առաջարկում եմ առաջիկայում խմբով կարդալ։

Դե դուք էլ ձեր առաջարկներն արեք :)


message 3: by Vahèk (new)

Vahèk | 2 comments Ես չկարդացած գիրք ունեմ: Sons and Lovers:


message 4: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ես էլ առաջարկում եմ House on the Mango Street կարդալ:


message 5: by Laura (new)

Laura Matevosyan (lauramatevosyan) | 12 comments Sally Rooney - Normal People


message 6: by Bella (new)

Bella Baghdasaryan | 26 comments ոնց որ ուշացել եմ ։/ բայց քանի որ քվարկություն դեռ չկա, ասեցի ամեն դեպքում առաջարկեմ։ Մեկը սա No Longer Human բավականին հետաքրքիր ռեվյուներ եմ կարդացել, ինձ թվում ա քննարկման համար հարմար գիրքա։
Օգտվելով առիթից միանգամից երկրորդն էլ առաջարկեմ, մոտակա ամիսներին ամեն դեպքում կարդալու եմ իմ սիրելի Իշիգուրոյի An Artist of the Floating World-ը։ Իր առաջին գրոծերից է, տենց որ կարող ա շատ ուժեղ չլինի, բայց եթե հետաքրքրի միացեք :)


message 7: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հա, ժամկետն անցել ա, բայց առաջարկեք, առաջարկները դեռ քիչ են :) 1-2 օրից կբացեմ քվեարկությունը


message 9: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Քվեարկությանը մի օր մնաց։ Արագացրեք, հետո չասեք առանց ձեզ գիրք ընտրեցինք :)


back to top