Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

45 views
2022 > Փետրվար. կարդում ենք Ալեքս Միքաելիդեսի «Լուռ հիվանդը»

Comments Showing 1-36 of 36 (36 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Այստեղ գտնենք ու քննարկենք Alex MichaelidesThe Silent Patient


message 2: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Էս մեկը ես աուդիո կգնամ :) Յություբում կա. https://www.youtube.com/watch?v=q8IVe...


message 3: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ես արդեն գրքի մեկ երրորդը կարդացել եմ, շատ հետաքրքիր ընթացք ունի ու չնայած նրան, որ զուգահեռաբար բացահայտում է թե հոգեբանի, թե այցելուի կյանքի մանրամասները տարբեր գլուխներում, չի խճճում ընթերցողին ու ճիշտ չափաբաժնով է անում այդ բացահայտումները:


Անի Կուռոյան | 21 comments Բարի իրիկուն ժողովուրդ
փետրվարի գիրքը օնլայն տարբերակով հնարավոր է գտնել?
Ես մի հատը գտա կիսատ դուրս եկավ
եթե ունեք խնդրեմ կիսվեք ես էլ միանամ էս ամսին


message 5: by Arpine (new)

Arpine Maghakyan | 3 comments Զ լայբրրիում կա, ուղղակի չեմ ուզում լինքը դնեմ


message 6: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ես սկսեցի։ աուդիո եմ անում ու դանիերեն թարգմանություն։ տեսնենք ոնց կլինի


message 7: by արմին (new)

արմին (tanamasi) ես էլ եմ աուդոյով լսում։ դեռ շատ պոպ ա (երևի դեռ֊ն ավելորդ ա), բայց լավ լսվում ա


message 8: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
հա, էսօր ահագին լսեցի, ահագին պոպ ա


message 9: by արմին (new)

արմին (tanamasi) շատ ընտիր լսվեց, վերջերս ոչ մի գիրք սենց կպած չեմ լսել։ ինտրիգան լավ պահում էր


message 10: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
քննարկումն ամսի 27-ին հարմա՞ր ա բոլորին (Երեւանի ժամով 22:00): Կհասցնե՞ք վերջացնել։ Ես հաստատ էս շաբաթվա մեջ վերջացնելու եմ։


message 11: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ինձ հարմար է, հինգ էջ եմ կարդացել, բայց կհասցնեմ


message 12: by արմին (new)

արմին (tanamasi) ես արդեն ավարտել եմ։ եթե կարանանք մի քիչ ավելի շուտ սկսել քննարկումը (9 անց կեսոտ ասենք), շատ հարմար կլինի <3


message 13: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ընտիր :)
Արփի, քեզ հարմար կլինի՞ էս անգամ կես ժամ շուտ անենք։


message 14: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
այո հարմար կլինի, եթե ամսի 26ին նույն ժամին հանդիպենք առհասարակ ընտիր կլինի


message 15: by արմին (new)

արմին (tanamasi) հա, 26-ը ինձ էլ ա ավելի հարմար


message 16: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
26-ին 21:30 հարմա՞ր ա բոլորին


message 17: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Ողջույն բոլորին։ Ինձ էլ ա հարմար 26-ին, 21:30


message 18: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
50 տոկոսն եմ կարդացել դեռ, չեմ հավանում գրելու ոճն ու սյուժետային զարգացումները, բայց ահագին հետաքրքիր ա, թե ինչի չի խոսում հերոսուհին, տեսնենք։


message 19: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ընտիր, հեսա բոլորին նամակ կուղարկեմ։

Մարի, հա, ես էլ չեմ հավանում, ստեղ ժանրային նախընտրության մե՜ծ հարց կա։ Երևի հանդիպման ժամանակ էդ էլ քննարկենք. գիրքը ի՞նչ տեղ ունի դետեկտիվ ժանրի շրջանակներում։


message 20: by Arpine (new)

Arpine Maghakyan | 3 comments Ես մի քանի օրում լսեցի, ինձ դուր եկավ։ Մեկ մեկ թվում էր թե շատ պրիմիտիվ ա, բայց վերջում ամենինչ տեղն ընկավ։


message 21: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
դեռ 2/3-ն եմ լսել, բայց ամեն ինչ ահավոր կանխատեսելի ընթացքով ա գնում Գաբրիելի ախպոր հետ հանդիպումից սկսած։ Չգիտեմ՝ վերջը զարմանալու՞ եմ, թե՞ վսյո ժը սաղ բացած, դրած ա արդեն


message 22: by Varser (new)

Varser Zakaryan (varserzakaryan) | 8 comments Ես էլ միանամ էս ամիս, փորձեմ հասցնել մինչև զում քննարկումը


message 23: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Վերջացրեցի։ Տպավորված չեմ, լիքը բան շատ արհեստական էր, էդ թվում՝ վերջը։ Բայց լավն էն էր, որ լիքը քննարկելու բան կա, հարցերս հավաքեմ, հավեսով քննարկենք։


message 24: by Varser (new)

Varser Zakaryan (varserzakaryan) | 8 comments Կեսին եմ հասել գրեթե, բայց շատ ծամծմած է ու շատ տիպիկ կոմերցիոն գրականությանը,:)) Լեզուն էլ՝ ըստ այդմ։ Եթե քննարկելու չլինեինք, երևի կիսատ թողնեի, բայց շարունակեմ ամեն դեպքում, տեսնենք ինչքան կանխատեսելի ա ավարտը


message 25: by Laura (new)

Laura Matevosyan (lauramatevosyan) | 12 comments Ես նոր եմ սկսել, դեռ շատ չեմ կարդացել, բայց էս 3րդ գլխի ինտերվյուի հարցը ու պատասխանը դուրս էկավ։ Համ էտ հոգեբան դառնալու կարծրատիպը որ չգիտեմ խի բայց շատ տարածված ա, համ առհսարակ, հարցազրույցների մեծ մասում տիրող տենց ստանդարտ ճիշտ/սխալ պատասխաններով ու որ պարապած պատասխաններ են ակնկալում, կամ էլ ես եմ էս վերջերս շատ էտ ամեն ինչի մեջ, բայց շատ resonate արեց, որ իմանան ինչի եմ տվյալ մասնագիտությունը ընտրել չգիտեմ ինչ կմտածեն։


message 26: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments հա էդ հարցազրույցի դրեսիրովկեն ամեն ոլորտում կա ու երևի անկեղծ պատասխան հավադեպ գնահատվի, խոսքի ես բացատրեմ որ անգլերեն պարապելու գումար չկար, որ իմ երազած մասնագիտությունն ունենայի, ընտրեցի անվճար սովորելու ամենամեծ հավանականությամբ ֆակուլտետ: Միանգամից աշխատանք ստանալուդ շանսերը կիջնեն ներքև, շաբլոն պատասխան են սպասում, էդ էլ ստանում են

Ես առայժմ հետաքրքիր կարդում եմ, իմ ոլորտից ու ժանրից դուրս գիրք է, կսպասեմ քննարկմանը մասնագետների գնահատականին


message 27: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Մի քիչ թեմայից շեղվում ենք, բայց իմ փորձից առավել անփորձ, ոչ կոմպետենտ HR-ներն են, որ դրիսիրովկա են ուզում լսել, առավել փորձված գայլերը ոչ միայն անկեղծ պատասխաններ են ուզում, այլեւ բռնացնում են կեղծիքի վրա։ Իհարկե որոշակի դրիսիրովկա պետք ա էն իմաստով, որ էնպիսի հարց չտան, որի մասին երբեւէ չես մտածել, ու տեղում կախի (չնայած փորձված հարցազրուցավարներն էդ էլ գիտեն ոնց անեն):
Իսկ գրքի էդ հատվածը լավ չեմ հիշում, լրիվ աղոտ։ Բայց դե գրքում էնքան շատ են ստերեոտիպային, կլիշե բաները, որ չեմ զարմանա, եթե աշխատանքի հարցազրույցի մասն էլ էդպես կառուցած լինի։


message 28: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Վերջացրեցի։ Նախ զարմացած եմ, որ շատերը գրքի ավարտը համարում են անկանխատեսելի ու շոկային։ Կանխատեսելի էր, էն էլ ինչքան` ձանձրանալու աստիճանի։

Բայց հետաքրքիր կլինեն քննարկումները։ Սպասում եմ դրան :)))


message 29: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ես էլ վերջացրի ու մինչև վերջ էլ ինքնուրույն վերջը չգուշակեցի:

Ժողովուրդ ինչի եք էսքան բողոքական էս գրքից :) ես էս ժանրից շատ հեռու եմ, բայց հետաքրքրիր կարդացվեց, օվերդոզ չկար, հա լիքը տեղեր քիչ հավատալի էր, բայց դե ինքը չէր էլ ձգտում դրան, որ հալած յուղի տեղ ընթերցողն ամեն ինչ ընդուներ: Ավելի շատ ֆիլմի սցենար ոնց որ լիներ


message 30: by արմին (new)

արմին (tanamasi) Lusine wrote: "ես էլ վերջացրի ու մինչև վերջ էլ ինքնուրույն վերջը չգուշակեցի:

Ժողովուրդ ինչի եք էսքան բողոքական էս գրքից :) ես էս ժանրից շատ հեռու եմ, բայց հետաքրքրիր կարդացվեց, օվերդոզ չկար, հա լիքը տեղեր քիչ հ..."


+ում եմ ։)

ես առանց մեծ սպասելիքների ու առանց գուշակելու էլ ավարտին հասել եմ ու լավ էլ ինթերթեյն եղել (ես երբեք միսթերիների վերջը չեմ գուշակում ։դ )։ նույնիսկ հոգեբանական/թերապևտիկ կլիշեների ծեծումը վրաս չի ազդել, որովհետև դե հիմա սա թեթև լսելու/կարդալու անցնելու գիրք ա:

վերաձևակերպելով շատերին՝ զարմանում եմ, որ էս գրքին էդքան լուրջ եք վերաբերվում ։) անկեղծ որ ասեմ՝ նույնիսկ չեմ պատկերացնում ինչ ենք քննարկելու ։դ


message 31: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Ես օրինակ լուրջ չեմ վերաբերվել սկզբից էլ, սենց թե նենց թեթև ու արագ առաջ գնացող գիրք էր, բայց ինձ ոչ մի կերպ entertain չապահովեց, հանգուցալուծումն էլ ահագին շուտ սկսեց պարզ դառնալ ինձ համար։ Դրա համար բոլոր առումներով դժգոհ մնացի :Դ

Քննարկելու բան երևի թե կլինի ամեն դեպքում։


message 32: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Վերջը ես էլ ճիշտ չէի գուշակել։ Այսինքն, որոշ էլեմենտներ էի գուշակել։ Բայց ամեն դեպքում, էս տիպի վերջն էս ժանրում էնքան ա ծեծվել արդեն, որ նենց վաու՜, հրա՜շք, հանճարե՜ղ ռեակցիաները չեմ հասկանում։

Իսկ քննարկելու բան շատ կա։ Ես ընդհանրապես ինձ դուր չեկած գրքերի մասին ավելի շատ եմ ասելու բան ունենում, քան էկածների :))))


message 33: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ինձ հաճելի էր կարդալ և հետևել դեպքերի զարգացմանը, վերջը ինձ համար անկանխատեսելի էր, բայց համաձայն եմ այնպիսի գիրք չի, որի շուրջ խորհես:


message 34: by Varser (new)

Varser Zakaryan (varserzakaryan) | 8 comments Վերջացրի, լսում էի աուդիոբուքը, մի տեսակ չեմ սիրում սենց գիրք կարդալ, բայց ինչևէ, վերջը կեսերից արդեն մոտավոր հասկանալի էր՝ որոշ դետալներ, բայց տպավորիչ չէր ինձ համար։ Ու հա, վաղուց կիսատ կթողնեի, եթե չիմանայի, որ պետք է քննարկենք ))


Անի Կուռոյան | 21 comments Բյուրակն ջան բարի օր
Այստեղ եմ գրում որովհետև չի ստացվում քեզ ուղարկել
դեռ չեմ ավարտել գիրքը
կարծիքս կթողնեմ
Լավ օր եմ մաղթում


Անի Կուռոյան | 21 comments բարի օր ժողովուրդ
ես ավելի մեծ սպասելիքներ ունեի ոնց ասում են անոնսը ավելի հետաքրքիր էր քան ընթացքը և վերջը: Ինչ խոսք Թեոն շքեղ էր որպես թերապևտ, բայց սրիկա էր
Էս գրքում լիքը տեղեր կային որ կարելի էր շրջադարձ անել, բայց հեղինակը շաբլոն զարգացումով գնաց
Տհաճ էր ու հիասթափեցնող
իսկ հոգեվերլուծական շեշտերը որ կային բերին այն եզրակացության, որ եթե քեզ ծնողդ ատել է ու մահդ է ցանկացել մի սպասիր որ քեզ կսիրեն անկեղծ
երևի թե չարժե վերքը սիրով ծեփել
Վերքից պիտի հեռու մնալ կիլոմետրերով

Շնորհակալ եմ Բյուրակն ջան ես սիրով կմիանայի քննարկմանը ափսոս չհասցրի
Հաճելի ընթերցումներ
Լավ եղեք


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread


Books mentioned in this topic

The Silent Patient (other topics)

Authors mentioned in this topic

Alex Michaelides (other topics)