Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2022
>
Փետրվար. կարդում ենք Ալեքս Միքաելիդեսի «Լուռ հիվանդը»
date
newest »
newest »
message 1:
by
Byurakn
(new)
Jan 30, 2022 11:39AM
Mod
reply
|
flag
ես արդեն գրքի մեկ երրորդը կարդացել եմ, շատ հետաքրքիր ընթացք ունի ու չնայած նրան, որ զուգահեռաբար բացահայտում է թե հոգեբանի, թե այցելուի կյանքի մանրամասները տարբեր գլուխներում, չի խճճում ընթերցողին ու ճիշտ չափաբաժնով է անում այդ բացահայտումները:
Բարի իրիկուն ժողովուրդ փետրվարի գիրքը օնլայն տարբերակով հնարավոր է գտնել?
Ես մի հատը գտա կիսատ դուրս եկավ
եթե ունեք խնդրեմ կիսվեք ես էլ միանամ էս ամսին
քննարկումն ամսի 27-ին հարմա՞ր ա բոլորին (Երեւանի ժամով 22:00): Կհասցնե՞ք վերջացնել։ Ես հաստատ էս շաբաթվա մեջ վերջացնելու եմ։
ես արդեն ավարտել եմ։ եթե կարանանք մի քիչ ավելի շուտ սկսել քննարկումը (9 անց կեսոտ ասենք), շատ հարմար կլինի <3
50 տոկոսն եմ կարդացել դեռ, չեմ հավանում գրելու ոճն ու սյուժետային զարգացումները, բայց ահագին հետաքրքիր ա, թե ինչի չի խոսում հերոսուհին, տեսնենք։
Ընտիր, հեսա բոլորին նամակ կուղարկեմ։
Մարի, հա, ես էլ չեմ հավանում, ստեղ ժանրային նախընտրության մե՜ծ հարց կա։ Երևի հանդիպման ժամանակ էդ էլ քննարկենք. գիրքը ի՞նչ տեղ ունի դետեկտիվ ժանրի շրջանակներում։
Մարի, հա, ես էլ չեմ հավանում, ստեղ ժանրային նախընտրության մե՜ծ հարց կա։ Երևի հանդիպման ժամանակ էդ էլ քննարկենք. գիրքը ի՞նչ տեղ ունի դետեկտիվ ժանրի շրջանակներում։
Ես մի քանի օրում լսեցի, ինձ դուր եկավ։ Մեկ մեկ թվում էր թե շատ պրիմիտիվ ա, բայց վերջում ամենինչ տեղն ընկավ։
դեռ 2/3-ն եմ լսել, բայց ամեն ինչ ահավոր կանխատեսելի ընթացքով ա գնում Գաբրիելի ախպոր հետ հանդիպումից սկսած։ Չգիտեմ՝ վերջը զարմանալու՞ եմ, թե՞ վսյո ժը սաղ բացած, դրած ա արդեն
Վերջացրեցի։ Տպավորված չեմ, լիքը բան շատ արհեստական էր, էդ թվում՝ վերջը։ Բայց լավն էն էր, որ լիքը քննարկելու բան կա, հարցերս հավաքեմ, հավեսով քննարկենք։
Կեսին եմ հասել գրեթե, բայց շատ ծամծմած է ու շատ տիպիկ կոմերցիոն գրականությանը,:)) Լեզուն էլ՝ ըստ այդմ։ Եթե քննարկելու չլինեինք, երևի կիսատ թողնեի, բայց շարունակեմ ամեն դեպքում, տեսնենք ինչքան կանխատեսելի ա ավարտը
Ես նոր եմ սկսել, դեռ շատ չեմ կարդացել, բայց էս 3րդ գլխի ինտերվյուի հարցը ու պատասխանը դուրս էկավ։ Համ էտ հոգեբան դառնալու կարծրատիպը որ չգիտեմ խի բայց շատ տարածված ա, համ առհսարակ, հարցազրույցների մեծ մասում տիրող տենց ստանդարտ ճիշտ/սխալ պատասխաններով ու որ պարապած պատասխաններ են ակնկալում, կամ էլ ես եմ էս վերջերս շատ էտ ամեն ինչի մեջ, բայց շատ resonate արեց, որ իմանան ինչի եմ տվյալ մասնագիտությունը ընտրել չգիտեմ ինչ կմտածեն։
հա էդ հարցազրույցի դրեսիրովկեն ամեն ոլորտում կա ու երևի անկեղծ պատասխան հավադեպ գնահատվի, խոսքի ես բացատրեմ որ անգլերեն պարապելու գումար չկար, որ իմ երազած մասնագիտությունն ունենայի, ընտրեցի անվճար սովորելու ամենամեծ հավանականությամբ ֆակուլտետ: Միանգամից աշխատանք ստանալուդ շանսերը կիջնեն ներքև, շաբլոն պատասխան են սպասում, էդ էլ ստանում ենԵս առայժմ հետաքրքիր կարդում եմ, իմ ոլորտից ու ժանրից դուրս գիրք է, կսպասեմ քննարկմանը մասնագետների գնահատականին
Մի քիչ թեմայից շեղվում ենք, բայց իմ փորձից առավել անփորձ, ոչ կոմպետենտ HR-ներն են, որ դրիսիրովկա են ուզում լսել, առավել փորձված գայլերը ոչ միայն անկեղծ պատասխաններ են ուզում, այլեւ բռնացնում են կեղծիքի վրա։ Իհարկե որոշակի դրիսիրովկա պետք ա էն իմաստով, որ էնպիսի հարց չտան, որի մասին երբեւէ չես մտածել, ու տեղում կախի (չնայած փորձված հարցազրուցավարներն էդ էլ գիտեն ոնց անեն):
Իսկ գրքի էդ հատվածը լավ չեմ հիշում, լրիվ աղոտ։ Բայց դե գրքում էնքան շատ են ստերեոտիպային, կլիշե բաները, որ չեմ զարմանա, եթե աշխատանքի հարցազրույցի մասն էլ էդպես կառուցած լինի։
Իսկ գրքի էդ հատվածը լավ չեմ հիշում, լրիվ աղոտ։ Բայց դե գրքում էնքան շատ են ստերեոտիպային, կլիշե բաները, որ չեմ զարմանա, եթե աշխատանքի հարցազրույցի մասն էլ էդպես կառուցած լինի։
Վերջացրեցի։ Նախ զարմացած եմ, որ շատերը գրքի ավարտը համարում են անկանխատեսելի ու շոկային։ Կանխատեսելի էր, էն էլ ինչքան` ձանձրանալու աստիճանի։
Բայց հետաքրքիր կլինեն քննարկումները։ Սպասում եմ դրան :)))
Բայց հետաքրքիր կլինեն քննարկումները։ Սպասում եմ դրան :)))
ես էլ վերջացրի ու մինչև վերջ էլ ինքնուրույն վերջը չգուշակեցի: Ժողովուրդ ինչի եք էսքան բողոքական էս գրքից :) ես էս ժանրից շատ հեռու եմ, բայց հետաքրքրիր կարդացվեց, օվերդոզ չկար, հա լիքը տեղեր քիչ հավատալի էր, բայց դե ինքը չէր էլ ձգտում դրան, որ հալած յուղի տեղ ընթերցողն ամեն ինչ ընդուներ: Ավելի շատ ֆիլմի սցենար ոնց որ լիներ
Lusine wrote: "ես էլ վերջացրի ու մինչև վերջ էլ ինքնուրույն վերջը չգուշակեցի: Ժողովուրդ ինչի եք էսքան բողոքական էս գրքից :) ես էս ժանրից շատ հեռու եմ, բայց հետաքրքրիր կարդացվեց, օվերդոզ չկար, հա լիքը տեղեր քիչ հ..."
+ում եմ ։)
ես առանց մեծ սպասելիքների ու առանց գուշակելու էլ ավարտին հասել եմ ու լավ էլ ինթերթեյն եղել (ես երբեք միսթերիների վերջը չեմ գուշակում ։դ )։ նույնիսկ հոգեբանական/թերապևտիկ կլիշեների ծեծումը վրաս չի ազդել, որովհետև դե հիմա սա թեթև լսելու/կարդալու անցնելու գիրք ա:
վերաձևակերպելով շատերին՝ զարմանում եմ, որ էս գրքին էդքան լուրջ եք վերաբերվում ։) անկեղծ որ ասեմ՝ նույնիսկ չեմ պատկերացնում ինչ ենք քննարկելու ։դ
Ես օրինակ լուրջ չեմ վերաբերվել սկզբից էլ, սենց թե նենց թեթև ու արագ առաջ գնացող գիրք էր, բայց ինձ ոչ մի կերպ entertain չապահովեց, հանգուցալուծումն էլ ահագին շուտ սկսեց պարզ դառնալ ինձ համար։ Դրա համար բոլոր առումներով դժգոհ մնացի :Դ
Քննարկելու բան երևի թե կլինի ամեն դեպքում։
Քննարկելու բան երևի թե կլինի ամեն դեպքում։
Վերջը ես էլ ճիշտ չէի գուշակել։ Այսինքն, որոշ էլեմենտներ էի գուշակել։ Բայց ամեն դեպքում, էս տիպի վերջն էս ժանրում էնքան ա ծեծվել արդեն, որ նենց վաու՜, հրա՜շք, հանճարե՜ղ ռեակցիաները չեմ հասկանում։
Իսկ քննարկելու բան շատ կա։ Ես ընդհանրապես ինձ դուր չեկած գրքերի մասին ավելի շատ եմ ասելու բան ունենում, քան էկածների :))))
Իսկ քննարկելու բան շատ կա։ Ես ընդհանրապես ինձ դուր չեկած գրքերի մասին ավելի շատ եմ ասելու բան ունենում, քան էկածների :))))
ինձ հաճելի էր կարդալ և հետևել դեպքերի զարգացմանը, վերջը ինձ համար անկանխատեսելի էր, բայց համաձայն եմ այնպիսի գիրք չի, որի շուրջ խորհես:
Վերջացրի, լսում էի աուդիոբուքը, մի տեսակ չեմ սիրում սենց գիրք կարդալ, բայց ինչևէ, վերջը կեսերից արդեն մոտավոր հասկանալի էր՝ որոշ դետալներ, բայց տպավորիչ չէր ինձ համար։ Ու հա, վաղուց կիսատ կթողնեի, եթե չիմանայի, որ պետք է քննարկենք ))
Բյուրակն ջան բարի օր Այստեղ եմ գրում որովհետև չի ստացվում քեզ ուղարկել
դեռ չեմ ավարտել գիրքը
կարծիքս կթողնեմ
Լավ օր եմ մաղթում
բարի օր ժողովուրդես ավելի մեծ սպասելիքներ ունեի ոնց ասում են անոնսը ավելի հետաքրքիր էր քան ընթացքը և վերջը: Ինչ խոսք Թեոն շքեղ էր որպես թերապևտ, բայց սրիկա էր
Էս գրքում լիքը տեղեր կային որ կարելի էր շրջադարձ անել, բայց հեղինակը շաբլոն զարգացումով գնաց
Տհաճ էր ու հիասթափեցնող
իսկ հոգեվերլուծական շեշտերը որ կային բերին այն եզրակացության, որ եթե քեզ ծնողդ ատել է ու մահդ է ցանկացել մի սպասիր որ քեզ կսիրեն անկեղծ
երևի թե չարժե վերքը սիրով ծեփել
Վերքից պիտի հեռու մնալ կիլոմետրերով
Շնորհակալ եմ Բյուրակն ջան ես սիրով կմիանայի քննարկմանը ափսոս չհասցրի
Հաճելի ընթերցումներ
Լավ եղեք



