Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

40 views
2022 > Ապրիլ. կարդում ենք Արունդհատի Ռոյի «Մանրուքների աստվածը»

Comments Showing 1-23 of 23 (23 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Այս թեմայում կկարդանք ու կքննարկենք Arundhati RoyThe God of Small Things-ը։


message 2: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
հետաքրքիր է ուրիշ մեկը սկսե՞լ է կարդալ այս գիրքը: Ինձ համար նենց դժվար է առաջ գնում, չգիտեմ ես եմ հոգնած լինում, թե գիրքը իսկապես ունի չափից դուրս հերոսներ ու պատմություններկ միջև անցումները սահուն չեն:


message 3: by արմին (new)

արմին (tanamasi) ես աուդիոյով եմ լսել, ու սկզբում իսկապես բարդ էր հիշել բոլոր կերպարներին ու գլուխ հանել ինչը երբ ա կատարվում։ բայց հետո սովորեցի ։ճ

ու որ բազմակի անդրադառնում ա նույն իրադարձություններին, սկսում ես իրադարձությունների հերթականությունն էլ վերականգնել


message 4: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ես վերջացրել եմ։ Հա, սկիզբը շատ խառն ա, բայց հետո տեղն ա ընկնում։ Ի դեպ, որոշ հատվածներ զուգահեռ աուդիո եմ լսել զուտ էֆեկտի համար. գիրքը լիքը ձայնային էֆեկտներ ունի, որ աուդիոյով շատ սիրուն են։


message 5: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments Ես ս գրքի հետ չեմ հքրմարվում :) ինչքան էլ որոշ պարագրաֆներ ահավոր սիրուն են գրված, ինչքան էլ Հնդկաստանից հիմնականում անտղյակիս համար ահագին բան սովորեցի (քրիստոնյաների պահը օրինակ գաղափար չունեի կամ կոմունիստական-կապիտալիստական մասի վերլուծությունը), միևնույն է մի տեսակ գիրքը ոնց որ կողքովս անցնի: Էն տպավորությունն է որ հլը background ինֆորմացիայի մաս է չնայած համարյա յոթանասւն տոկոս կարդացել եմ: Ոնց որ հա սպասես որ մի կարևոր բան պիտի լինի ու հլը էլի կերպարների մշակում է (Սոֆիի մահը պարզ է որ կարևոր է գրքի համար, բայց էլի ցաքուցրիվ քննարկումից հետաքրքրությունն իմ համար չի պահում):

Երբեմն էլ զգում եմ իրոք չեմ հասկանում, մի քանի էջ կարդում եմ ու չեմ հասկանում թելը դեպի ուր է տանում:


message 6: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
Ես երեկ ավարտեցի գիրքը ու տվել եմ երեք աստղ: Գիրքը ինձ համար շարունակեց մնալ ցաքուցրիվ, անհամար ոչ խորապես մշակված կերպարներով: Հեղինակը ինքն էլ իր հերոսների պես գրում էր մանրուքների մասին՝ լռելով մեծ խնդիրների մասին: Իսկ գրքի ավարտի մասին էլ չեմ խոսում: Լավ կողմերից էր դեպքերի պատմական կոնտեքստի նկարագրությունը, թե ինչպես էին միահյուսվում կաստաները, տարբեր կրոնները, տարբերը ազգերը և քաղաքական հայացքները:


message 7: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Համարյա կեսին եմ հասել, շատ բարդ ա առաջ գնում, ես էլ սյուժեն չեմ կարողանում լրիվ հասկանալ ամբողջականության մեջ, շատ կուզեի սա հենց հայերեն թարգմանությամբ կարդալ, ինձ թվում ա ահագին բաներ ավելի ընկալելի կլինեին։ Ամեն դեպքում չեմ հանձնվի դեռ ։Դ


message 8: by Arpine (new)

Arpine Maghakyan | 3 comments Ես էլ եմ դեռ տանջվում գրքի հետ, կեսից ավելին լսել եմ արդեն, հա հետ եմ գնում նորից լսում ինչ որ մասեր։ Անընդհատ թվում ա, որ մի կարեւոր բան բաց եմ թողել, դրա համար չեմ հասկանում։ Մտածում եմ անցնեմ կարդալու լսելու փոխարեն, գուցե ավելի համակարգված կլինի


message 9: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Էս ինչ տանջվել եք տանջվում :)))
Էս վիքենդին վերջացրած կլինե՞ք, որ քննարկենք, թե՞ սպասենք մյուսին։


message 10: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
ես վերջացրած կլինեմ :))


message 11: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
օք :) շաբա՞թ, թե՞ կիրակի հանդիպենք։ Բոլորին հարմա՞ր ա էս վիքենդը։ Ժամը՝ Երեւանի ժամով 21:00:


message 12: by արմին (new)

արմին (tanamasi) ինձ կիրակի ավելի հարմար ա


message 13: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
կիրակի էլի ^^


message 14: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ինձ էլ է հարմար կիրակի


message 15: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Շատ լավ, ուրեմն կիրակի։ շուտով լինքը կուղարկեմ


message 16: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
Բյուրակն ուզում ես այս անգամ էլ իմ zoom սենյակը օգտագործենք?


message 17: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ես արդեն գուգլ միթի հղումը սարքեցի։ Եթե ես ժամը չխառնեմ, օնլայն լինեմ, խնդիր չի լինի :))) Բայց զումի սենյակդ պինդ պահի, եթե հանկարծ խնդիր առաջանա։


message 18: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ես կիրակի ճամփորդում եմ, եթե գնացքի մեջ կապ ունեցա, կմիանամ, եթե ոչ՝ ձեզ բարի քննարկում :)


message 19: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ես միացել եմ արդեն, դեռ ոչ ոք չկա։ Եթե միանալու խնդիր կա, խնդրում եմ՝ ձայն հանեք, որ հնարավորինս շուտ ուրիշ տեղ տեղափոխվենք։


message 20: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Երեկվա քննարկմանը լրացում, որ Վելութան ա մանրուքների աստվածը։ Մի քանի մեջբերում գտա.

Էս մեկն Ամմուի հետի տեսարաններից ա.
Who was he, the one-armed man? Who could he have been?
The God of Loss? The God of Small Things? The God of
Goose Bumps and Sudden Smiles? Of Sourmetal Smells — like
steel bus-rails and the smell of the bus conductor’s hands from
holding them?

Էս էլ էլի Ամմուն ա, բայց էրեխեքի հետ կոնտեքստում.

Somehow, by not mentioning his name, she knew that she
had drawn him into the tousled intimacy of that blue cross-stitch
afternoon and the song from the tangerine transistor. By not
mentioning his name, she sensed that a pact had been forged
between her Dream and the World, And that the midwives of
that pact, were, or would be, her sawdust coated two-egg twins.

She knew who he was — the God of Loss, the God of Small
Things. Of course she did.

էս Վելութայի մասին գրված հատված ա.

Then better He was walking swiftly now,
towards the Heart of Darkness. As lonely as a wolf

The God of Loss.

The God of Small Things.

Naked but for his nail varnish.


message 21: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Էսօր մի կնոջ հետ եմ ծանոթացել Կերալայից։ Ազգանունը Բեյբի էր։ Ասեց, որ իրենց մոտ Բեյբին տարածված ազգանուն ա, նաև տարածված անուն ա։ Էս գիրքը հիշեցի ու Բեյբի Կոչամային։ Փաստորեն, Բեյբին ուղղակի անուն էր։


message 22: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
հետաքրքիր է, լավ տեղեկությոնն էր, մերսի կիսվելու համար


message 23: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ու ես էլի հիշեցի Իշիգուրոյին՝ ինչպե՞ս գրել գիրք, որ իմ նման հիշողություն չունեցողի հետ մնա կարդալուց շատ շատ հետո: Օրինակ էս գիրքը :)


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread


Books mentioned in this topic

The God of Small Things (other topics)

Authors mentioned in this topic

Arundhati Roy (other topics)